Թրամփին ցանկանում են վտարել Ֆլորիդայի առանձնատնից - VNews
    • Vnews Life Vnews

Թրամփին ցանկանում են վտարել Ֆլորիդայի առանձնատնից

1041926 - Թրամփին ցանկանում են վտարել Ֆլորիդայի առանձնատնից

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրմափին կարող են ստիպել լքել Ֆլորիդայի առանձնատունը, քանի որ այն գրանցված չէ որպես բնակելի տուն:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Թրամփն անշարժ գույքը գնել է 1985 թվականին: Ավելի ուշ նա առանձնատան մի մասը վերածել էր մասնավոր գոլֆ ակումբի: Թրամփն ստիպված է եղել համաձայնվել որոշակի պայմանների, օրինակ՝  ակումբը պետք է ունենար ոչ ավելի, քան 500 անդամ, որոնք չէին կարող յոթ օրից ավելի անընդմեջ մնալ այնտեղ, իսկ տարվա ընթացքում  ոչ ավելի, քան  երեք շաբաթ:

Այժմ հարցը քաղաքային դատախազ Ջոն Ռենդոլֆի ուշադրության կենտրոնում է: Նա կփորձի հստակեցնել Թրամփի՝ առանձնատանը երկարատև ապրելու իրավունքը: