-Գոյություն ունի Պանտոն միջազգային իստիտուտը, որն ամեն տարի հայտարարում է տարվա գլխավոր գույնը և ամեն սեզոնի թրենդային գույները: Այս տարվա գլխավոր գույներն են մոխրագույնը և դեղինը: Ասել, որ ես համաձայն չեմ նշանակում է ոչինչ չասել։ Ինձ համար նույնիսկ մի փոքր տարօրինակ է հնչում այն, որ մոխրագույնը կարող է 2021-ի ամենանորաձև գույնը համարվել: Դեղինը ինչ-որ տեղ դեռ կանցնի:Իսկ եթե ավելի լուրջ՝ նայելով նորաձևության ցուցադրությունները գալիս եմ այն եզրահանգմանը, որ տարվա գույնը պաշտոնապես պետք է լինի կանաչը, հատկապես պիստակի երանգը:
Այս գարնան must have-ն են՝ բեժ մաքսի թրենչ վերարկուները։
Ամենակարևորն այն է, որ այս թրենչը հրաշալի ներմուծում է բազային զգեստապահարան: Հատկապես մաքսի տարբերակները, որոնք ի տարբերություն կարճ մոդելների թաքցնում են ներսի հագուստը: Ատլասից վերնաշապիկեր: Հատկապես թրենդային են խակի կանաչ, բեժ սև սպիտակ գույները:
Կաշվե մաքսի վերարկուներ:
Նորաձև սանրվածքներից կառանձնացնեմ այս 2 տարբերակները:
Անտի թրենդներն իմ կարծիքով հետևյալն են. Tie dye կոչվող պրինտ: Վերջին 2 տարիների ընթացքում շատ հայտնի թրենդ, բայց ես այն այդպես էլ չսիրեցի:Սա 80-ականներից ոգեշնչված ոճ է, որն իմ կարծիքով չի կարող մաս կազմել բազային զգեստապահարանին:
Հաջորդ անտի թրենդը շղարրշից զգեստներն են: Սա թրենդային էր 2 տարի առաջ, երբ շղարշից զգեստները դարձել էին ամենօրյա կրելի:Իհարկե չեմ բացառում, որ որոշ ժամանակ անց նրանք կվերադարնան նորաձևություն:
Իսկ թե ինչպե՞ս լինել ավելի գրավիչ և ցանկալի հարցի պատասխանը առաջին հերթին ինքդ քեզ սիրելու և ընդունելու մեջ է կարծում եմ: Որին որպես համեմունք կարող է ծառայել նորաձևությունը: