Twitter-ը թույլ է տվել օգտվողներին ուղարկել և ստանալ նվիրատվություններ - VNews
    • Vnews Life Vnews

Twitter-ը թույլ է տվել օգտվողներին ուղարկել և ստանալ նվիրատվություններ

Twitter Tips - Twitter-ը թույլ է տվել օգտվողներին ուղարկել և ստանալ նվիրատվություններ

Twitter-ի օգտատերերն այժմ կարող են դրամական միջոցներով նվիրատվություններ ուղարկել բլոգերներին, այդ թվում՝ բիթքոիններով: Այս մասին հաղորդվում է ընկերության բլոգում:

Այժմ Tips գործառույթը հասանելի է iOS օգտվողների համար սոցիալական ցանցի հավելվածում, սակայն առաջիկա շաբաթներին այն կհայտնվի նաև Android-ում: 18 տարեկանից բարձր օգտատերերը կկարողանան ստանալ և ուղարկել պարգևներ:

Նվիրատվության ծառայությունն ակտիվացրած բլոգերին գումար ուղարկելու համար անհրաժեշտ է սեղմել «Կարդալ» կոճակի ձախ կողմում գտնվող պատկերակը: Այնուհետև պետք է ընրել այն ծառայությունը, որի միջոցով վճարումը կկատարվի: Մասնավորապես, միջոցները կարող են փոխանցվել Cash, Patreon, Venmo և այլոց միջոցով: Bitcoins-ը կարող է ուղարկվել Strike վճարային հավելվածի միջոցով: Նշվում է, որ Twitter-ը դրա համար միջնորդավճար չի վերցնում:

Հունիսի վերջին Twitter-ը թեստային ռեժիմում սկսել է ընդունել ամերիկյան օգտատերերի դիմումները, որոնք ցանկանում են իրենց բաժանորդներից գանձել հրապարակված նյութերի հասանելիության համար: Սոցցանցն այնուհետև հայտարարել է Ticketed Spaces և Super Follows գործառույթների մասին: Առաջինը թույլ է տալիս օգտատերերին էլեկտրոնային տոմսերի միջոցով ապահովել առցանց աուդիո զրույցի հասանելիություն: Իսկ Super Follows-ը թույլ է տալիս բաժանորդներից ամսական գումար գանձել որակյալ քոնթենթի հնարավորության համար: