Samsung-ը չի չեղարկել Galaxy S21 FE ի թողարկումը - VNews

Samsung-ը չի չեղարկել Galaxy S21 FE ի թողարկումը

  • 10
80a940a305c013bd9dc0fd048932ec65 - Samsung-ը չի չեղարկել Galaxy S21 FE ի թողարկումը

Համաձայն Bloomberg -ի՝ վերջերս ցանցում տեղեկություն է հայտնվել, որ Samsung-ը, բաղադրիչների հետ կապված խնդիրների պատճառով, չեղյալ է հայտարարել Galaxy S21 FE սմարթֆոնի թողարկումը, բայց, կարծես թե, լուրը ճիշտ չէր:

Samsung ընկերության խոսնակը նշել է, որ արտադրողը դեռ վերջնականապես չի որոշել դադարեցնել սմարթֆոնի արտադրությունը: Ամենայն հավանականությամբ, սարքը դեռ շուկա կմտնի, սակայն ավելի ուշ, ինչպես նախապես ենթադրվում էր:

Galaxy S21 FE-ին է վերագրվում 6.5 դյույմ AMOLED էկրան, որի պատկերն ունի թարմացման արագություն 120 Հց, Snapdragon 888 պրոցեսոր՝ ներկառուցված 5G մոդեմով, 4500 մԱ/ժամ մարտկոց՝ 25 վտ լիցքավորմամբ, 32 մեգապիքսել առջևի տեսախցիկ և հիմնական տեսախցիկ՝ 12 մեգապիքսել 3 սենսորով: