Վրաստանում կորոնավիրուսի պատճառով գիշերը տեղաշարժի արգելքը կերկարաձգվի մինչեւ մարտի 1-ը - VNews
    • Vnews Life Vnews

Վրաստանում կորոնավիրուսի պատճառով գիշերը տեղաշարժի արգելքը կերկարաձգվի մինչեւ մարտի 1-ը

  • 63

Վրաստանի վարչապետին կից կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական խորհուրդը որոշում Է ընդունել մարդկանց տեղաշարժման արգելքի գործողությունը, որն ամեն օր գործում Է 21:00-ից մինչեւ 05:00-ն, պահպանել մինչեւ մարտի 1-ը: Հունվարի 22-ին այդ մասին հայտնել Է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարար Մայա Ցկիտիշվիլին խորհրդի նիտից հետո կայացած ճեպազրույցում:

«Մարդկանց գիշերային տեղաշարժան արգելքը, որը գործում Է ամեն օր 21:00-ից մինչեւ 05:00-ն, ուժի մեջ կմնա մինչեւ մարտի 1-ը»,- ասել Է նա: Ցկիտիշվիլին նաեւ հայտնել Է, որ համակարգող խորհուրդը որոշում Է ընդունել սկսել վերացնել սահմանափակումները. Թբիլիսի, Քութայիս (Իմերեթի երկրամաս) եւ Ռուսթավ (Քվեմո Քարթլիի երկրամաս) քաղաքներում փետրվարի 1-ից թույլատրված Է բացել բոլոր առեւտրական կենտրոնները եւ խանութները: «Թբիլիսիում, Քութայիսում եւ Ռուսթավում փետրվարի 1-ից կվերսկսեն աշխատանքը բոլոր խանութներն ու առեւտրական կենտրոնները»,- ասել Է Ցկիտիշվիլին՝ հավելելով, որ այդ քաղաքներում հասարակական տրանսպորտի աշխատանքի արգելքը կպահպանվի մինչեւ մարտի 1-ը: Կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում վարակաման հայտնաբերված դեպքերի թիվը կազմել Է 251 071: