Շարմ Էլ Շեյխ. ում ձեռքով է հյուսվում հեքիաթն ու անվտանգ դառնում հանգիստը - VNews
    • Vnews Life Vnews

Շարմ Էլ Շեյխ. ում ձեռքով է հյուսվում հեքիաթն ու անվտանգ դառնում հանգիստը

image 1 - Շարմ Էլ Շեյխ. ում ձեռքով է հյուսվում հեքիաթն ու անվտանգ դառնում հանգիստը

Շարմ Էլ Շեյխը մեր մոլորակի գեղեցիկ վայրերից է՝ բնության և մարդու երևակայության լավագույն դրսևորումներից: Եգիպտոսում` Սինայի հարավում, Կարմիր ծովի ու անապատի գույներն Աստծու և մարդու ճարտարապետությամբ Շարմ Էլ Շեյխը վերածել են մի տեսակ հեքիաթի, ուր երազանքի ձգողությունն է և ժամանակ, որում երբեք ուշ ժամ չի լինում…

IMG d878cedc95f8cfe44417e6fa2cb7513d V 1 1 - Շարմ Էլ Շեյխ. ում ձեռքով է հյուսվում հեքիաթն ու անվտանգ դառնում հանգիստը

Ջերմաստիճանն այստեղ հասնում է մինչև +45-ի, միջինը հունվարից մարտ ընկած ժամանակահատվածն է՝ +23- +25 աստիճան: Տեղումները չնչին են: Աշունը և ձմռան առաջին ամիսը Շարմ Էլ Շեյխում համարվում են թավշյա սեզոն: Հանգստի համար լավագույն ժամանակն ապրիլից հունիսն է և սեպտեմբերից մինչև դեկտեմբերի վերջը:

014 sharm el sheikh egypt med hr 960x719 - Շարմ Էլ Շեյխ. ում ձեռքով է հյուսվում հեքիաթն ու անվտանգ դառնում հանգիստը

Լրագրողների համար «Անռիվա-տուրի» կազմակերպած մեդիա- այցը նպաստեց լիարժեք պատկերացում ունենալ հինավուրց Եգիպտոսի մասին, ականատես լինել Շարմ Էլ Շեյխի զբոսաշրջային քաղաքականությանը:

Capture 11 - Շարմ Էլ Շեյխ. ում ձեռքով է հյուսվում հեքիաթն ու անվտանգ դառնում հանգիստը

Հյուրանոցներ

Այստեղ ժամանած անխտիր բոլորը՝ անկախ ազգությունից, տարիքից և սեռից, տեղացիների համար պատվի և հյուրասիրության արժանի մարդիկ են, որոնցից յուրաքանչյուրին պետք է վերաբերվել գերհարգալից և անմիջապես լուծել նրանց հանգիստը խոչընդոտող թեկուզ ամենաչնչին խնդիրը:

IMG 52a5952b0f1bc11a0222dd50f4d41796 V 960x540 - Շարմ Էլ Շեյխ. ում ձեռքով է հյուսվում հեքիաթն ու անվտանգ դառնում հանգիստը

Սպասարկման շատ բարձր մակարդակը, անսահման սիրալիրությունն ու հյուրերին նրանց մայրենի լեզվով ողջունելը գրավիչ պայմաններից են Շարմ Էլ Շեխում: Հյուրանոցները հիմնականում բարձրակարգ են, շքեղ, հարմարավետ, շուրջօրյա սննդի տարատեսակ ուտեստով, շատ գեղեցիկ կառուցված, տարին մեկ- երկու անգամ հանգստանալու համար՝ մատչելի:

IMG d7ff3f991817501b3cbb26b84fb00e6d V 960x720 - Շարմ Էլ Շեյխ. ում ձեռքով է հյուսվում հեքիաթն ու անվտանգ դառնում հանգիստը

Քաղաքը

Մինչև 1980- ականները ոչ մեծ ավան հանդիսացող Շարմ Էլ Շեյխը շատ արագ վերածվել է յուրահատուկ կառույցներով, հետաքրքիր թաղամասերով, հնի ու նորի համադրությամբ մեծ, զբոսաշրջային գրավիչ քաղաքի և շարունակում է ընդլայնվել: Ցերեկվա թե գիշերային կյանքն է առավել հետաքրքիր՝ դժվար է ասել, քանի որ օրվա 24 ժամն իր գրավչությունն ունի այստեղ: Այդուհանդերձ,  Շարմ Էլ Շեյխի գիշերային գույնզգույն լույսերը, բազմազան շոուները, ակումբների երաժշտությունը, ծովի մեջ լուսնի արտացոլանքի հմայքը հակում են դեպի երեկո:

IMG 622e7f7a30d9aea090b919b0dea878b8 V 960x540 - Շարմ Էլ Շեյխ. ում ձեռքով է հյուսվում հեքիաթն ու անվտանգ դառնում հանգիստը

Քաղաքը բազմազգ է ու բազմակրոն. տարբեր քաղաքակրթությունների, կրոնների, մշակույթների, սովորույթների համատեղումը յուրօրինակ ազատություն է ստեղծել, որը նպաստում է համատեղ կենցաղին: Հյուրերին գրավում է թե՛ հին քրիստոնյա ղպտիների եկեղեցին, թե՛ քիչ հեռու գտնվող մզկիթը: Շնորհիվ հյուրընկալ եգիպտացիների, Շարմ Էլ Շեյխը չափազանց գրավիչ է: Ի դեպ, նրանք ակնածանքով են խոսում հայերի մասին՝ նշելով, որ գիտեն՝ իրենց պես հին ազգ ենք, ու մեր լեզուն էլ նրանց լեզվի պես դժվար է յուրացնել:

IMG 1e14d93634163e862189cd86ee9c7796 V 960x466 - Շարմ Էլ Շեյխ. ում ձեռքով է հյուսվում հեքիաթն ու անվտանգ դառնում հանգիստը

Ռոման և Ֆարեսը՝ մեզ ուղեկցող գիդերը, որպես պատվախնդիր եգիպտացիներ, հանգամանալից ներկայացրեցին իրենց երկրի պատմությունը, սովորույթները, Շարմ Էլ Շեյխի առանձնահատկությունները, պարզվեց, որ քիչ բան չգիտեն նաև հայերիս մասին:

IMG 5873 960x690 - Շարմ Էլ Շեյխ. ում ձեռքով է հյուսվում հեքիաթն ու անվտանգ դառնում հանգիստը

Դայվինգ

Պոսեյդոնի զարմանահրաշ աշխարհն անդիմադրելի ուժով է ձգում դեպի Կարմիր ծով: Դելֆինների ընկերակցություն, գույնզգույն ձկների շրջապտույտ, ջրիմուռներ. անապատին հակադրվող ջրային հարուստ, անհավատալի հետաքրքիր կենսաբազմազանությունը ստիպում է երկար ընկղմված մնալ ծովի հատակում: Դայվինգը նույնքան պարտադիր է Կարմիր ծովում, որքան լողալը:

IMG d046f902c0b0d029a01466bb09f733a7 V 1200x900 1 960x720 - Շարմ Էլ Շեյխ. ում ձեռքով է հյուսվում հեքիաթն ու անվտանգ դառնում հանգիստը

Դելֆիններից հետո հաջորդ հաճելի անակնկալը մեզ դայվինգի և ծովային զբոսանքի բերած նավապետը մատուցեց: Իմանալով, որ Հայաստանից ենք, նա ասաց՝ գիտե, որ հայերը համեղ խորոված են պատրաստում, տեղյակ է, որ նույնիսկ Խորովածի փառատոն է լինում Հայաստանում, և այդ առթիվ տարբեր ԶԼՄ- ներ ներկայացնող մեր լրագրողական խմբի համար մեր նավապետն իր ձեռքով խորոված պատրաստեց նավի վրա. տպավորիչ էր և համեղ:

IMG 3908c85f1dd4e054a8a40139e065e558 V 960x548 - Շարմ Էլ Շեյխ. ում ձեռքով է հյուսվում հեքիաթն ու անվտանգ դառնում հանգիստը

«Սաֆարի դեզերտ»

Անապատը… Անծայրածիր թվացող ամայություն, ուր ավազն ու փոշին կիզիչ արևի, կապույտ-կապույտ երկնքի (այնտեղ իսպառ մոռանում ես, որ մոլորակում ամպ գոյություն ունի) ֆոնին քեզ երերերացող ստվեր են դարձնում, թվում է՝ գրավիչ ի՞նչ պետք է լինի, բայց… Հիպնոսի էֆեկտ կա անապատում, իրականությունից կտրող զգացողություն… Դժվար է բացատրել, մի փոքր համեմատելի է սպիտակի հետ, որում, իրականում, բոլոր գույներն են:

Capture1 - Շարմ Էլ Շեյխ. ում ձեռքով է հյուսվում հեքիաթն ու անվտանգ դառնում հանգիստը

Խորհրդավոր է անապատը, և թեյ հյուրասիրող, բարեհամբույր բեդվիններն ու զարդարված ուղտերն են հիշեցնում, որ դու այս մոլորակում ես, չնայած, բեդվիններին նայելով, կարող ես դարաշրջանը խառնել:

bedouin egypt normal - Շարմ Էլ Շեյխ. ում ձեռքով է հյուսվում հեքիաթն ու անվտանգ դառնում հանգիստը

Վերջնական իրականության են վերադարձնում կվադրացիկլները: Նրանց արագընթաց քարավանն ապահովում է էքստրիմը, դրայվը, համարձակությունը: Սաֆարին ևս պարտադիր պայման է, առանց դրա լիարժեք չի լինի հանգիստը:

Capture2 960x652 - Շարմ Էլ Շեյխ. ում ձեռքով է հյուսվում հեքիաթն ու անվտանգ դառնում հանգիստը

«Ֆարշա»

Եգիպտոսի գույները, ջերմությունը, համն ու հոտը, դարերն ամփոփված են ծովափնյա «Ֆարշայում»: Շարմ Էլ Շեյխի հեքիաթի մասն է այդ վայրը, որին միայն սրճարան ասել՝ նշանակում է չասել ոչինչ: «Ֆարշան» զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս ամբողջական դարձնել պատկերացումը փարավոնների, շեյխերի ու ընդհանրապես, այդ հին երկրի մասին լավագույն դրսևորմամբ՝ զգալով:

54523382 2148253541889327 8589800924027813888 n - Շարմ Էլ Շեյխ. ում ձեռքով է հյուսվում հեքիաթն ու անվտանգ դառնում հանգիստը

Դրան շատ է նպաստում նաև սպասարկող անձնակազմը. այնպիսի ջերմ, հոգատար վերաբերմունք է ցուցաբերվում երեխաներից մինչև  ծերերին, որ թվում է՝ հարազատիդ տուն ես եկել: Աշխատակիցներից մեկր, նկատելով, որ նայում եմ տեղացիների ձեռքի՝ մանր հուլունքներով պատրաստած գեղեցիկ զարդին, վազելով եկավ, հանեց կախած տեղից ու նվիրեց՝ ասելով. «Եգիպտոսից՝ քեզ»: «Ֆարշան» նույնպես պետք է ընդգրկել Շարմ Էլ Շեյխում պարտադիր այցերի ցանկում:

19667836 1405988429484575 1402853975495946637 o 960x653 - Շարմ Էլ Շեյխ. ում ձեռքով է հյուսվում հեքիաթն ու անվտանգ դառնում հանգիստը

«Շուքրան», Եգիպտոս

Հյուրընկալ, պատվախնդիր, ընտանեկան ամուր ավանդույթներով հնամենի ժողովուրդ են եգիպտացիները: «Շուքրան» բառը, որը եգիպտերեն նշանակում է շնորհակալություն, սրտանց ու շատ ես ուզում ասել այստեղ որպես զբոսաշրջիկ, դա ավելին է նշանակում, քան սոսկ քաղաքավարությունը: «Շուքրան» Եգիպտոսին՝ ջերմ սրտի համար:

IMG 0f04ebd711242267d9c690e3e14c1f3b V 1 1200x583 1 960x466 - Շարմ Էլ Շեյխ. ում ձեռքով է հյուսվում հեքիաթն ու անվտանգ դառնում հանգիստը