Երևանի գինու փառատոն. ArLeAM-ը` պրեմիում հովանավոր (տեսանյութ) - VNews

Երևանի գինու փառատոն. ArLeAM-ը` պրեմիում հովանավոր (տեսանյութ)

  • 11
IMGP8560 scaled - Երևանի գինու փառատոն. ArLeAM-ը` պրեմիում հովանավոր (տեսանյութ)

Օրերս ամենատարբեր մարդիկ ու գինեգործներ Հայաստանի ամենատարբեր անկյուններից հավաքվել էին քաղաքի ամենագողտրիկ անկյունում՝ Սարյան և Թումանյան խաչմերուկում ՝ գինի վայելելու, ուտեստներ փորձելու, ընկերների հետ լավ ժամանակ անցկացնելու, առօրյայից փախչելու կամ հայկական արտադրության որևէ ապրանք գնելու նպատակով:

Կայացել է Երևանի գինու փառատոնը՝ Armenian Wine Days 2021-ը:

Միջոցառմանը մասնակցում էին տասնյակ տեղական ընկերություններ Հայաստանից և Արցախից, որոնք ներկայացնում էին սեփական արտադրությունը:

Փառատոնի նպատակը  հին հայկական ավանդույթները Երևանի փողոցներ վերադարձնելն է՝ փորձելով զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանում և օգնել տեղական համայնքներին:

Միջոցառման «Պրեմիում» հովանավորը «ArLeAM» ընկերությունն է, որը ներկայացել էր փառատոնին սեփական ինտենսիվ այգիների բարձրակարգ խնձորներով, ինչպես նաև իր ապրանքանիշի տակ միավորված հայաստանյան արտադրողների պրեմիում որակի մրգային և բանջարեղենային չրերով և չիպսերով, բնական հյութերով, մեղրով, թեյերով և բուսական յուղերով:

«ArLeAM» ընկերությունն առանձին տաղավարով ներկայացրել էր նաև իր  “Դուռ” ապրանքանիշի գինիները, հայկական բրենդին և մրգային օ դե վիների լայն ընտրանին։