Վրաստանում 24 ժամում երկու հիվանդ է մահացել COVID-19-ից - VNews

Վրաստանում 24 ժամում երկու հիվանդ է մահացել COVID-19-ից

Վրաստանում կորոնավիրուսով վարակված երկու հիվանդ է մահացել մեկ օրում: Երկրում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 22-ի:

Ինչպես հաղորդել են Քութաիսիի «Բոմոնդ» կլինիկայից, մահացողը տարեց կին է, որն ունեցել է ծանր ուղեկցող հիվանդություններ՝ ինսուլտ, շաքարախտ, սրտի իշեմիկ հիվանդություն:

Մյուս հիվանդը՝ 65-ամյա մի տղամարդ, մահացել է Բաթումիում: Այդ մասին հաղորդել են քաղաքային հանրապետական հիվանդանոցից: