Logo

Եղիսաբեթ II թագուհին վատ է զգացել իրեն հանդիսավոր շքերթի ժամանակ. նա բաց կթողնի հաջորդ միջոցառումը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:59 / 03.06.2022Լրահոս
Եղիսաբեթ II թագուհի-2022

Մեծ Բրիտանիայում երեկ տեղի է ունեցել հանդիսավոր շքերթ՝ նվիրված Եղիսաբեթ II թագուհու գահակալության տարեդարձին։ Թագավորական ընտանիքը հանդիսատեսին ողջունել է Բուքինգհեմյան պալատի պատշգամբում, իսկ տոնին ներկա են եղել անգամ «մերժված» Մեգան Մարքլն ու արքայազն Հարին, թեև ստիպված են եղել մնալ ստվերում։

Այժմ թագավորությունը ծրագրում է միջոցառումների մի ամբողջ շարք Նորին Մեծության գահակալության 70-ամյակի առթիվ, սակայն, ինչպես երևում է, ինքը՝ Եղիսաբեթ II-ը, բաց կթողնի դրանցից մի քանիսը։ Սոցցանցերում Բուքինգհեմյան պալատի պաշտոնական էջը նախօրեին հայտարարություն է հրապարակել, որ թագուհին չի կարողանա ներկա գտնվել այսօրվա տոնակատարությանը։ 

«Թագուհուն շատ դուր եկավ հանդիսավոր շքերթը, բայց Նորին Մեծությունը որոշ անհանգստություն ապրեց: Ուստի մեծ ափսոսանքով հրաժարվում է մասնակցել Սուրբ Պողոսի տաճարում այսօր կայանալիք միջոցառմանը»,- գրված է հայտարարությունում։

Անգլիայի թագուհի 1

Անգլիայի թագուհի 2

Անգլիայի թագուհի 3

Անգլիայի թագուհի 4

Անգլիայի թագուհի 5