TikTok- ը 92 միլիոն դոլար կվճարի ամերիկացիների տվյալները հավաքելու համար - VNews
    • Vnews Life Vnews

TikTok- ը 92 միլիոն դոլար կվճարի ամերիկացիների տվյալները հավաքելու համար

2021 02 25t205422z1593434991rc2wzl93slk0rtrmadp3bytedance tiktok lawsuitjpg 955441 1614309183 - TikTok- ը 92 միլիոն դոլար կվճարի ամերիկացիների տվյալները հավաքելու համար

Չինական ByteDance ընկերությունը պատրաստ է վճարել 92 միլիոն դոլար TikTok հավելվածի որոշ ամերիկացի օգտտերերի անձնական տվյալների գաղտնիության խախտման համար: Այդ մասին հայտնում է Reuters– ը՝ հղում կատարելով Իլինոյսի դատարան ընկերության ներկայացրած փաստաթղթերին:

Կոլեկտիվ հայցիդիմում նշվում է, որ TikTok հավելվածը «ներթափանցում է իր օգտատերեի սարքեր և վերցնում անձնական տվյալների լայն տեսականի՝ ներառյալ կենսաչափական տվյալները, որոնք օգտագործվում են TikTok- ից օգտվողներին հետևելու համար:

Ընկերությունը համաձայնել է կատարել 92 մլն դոլարի պահանջը գրեթե մեկ տարվա դատական ​​գործընթացից հետո:

«Չնայած՝ մենք համաձայն չենք հայցվորների պնդումներին: Փոխանակ երկար դատական ​​գործընթացներով անցնենք, կցանկանայինք մեր ջանքերը կենտրոնացնել TikTok- ն անվտանգ և ուրախ դարձնելուն», – փետրվարի 25-ին հայտարարել են հավելվածի ներկայացուցիչները:

Կողմերի համաձայնությունը պետք է հաստատվի դատարանի կողմից, հայտնում է գործակալությունը: Վաշինգտոնում FTC- ն ու ԱՄՆ արդարադատության նախարարությունը քննարկում են, թե արդյոք կատարե՞լ է TikTok- ը 2019-ի պայմանավորվածությունները, այն է՝ պաշտպանել երեխաների անձնական կյանքի գաղտնիությունը:

Անցյալ տարի Դոնալդ Թրամփը, որն ԱՄՆ նախագահն էր, հրամայեց արգելափակել TikTok- ն ԱՄՆ-ում ՝ որպես երկրի ազգային անվտանգության սպառնալիք: Արգելքից խուսափելու համար ByteDance- ը համաձայնեց վաճառել իր ամերիկյան ակտիվները Oracle- ին և Walmart- ին: Գործարքի պայմանների համաձայն՝ ByteDance- ը պետք է գրանցվեր TikTok Global անունով ամերիկյան ընկերություն, վաճառեր բաժնետոմսերի 20%-ը և պահպաներ մնացած 80% -ը: Երբ Թրամփին փոխարինեց Բայդենը,, TikTok– ի սեփականատերը հրաժարվեց իր ծրագրերից, և Բայդենի վարչակազմը որոշեց իրականացնել ռիսկերի իր սեփական գնահատումը: