ԵՄ գործակալությունն ամբողջությամբ հաստատել է Oxford/AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառումը ԵՄ-ում - VNews
    • Vnews Life Vnews

ԵՄ գործակալությունն ամբողջությամբ հաստատել է Oxford/AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառումը ԵՄ-ում

1041925 - ԵՄ գործակալությունն ամբողջությամբ հաստատել է Oxford/AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառումը ԵՄ-ում

Դեղերի եվրոպական գործակալությունը օրերս ունեցած կասկածներից հետո թույլատրել է Oxford/AstraZeneca-ի՝ Covid-19-ի դեմ պատվաստանյութի օգտագործումը՝ մեծահասակների բոլոր տարիքային խմբերում:

Այդ մասին հայտնում է The Guardian-ը:

Միացյալ Թագավորությունում հաստատում ստանալուց մեկ ամիս անց ԵՄ կարգավորող մարմինը հայտարարել է, որ պատվաստանյութը անվտանգ է ընդհանուր օգտագործման համար 27 անդամ երկրներում: