Վաղ առավոտից մարտերը շարունակվել են, այս պահին որոշակի թուլացում կա․ Արծրուն Հովհաննիսյան - VNews

Վաղ առավոտից մարտերը շարունակվել են, այս պահին որոշակի թուլացում կա․ Արծրուն Հովհաննիսյան

  • 64

Այսօր՝ վաղ առավոտյան, նորից մարտերը շարունակվել են։ Այդ մասին նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ հյուսիսային և հարավային ուղղություններով հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել։

<<Հյուսիսային ուղղությամբ հետ է շպրտվել մեկ-երկու գրոհներից հետո։ Հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվում էին, սակայն հիմնականում կողմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժեր գրեթե չեն ունեցել։

Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է։ Կորուստների մասին լրացուցիչ կտեղեկացնենք, կամփոփվեն թվային տվյալները>>,- ասաց Հովհաննիսյանը։