Ռուստամ Գասպարյանն ու իր որդին մահացել են.Արցախի նախագահի հուզիչ գրառումը - VNews

Ռուստամ Գասպարյանն ու իր որդին մահացել են.Արցախի նախագահի հուզիչ գրառումը

  • 151

Մահացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը։ Այս մասին քիչ առաջ հայտնեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Կյանքի հետ անհամատեղելի էին բեկորային վնասվածքները»։

Օրեր առաջ Ռ. Գասպարյանի 26-ամյա որդին՝ Ռաֆայել Գասպարյանը զոհվել էր, իսկ ինքը՝ ծանր վիրավորում էր ստացել արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերի ժամանակ: Հոկտեմբերի 16-ին Ռ. Գասպարյանին վիրահատել էին Ստեփանակերտում, այնուհետև տեղափոխել Գորիսի ԲԿ, ապա՝ «Էրեբունի ԲԿ»։

Ռուստամ Գասպարյանը երկու գումարման խորհրդարանների պատգամավոր էր, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, Հայաստանի և Արցախի Արիության մեդալի շքանշանակիր:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական գրառում է կատարել.

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Մեր ժողովրդի արժանի զավակներ Ռուստամ Գասպարյանի և նրա որդու կորուստն այս օրերի մեր ողբերգական դեպքերից եղավ: Ռուստամը մեր օրերի Աբրահամներից է, ով իր հարենապաշտությամբ զոհասեղանին դրեց ոչ միայն իր, այլև զավակի մատաղ կյանքը…

Վշտակցում եմ բոլոր հարազատներին:

Երբեք չեմ մոռանա Ռուստամի հետ մեր վերջին հանդիպումը Հադրութ քաղաքի մատույցներում, որտեղ նա մեզ հետ մասնակցեց պատասխանատու առաջադրանքի քննարկման գործին:

Անպարտելի է այն ժողովուրդը, որը Ռուստամներ է ծնում»։

 

</div