Տեղահանված արցախցիները կարող են դիմել կահավորված տներ ստանալու համար - VNews

Տեղահանված արցախցիները կարող են դիմել կահավորված տներ ստանալու համար

1039852 - Տեղահանված արցախցիները կարող են դիմել կահավորված տներ ստանալու համար

Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։ Այդ մասին տեղեկացնում են Արցախի աշխատանքի,սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից:

«Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայնքներում։ Առանձնատները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում»,-հայտնում են նախարարությունից՝ հավելելով, որ  դիմումները կարող են ներկայացվել նախարարություն՝ պարտադիր նշելով կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, բնակության փաստացի վայր, անուն ազգանուն):

Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի խորհրդական Անի Թովմասյանը հավելեց, որ տեղահանված բնակիչներին տրամադրվելիք առանձնատների թիվը կհստակեցվի դիմումների հավաքագրումից հետո:

«Սա աստիճանական  գործընթաց է, որի շրջանակներում բոլոր դիմողներն աստիճանաբար ապահովվելու են բնակելի տներով»,- հայտնեց Թովմասյանը: