Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել - VNews

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրագունդն ուսումնասիրող գիտնականների ինստիտուտի և սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տեղեկատվությամբ՝ այսօր՝ ժամը 12:35-ին, 3,3 մագնիտուդով երկրաշարժ է արձանագրվել Լագոդեխիի տարածքում:

Էպիկենտրոնը Լագոդեխի քաղաքի արևելյան կողմում է եղել, Ռաճիսուբանի գյուղի հարակից տարածքում: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։