Samsung- ն ընդլայնում է 5G ցանցով սմարթֆոնների ցանկը - VNews

Samsung- ն ընդլայնում է 5G ցանցով սմարթֆոնների ցանկը

samsung galaxy a22 5g renders 3.thumb - Samsung- ն ընդլայնում է 5G ցանցով սմարթֆոնների ցանկը

Հարավկորեական Samsung ընկերությունը պատրաստվում է ոչ թանկարժեք սմարթֆոն թողարկել, որը հինգերորդ սերնդի բջջային ցանցում աշխատելու հնարավորություն կունենա:

Ինչպես ներկայացնում է Gizmochina-ն, խոսքը Galaxy A22 մոդելի մասին է, որը համալրվելու է 6,5 դյույմ անկյունագծային IPS էկրանով` FHD+ կետայնությամբ: Ակնկալվում է, որ Samsung A22-ը կաշխատի MediaTek Dimensity 700 պրոցեսորով: Հաղորդվում է նաև 4G տարբերակով աշխատանքի մասին, որը կհամալրվի Helio G80 պրոցեսորով:

Նորույթներից մեկն առանձնանալու է տեսախցիկների երեք սենսորային մոդուլով, իսկ մյուսի դեպքում տեսախցիկների քանակը մեկով ավելի կլինի:

Սարքավորումները պաշտոնապես կներկայացվեն հունիսին: