Տավուշի մարզում վերանորոգվում է 20-ից ավելի բնակարան - VNews

Տավուշի մարզում վերանորոգվում է 20-ից ավելի բնակարան

ՀՀ Տավուշի մարզում այս պահի դրությամբ ավարտվել է 51 տանիքի վերանորոգում, առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում կավատվի ևս 6-ը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Մենք ներկայումս վերանորոգում ենք 20-ից ավելի բնակարան և այդ աշխատանքները նույնպես 1-2 շաբաթում կավարտվեն: Զուգահեռաբար կատարվում է շուրջ 500 ք/մ լուսամուտների և դռների փոխարինում նորով: Այդ աշխատանքներն արդեն սկսվել են»,- նշեց Մարզպետը:

Փողոցների բարեկարգման աշխատանքները սկսվելու են առաջիկա օրերին: Լինելու է շուրջ 150 գծամետր ցանկապատ ու դարպաս:

Չոբանյանը շեշտեց, որ անհատների և բարեգործական հիմնադրամների շնորհիվ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բարեկարգման համար հավաքագրվել է շուրջ 400 մլն դրամ:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններումՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարելՀայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողներըթողնելով ՈՒԱԶ մակնիշիավտոմեքենանվերադարձել էին իրենց դիրքԺամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակսակայն ճնշվել էին հայկական կողմից ևկորուստներկրելովհետ շպրտվել

Հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից վերսկսվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել ԱյգեպարՆերքին ԿարմիրաղբյուրՉինարիՄովսեսՏավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Ադրբեջանի մարտական անօդաչուի հարվածից հուլիսի 16-ին վիրավորվել էր Չինարի գյուղի մի բնակիչՀուլիսի 21-ինժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումըՀայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհըպատճառելով զգալի կորուստներ: