-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Պրոթուրքական «Խայաթ Թահրիր Աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը, որը համակարգում են թուրքական հատուկ ծառայությունները, ահաբեկչություն էր ծրագրել Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին հայտնում է Տելեգրամի WarGonzo ալիքը:
«Ինչպես ուժային կառույցներում սեփական աղբյուրներից հայտնի է դարձել WarGonzo-ին, «Խայաթ Թահրիր Աշ-Շամ» ահաբեկչական կազմակերպությունը, որին համակարգում են թուրքական հատուկ ծառայությունները, հավաքագրել է Խաբարովսկի երկու բնակչի, որպեսզի ահաբեկչական գործողություն իրականացնի Հեռավոր Արևելքում»,- ասված է հրապարակման մեջ:
ՌԴ–ում օպերատիվ ծառայողները մտնում են մասնավոր տարածք, տներ, բերման ենթարկում արմատականներին: Դաղստանում ձերբակալություններից մեկի ժամանակ նրանք ստիպված են եղել կոտրել բազմաբնակարան շենքի բնակարանի դուռը:
Վիդեո
Ֆոտո