YBAF Fashion Show. հաղթել է Անահիտ Գալատեան իր "Techno humanism"հավաքածուով - VNews

YBAF Fashion Show. հաղթել է Անահիտ Գալատեան իր “Techno humanism”հավաքածուով

  • 38
maxresdefault 6 - YBAF Fashion Show. հաղթել է Անահիտ Գալատեան իր "Techno humanism"հավաքածուով

Օրերես Latitude Yerevan-ում հավաքվել էր 10 հայ դիզայներ՝ մասնակցելու և իրենց ստեղծագործական գործունեությունը ներկայացնելու YBAF (Երևանի բիենալե արվեստի հիմնադրամ)-ի կազմակերպած նորաձևության ցուցադրությանը:

Միջոցառումը յուրահատուկ էր իր խոսնակներով՝ Yeezy shoes-ի դիզայներ Մարալ Կալինյան, Gucci- ի մոդել՝ Արմինե Հարությունյան և Միսս Հայաստան 2019 Լիանա Ոսկերչյան:

Ժյուրիի անդամներն էին՝ Արմեն Գալյանը, Աննա Գրիգորյանը, Արամ Նիկոլյանն ու Գոհար Հարությունյանը, որոնք կարևորեցին նման միջոցառումների կազմակերպումը և փաստեցին, որ հասարակական հավաքույթների, ընկերական շփումների ու մասնագիտական կարծիքների փոխանակման համար սա լավագույն ձևաչափն է:

Հաղթողը GALATEA բրենդն էր իր “Techno Humanism” հավաքածուով: Հավաքածուի հիմքում մարդ արարածն է՝ տեխնոլոգիական դարում: