Սեպտեմբերից հետո ՀՀ ժամանողները ևս կկարողանան իրենց 1-ին դասարանցիներին առցանց գրանցել դպրոցներում - VNews

Սեպտեմբերից հետո ՀՀ ժամանողները ևս կկարողանան իրենց 1-ին դասարանցիներին առցանց գրանցել դպրոցներում

Արտասահմանում գտնվող 1-ին դասարանցիների ծնողներն ամբողջ տարվա ընթացքում հնարավորություն կունենան իրենց երեխային կամ երեխաներին գրանցել ՀՀ դպրոցներում։

Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«Համակարգը չի փակվում ամբողջ տարվա ընթացքում, որովհետև երեխայի կրթության իրավունքը պետք է հնարավոր լինի իրացնել ցանկացած պահի։ Այս պահին, ծնողներն իրավունք ունեն գրանցելու երեխաներին մինչև սեպտեմբեր ամիսը, այնուհետև, եթե տարվա ընթացքում կունենանք դեպքեր, երբ մարդիկ կժամանեն Հայաստան և կարիք կունենան երեխային գրանցել որևէ դպրոցում, ապա համակարգը կաշխատի և հնարավորություն կընձեռի»,- նշեց Անդրեասյանը։

Հանրապետության բոլոր այն համայնքներում, որտեղ կա 1 և ավելի դպրոց՝ առաջին դասարանցիների ընդունելությունն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով․ արդեն հայտագրվել է 22 հազար 150 երեխա։