Upcycling–ը Հայաստանում. հագուստի էկո-բարեկամական մոտեցում - VNews
    • Vnews Life Vnews

Upcycling–ը Հայաստանում. հագուստի էկո-բարեկամական մոտեցում

DANY3050 1 scaled - Upcycling–ը Հայաստանում. հագուստի էկո-բարեկամական մոտեցում

Նախքան ձեր հագուստն աղբաման նետելն արժե երկու անգամ մտածել. կան շատ պատճառներ հագուստը վերամշակելու համար:

Գործընթացը կոչվում է Upcycling: Այն չօգտագործված (և/կամ ոչ անհրաժեշտ) հագուստը վերամշակելու և դրանք բոլորովին նոր ապրանքների վերափոխելու հեղափոխական մեթոդ է:

Արտադրական ծախսերի իջեցումից մինչ շրջակա միջավայրի խնայողություն. այս պարզ շարժումը կարող է մեծ ազդեցություն ունենալ ամենատարբեր իրերի և երևույթների վրա: Դրան մասնակցելը լավագույն միջոցներից մեկն է, որ մանրածախ ապրանքանիշերն ու սպառողները կարողանան բարելավել մեր մոլորակի վիճակը:

Տեքստիլների վերամշակումն իջեցնում է աղբավայրերի թափոնների քանակը, նվազեցնում է մեր ածխածնի կոլեկտիվ հետքերը և օգնում է լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են օդի վատ որակը, ջրի աղտոտումն ու ջերմոցային արտանետումները:

Գլոբալ տաքացման աճող ապացույցների ֆոնին շատ մարդիկ մտածում են, թե ինչ կարող են անել մոլորակը փրկելու և շրջակա միջավայրին հասցված վնասները դադարեցնելու համար: Իրականում, ամբողջ աշխարհում մարդիկ որոշակի գործողություններ են ձեռնարկում և էկոլոգիական այլ սովորություններ ձեռք բերում՝ վերամշակելով, օգտագործելով մետաղական կամ թղթե սպասք:

Հագուստի էկո-բարեկամական մոտեցումը կարող է հսկայական օգուտ բերել երկրին և զգալիորեն նվազեցնել անհատների ածխածնի հետքերը:

383A9204 960x640 - Upcycling–ը Հայաստանում. հագուստի էկո-բարեկամական մոտեցում     383A9200 960x609 - Upcycling–ը Հայաստանում. հագուստի էկո-բարեկամական մոտեցում

  • Upcycling-ը նվազեցնում է ջերմոցային գազերը

Հագուստ մեծ մասը պատրաստված է օրգանական նյութից, ինչը նշանակում է, որ այն բխում է բնական աղբյուրներից և կենսաքայքայվում է: Աղբանոցները չունեն թթվածին, որն անհրաժեշտ է օրգանական նյութերի քայքայման համար, հետևաբար, երբ հագուստը հայտնվում է աղբանոցում, այն քայքայվում է անաէրոբ մարսողության միջոցով: Այս գործընթացը հանգեցնում է վտանգավոր ջերմոցային գազերի արտանետմանը, որոնք աղբավայրում հիմնականում վերահսկվում են և, ի վերջո, դուրս են գալիս մթնոլորտ՝ արագացնելով կլիմայի փոփոխությունը:

  • Խնայում է աղբավայրի տարածքը

Աղբավայրերը վնասակար են համայնքների բյուջեի համար: Տոննաներով հագուստ է հայտնվում աղբանոցներում, որտեղ նրանք զբաղեցնում են հսկայական քանակությամբ շատ թանկ տարածք: Աղբավայրերի կառուցման համար ծախսվում է միլիոնավոր դոլարներ: Վերամշակումը քաղաքների համար նվազեցնում է աղբավայրի ծախսերը՝ դրանով իսկ ավելացնելով դրանց հասանելի բյուջեն այլ քաղաքային կարիքների համար:

  • Խնայում է էներգիա

Հագուստ արտադրելու համար անհրաժեշտ է մեծ էներգիա. յուրաքանչյուր ապրանք անցնում է բարդ արտադրական գործընթացով, որն օգտագործում է մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա և ջուր:

Հագուստի վերամշակումը նրան ավելի երկար կյանք է տալիս, ինչն արդարացնում է այն պատրաստելու համար ծախսված էներգիան: Որքան երկար է հագուստը ֆունկցիոնալ լինում, այնքան քիչ էներգիա է ծախսվում:

  • Աջակցում է տեղական ընկերություններին

Upcycling-ի լավագույն առավելություններից մեկն այն է, որ այն աջակցում է տեղական արդյունաբերություններին և բիզնեսին: Վերամշակումն օգնում է համայնքների տնտեսության զարգացմանը:

383A9283 1 960x640 - Upcycling–ը Հայաստանում. հագուստի էկո-բարեկամական մոտեցում

 

383A9216 960x1440 - Upcycling–ը Հայաստանում. հագուստի էկո-բարեկամական մոտեցում         383A9247 960x1440 - Upcycling–ը Հայաստանում. հագուստի էկո-բարեկամական մոտեցում

VNews –ը զրուցել է դեռևս փոքր, բայց մեծ նախադրյալներ ու պոտենցիալ ունեցող նախաձեռնության՝ Vintabilia բրենդի հիմնադիր Ելենա Թադևոսյանի հետ:

Հելենա, որտեղի՞ց է առաջացել հագուստի վերամշակմամբ զբաղվելու միտքը:

Փոքր տարիքից սիրում էի կրել տատիկիս ու մայրիկիս հագուստները որոշ դետալներ փոփոխելուց հետո: Ինձ դուր էր գալիս հագուստի վերափոխման գործընթացն՝ անկախ այն փաստից՝ մերոնց դա դուր էր գալիս, թե ոչ:  Տարիներ անց, երբ արդեն տասնյակ սոցիալական նախագծեր էի ստեղծում ու ճանապարհորդում աշխարհի տարբեր երկրներով, սկսեցի ավելի մասշտաբային մտածել ու փորձեցի իմ մանկության հոբբին գործի վերածել:

Գաղափարը ստեղծելիս մտածում էի այն մարդկանց մասին, որոնք մեծ ցանկություն ունեն փոփոխելու իրենց հին կամ չօգտագործված հագուստը, սակայն չունեն հնարավորություն այն իրագործելու համար: Ցանկանում էի օգնել, որպեսզի նրանք էլ կարողանան 2-րդ շունչ տալ իրենց սիրելի հագուստին:

Upcycling-ով ցանկացել եմ զբաղվել 4 տարի առաջվանից, սակայն հենց այս տարի սկսեցի գործել՝ ցանկանալով իմ լուման ունենալ երկրիս տնտեսության զարգացման հարցում այս դժվար օրերին՝ Հայաստանում էկոֆեշնի ու abcycling –ի ոլորտի հիմքը դնելով:

Ինչո՞ւ Vintabilia:

Vintabilia անունը բաղակացած է 2 մասից՝ Vinta, որը կոչվում է վինտաժ և ուղղակի կերպով արտացոլում է մեր գործունեությունը, և bilia, որը չօգտագործվող, մեռած ածանց է:

383A9197 960x640 - Upcycling–ը Հայաստանում. հագուստի էկո-բարեկամական մոտեցում

Որտեղի՞ց եք գտնում հագուստի, կտորների հումքը:

Հումքը գտնում ենք թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից: Հայաստանում կան սովետի ժամանակ ստեղծված ֆաբրիկաներ, որոնք կտորների մեծ արտադրությամբ են զբաղվել, իսկ հիմա իրենց գործունեությունը դադարեցված է: Փորձում ենք իրենց հետ համագործակցել՝ այդ կտորներին և հագուստին 2-րդ կյանք և ժամանակակից շունչ տալու համար: Մոտ ապագայում նաև բաց օրեր ենք հայտարարելու, որպեսզի հնարավորություն տանք  մարդկանց վաճառելու կամ  նվիրաբերելու իրենց հին հագուստները: Այնուհետև հագուստը ռեդիզայն ու ռեստավրացիա ենք անում ու վաճառքի հանում:

Ինչո՞ւ ուղղակի չտեղծեցիք հագուստի բրենդ, այլ որոշեցիք ընտրել նման տարբերակ: Արդյո՞ք այս գործընթացն ավելի բարդ չէ: Չե՞ք վախեցել սպասվելիք դժվարություններից և անհաջողություններից:

1 վերնաշապիկ արտադրելու համար անհրաժեշտ է 1700լ ջուր կտորի արտադրության, շատ եմ ցավում, որ մեկ կտոր հագուստի ստեղծման համար մոլորակից այսքան միջոց ու ռեսուրս է ծախսվում:

Բրենդի ստեղծումն ինքնանպատակ չի, այն սոցիալական բրենդ է, որի նպատակը Հայաստանում էկո նորաձևությունը զարգացնելն է:

Եթե ցանկանայի ստեղծել ուղղակի հագուստի արտադրություն, ապա այլ ձևաչափ կընտրեի ու ավելի հեշտ ու արագ արդյունքի կհասնեի, սակայն մեր նախաձեռնությունը սոցիալական բնույթ ունի և այլ գաղափարների կրող է:

Սա նորաձևության ոլորտ է, սակայն մեր առաջնային նպատակը վաճառքը չէ, մեր առջև երկարաժամկետ օգտագործման խնդիր ենք դրել: Մենք երկարատև զրույց –քննարկում ենք ունենում մեր հաճախորդներից յուրաքանչյուրի հետ՝ հասկանալու՝ արդյոք անձը կարիք ունի այս կամ այն հագուստի՝ փորձելով բարձրացնել մարդկանց գիտակցությունը շրջակա միջավայրի պահպանման և ռեսուրսների անտեղի վատնելու թեմայի շուրջ:

Ովքե՞ր են ձեր հաճախորդները և ապագի ի՞նչ պլաններ ունեք:

Աշխարհում Upcycling –ը զարգացող ոլորտ է, մեծամասամբ զարգացած երկրներում են նման նախաձեռնություններով հանդես գալիս, մեր երկրում սա առաջին  ձևաչափն է: Չնայած այդ փաստին, մենք արդեն ունենք լոյալ հաճախորդներ: Նրանք ամենատարբեր մարդիկ են, սկսած պատանիներից մինչև մեծ հաստատությունների պետական աշխատակիցներ, որոնք վինտաժային հագուստի սիրահար են և եկել են գաղափարի հետևից: Շուտով սրահին կից ատելյե ենք ունենալու, արպեսզի մարդիկ կկարողանան բերել իրենց հին հագուստն ու վերափոխել այնպես, ինչպես իրենք են ցանկանում:

383A9212 960x656 - Upcycling–ը Հայաստանում. հագուստի էկո-բարեկամական մոտեցում    383A9325 1 960x640 - Upcycling–ը Հայաստանում. հագուստի էկո-բարեկամական մոտեցում

383A9309 960x1301 - Upcycling–ը Հայաստանում. հագուստի էկո-բարեկամական մոտեցում  DSC01937 1 1 960x1233 - Upcycling–ը Հայաստանում. հագուստի էկո-բարեկամական մոտեցում

 

DSC02143000 2 copy 960x1001 - Upcycling–ը Հայաստանում. հագուստի էկո-բարեկամական մոտեցում  229D5E84 42CA 43DA 9A75 504CDCC70E93 960x960 - Upcycling–ը Հայաստանում. հագուստի էկո-բարեկամական մոտեցում