Tesla Powerwall. տան հեղափոխական մարտկոց - VNews
    • Vnews Life Vnews

Tesla Powerwall. տան հեղափոխական մարտկոց

Tesla Powerwall New Pic Official Tesla 1024x576 1 - Tesla Powerwall. տան հեղափոխական մարտկոց

«Մարտկոցները ներառված չեն» տերմինը, կարող ենք լսել երեխաների համար խաղալիքներ գնելիս, բայց ոչ այլևս այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է տանը: Ամեն բան փոխվել է, երբ Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը փոխում է մարտկոցների մասին պատկերցումները և թե ինչպես դրանք կարող են օգտագործվել տանը՝ իր ընկերության արևային տեխնոլոգիայի շնորհիվ:

Ի՞նչ է նշանակում էներգետիկ անկախություն. Բնակելի տարածքները կախվածության մեջ են էլեկտրոցանցից, և նույնիսկ արևային վահանակների դեպքում հնարավոր չէ ցանցից որևէ անկախություն ունենալ՝ առանց մարտկոցի պահեստավորման համակարգի:

Powerwall կոչվող արևային մարտկոցով վերջապես կարող ենք դադարել հույս դնել ցանցի վրա՝ կուտակած ավելորդ արևային էներգիայի շնորհիվ: Սա փոխել է խաղի կանոնները ՝ բացելով ոչ միայն արևային էներգիան գրավելու, այլև այն պահելու հնարավորությունը:

Tesla Powerwall-ի նման արևային մարտկոցների հայտնիության հիմնական պատճառը էներգետիկ անկախությունն է: Նրանց համար, ովքեր հանգստություն և կայունություն են փնտրում էլեկտրաէներգիայի անջատման և բնական աղետների ժամանակ, Tesla Powerwall-ը ցանկալի և անհրաժեշտ նորարարություն  է:

2013 թվական, նոյեմբեր…Tesla-ն հայտարարել է, որ կառուցելու է Գիգա Նևադա լիթիում-իոնային մարտկոցներ արտադրող գործարան: 2015 թվականին ընկերությունը ընդլայնել է իր հորիզոնները և թողարկել հեղափոխական նոր արտադրանք՝ Tesla Powerwall:

Powerwall-ն ապահովում է անվտանգության և ֆինանսական հիմնական առավելությունները: Powerwall-ի յուրաքանչյուր համակարգ հագեցած է մոնիտորինգի, չափման և էներգիայի կառավարման խելացի համակարգով, որը սեփականատերը կարող է կարգավորել Tesla հավելվածի միջոցով: Համակարգը ժամանակի ընթացքում սովորում և հարմարվում է ձեր էներգիայի սպառմանը և ստանում անլար թարմացումներ՝ նոր հնարավորություններ ավելացնելու և ունեցածը բարելավելու համար:

Tesla Powerwall մարտկոցի առավելությունները՝

 Պաշտպանում է տունը

Powerwall-ն ապահովում է ամբողջ տան պահուստային էներգիան 8-12 ժամ կտրվածքով: Սարքը ոչ միայն բարելավում է հաճախորդների հուսալիությունը. այն կարող է նաև նվազեցնել բոլորի համար ծախսերը էներգիայի պիկ օրերին: GMP-ն համագործակցում է հաճախորդների հետ՝ մարտկոցի կուտակված էներգիան ամենապիկ ժամանակներում օգտագործելու և ծախսերը նվազեցնելու համար:

Պահեստավորում է ստեղծված արևային էներգիան

Արեգակնային էներգիայի մեծ մասն արտադրվում է օրվա ընթացքում, երբ էներգիայի պահանջարկը ցածր է: Powerwall-ը թույլ է տալիս կուտակել օրվա ընթացքում առաջացած մաքուր էներգիան, որպեսզի այն հնարավոր լինի օգտագործել հետագայում:

Էլեկտրաէներգիա է ստանում նաև ցանցից

Powerwall-ը կարող է օգտագործվել նաև ցանցից էներգիա պահպանելու համար: Փոթորկի կամ արտակարգ իրավիճակների ժամանակ մարտկոցը կարող է սնուցել տան հիմնական մասերը, ինչպիսիք են լույսերը, սառնարանը և ջեռուցման համակարգը 8-12 ժամվա կտրվածքով:

Կրճատում է էլեկտրաէներգիայի գումարը

Վերջին տասնամյակում էներգիայի գների կայուն աճ է գրանցվել, մինչդեռ արևային էներգիայի անցում կատարած մարդիկ էլեկտրաէներգիայի ամսական վճարների կտրուկ նվազում են ունեցել:

Ինչպես է այն աշխատում 

tesla diagram desktop power outage img@2x 1 960x320 - Tesla Powerwall. տան հեղափոխական մարտկոց

  1. Powerwall արևային էներգիայով

Երբ արևը ծագում է, արևային էներգիան սկսում է լիցքավորել տունը: Երբ տունը լրացուցիչ էներգիայի կարիք ունի, այն ստանում է ցանցից: Powerwall-ը պահպանում է այդ էներգիան այնքան ժամանակ, քանի դեռ տունը չունի դրա կարիքը, օրինակ՝ երբ արևային էներգիան այլևս հասանելի չէ գիշերը կամ երբ ցանցը անջատված է էլեկտրաէներգիայի անջատման ժամանակ:

solarpanels small - Tesla Powerwall. տան հեղափոխական մարտկոց

  1. Powerwall առանց արևային էներգիայի

Եթե ​​ էներգիայի սակագները փոխվում են ամբողջ օրվա ընթացքում, Powerwall-ը կարող է լիցքավորել, երբ էներգիայի ծախսերը ցածր են, և լիցքաթափել, երբ էներգիայի ծախսերը բարձր են՝ ապահովելով ավտոմատ խնայողություն: Powerwall-ը կապահովի նաև անխափան պահուստային էներգիա՝ հայտնաբերելով հոսանքի անջատումները և ինքնաբերաբար դառնալով տան հիմնական էներգիայի աղբյուրը:

post 11 18 32 0 960x600 - Tesla Powerwall. տան հեղափոխական մարտկոց

Powerwall մոդելներ

Powerwall 1  –  Տարողությունը (կՎտժ) 6.4 / Առավելագույն հզորություն – 3.3 kW

Powerwall 2  – Տարողությունը (կՎտժ) – 13.5/ Առավելագույն հզորություն – 10 kW

Powerwall+  – Տարողությունը (կՎտժ) – 13.5 / Առավելագույն հզորություն – 10 kW (no sun), 22 kW (full sun)

Screen Shot 2020 09 12 at 10.07.31 AM 960x545 - Tesla Powerwall. տան հեղափոխական մարտկոց

Ի սկզբանե նախատեսված էր  Powerwall-ի 2 մոդել՝ 10 կՎտ ժամ (կՎտ / ժ) հզորություն պահուստային ծրագրերի համար և 7 կՎտ / ժ հզորություն՝ օրական ծրագրերի համար: Սարքի հզորությունը 2 կՎտ առավելագույն 3.3 կՎտ հզորությունից դարձել է  5 կՎտ՝ առավելագույն 7 կՎտ հզորությամբ:

2015 թվականի ընթացքում կառուցվել և տեղադրվել է 500 փորձնական միավոր, որոնցից յուրաքանչյուրը կառուցվել է Tesla Fremont Factory-ում: Գիգա Նևադայի գործարանը 2016-ի առաջին եռամսյակում Powerwalls-ի և Powerpacks-ի սահմանափակ արտադրություն է սկսել՝ օգտագործելով այլ երկրներում արտադրված մարտկոցներ, իսկ բջիջների զանգվածային արտադրությունը սկսել է 2017-ի հունվար ամսից: 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ Tesla-ն  տեղադրել է 100.000 Powerwalls՝ արտադրանքը ներկայացնելուց ընդամենը 5 տարի անց: 2021 թվականի մայիսի դրությամբ Tesla-ն տեղադրել է 200.000 Powerwalls՝ 1 տարվա ընթացքում վաճառելով 100.000 սարք, նույն քանակը, որին հասնելու համար ընկերությանը նախկինում պահանջվել էր 5 տարի:

Powerwall-ը կոմպակտ և ժամանակակից է, հեշտությամբ կարող է տեղադրվել ինչպես ներսում, այնպես էլ դրսում: