Ոչ հայրենիք, ոչ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու. Աննա Հակոբյանը իր ջոկատով կմեկնի առաջնագիծ - VNews

Ոչ հայրենիք, ոչ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու. Աննա Հակոբյանը իր ջոկատով կմեկնի առաջնագիծ

  • 25

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 13 հոգանոց կանանց ջոկատով հոկտեմբերի 27-ից կսկսի զինվորական պարամունքները։ Այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու։  Մենք ոչ հայրենիք, ոչ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու»,- գրել է Հակոբյանը։

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տղամարդկանց կոչ էր արել գնալ զինկոմիսարիատներ և զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին, իսկ կանանց խնդրեց քաջալերել տղամարդկանց: Նիկոլ Փաշինյանը նաև նշել էր, որ կանայք էլ կարող են ջոկատներ կազմել և մեկնել ռազմաճակատ, եթե ցանկություն կունենան և ուժ կգտնեն իրենց մեջ: