Թշնամին ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ, բայց կորուստներ կրելով փախել է զբաղեցրած դիրքերից - VNews
    • Vnews Life Vnews

Թշնամին ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ, բայց կորուստներ կրելով փախել է զբաղեցրած դիրքերից

  • 42

Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում: Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի տարածքային միավորմանը։

«Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում։

Ծավալված մարտական գործողությունների ընթացքում թշնամին, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից։

Առանձին հատվածներում շարունակվել է հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման ու ոչնչացման մարտական գործողությունները։

Հրետանային կրակով Ծաղկաբերդի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի մեկ զինտեխնիկա»,- ասված է հաղորդագրության տեքստում։