Ես նախանձում եմ ձեր ոգուն, հայերը հզոր ոգի ունեն իրենց երկրի նկատմամբ․ Թրամփը խոսել է հայերի մասին - VNews

Ես նախանձում եմ ձեր ոգուն, հայերը հզոր ոգի ունեն իրենց երկրի նկատմամբ․ Թրամփը խոսել է հայերի մասին

  • 117
84564564894 - Ես նախանձում եմ ձեր ոգուն, հայերը հզոր ոգի ունեն իրենց երկրի նկատմամբ․ Թրամփը խոսել է հայերի մասին

ԱՄՆ Նեւադա նահանգի Քերսոն քաղաքում անցկացրած հանրահավաքի ժամանակ նախագահ Թրամփը խոսել է նաեւ հայերի մասին:

«Հայերը լավ մարդիկ են, սիրում են իրենց երկիրը, նաեւ` հիանալի գործարարներ են, ի դեպ: Երբ ես գալիս էի, ճանապարհին բազմաթիվ հայերի տեսա` գեղեցիկ դրոշներով կանգնած: Ես նախանձում եմ ձեր ոգուն, հայերը հզոր ոգի ունեն իրենց երկրի նկատմամբ: Կաշխատենք ինչ-որ ուղղություններով»,- ասել է Թրամփը` հանրավաքի բազմության մեջ նկատելով նաեւ հայկական դրոշներ պարզած ամերիկահայերին:

Ավելի վաղ հարյուրավոր ամերիկահայեր նախագահ Դոնալդ Թրամփի բազմաթիվ աջակիցների հետ մեկտեղ հավաքվել էին Կալիֆորնիայի Նյուպորտ Բիչ քաղաքի փողոցներում`այդտեղ մասնավոր հանգանակության մասնակցելու նպատակով ժամանող Թրամփին իրենց բողոքի ձայնը հասցնելու նպատակով:

Երեկ արդեն տեղեկացրել էինք, որ ամերիկահայերը պաստառներ են պարզել`ուշադրություն փորձելով հրավիրել Արցախում ընթացող պատերազմի վրա, եւ պահանջել դադարեցնել ֆինանսական աջակցության տրամադրումն ու զենքի վաճառքը Թուրքիային եւ Ադրբեջանին: