fbpx
Բաժիններ

Ո՞ր համարով Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա «Ռոմայում». հավանական տարբերակներ

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը Ապենինյան թերակղզի մոտ էր դեռևս 2016 թվականին, սակայն «Յուվենտուսի» փոխարեն հայ ֆուտբոլիստն ու նրա գործակալ Մինո Ռայոլան ընտրեցին «Մանչեսթեր Յունայթեդը»: Իսկ թե ինչ եղավ հետո բոլորովին հուզիչ չէր: Դեպքերի հաջորդականությունն ավելի լավ ենք անգիր արել, քան բազմապատկման աղյուսակը: Եվ հիմա նոր գլուխ է բացվում Հենոյի կարիերայում:

Մխիթարյանն «Արսենալում» 1,5 տարվա ոչ այնքան հաջող (եկեք լինենք իրատես ու ինքներս մեզ չխաբենք. Հենոն չփայլեց «Արսենալում» այնպես, ինչպես նրանից ակնկալում էին) նախըտրեց տեղափոխվել «Ռոմա»: Քանի դեռ տրանսֆերը պաշտոնապես չի հաստատվել, հասկանանք՝ որ համարի մարզաշապիկները  կարող են տրամադրել Հենոյին:

#7 – Լորենցո Պելեգրինի

Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին վերջին 2 տարվա ընթացքում ցուցադրում է հուսալի խաղ ու համարվում է հիմնական կազմի ֆուտբոլիստ: Միևնույն ժամանակ պետք է փաստենք, որ #7 համարը հաջող չէր Մխիթարյանի համար: Մի տեսակ անհավանական էլ է, որ Պելեգրինին իր համարը կտա Հենոյին:

#22 – Նիկոլո Ձանիոլո

Ձանիոլոն համարվում է իտալական ֆուտբոլի ապագան: Այս անգամ նա չի հրավիրվել «Աձուրայի» կազմ, սակայն նա դեռս 20 տարեկան է ու դեռ կհասցնի ուրախացնել իր հայրենակիցներին ու երկրպագուներին: Այս պահին Ձանիոլոն կրում է #22 համարի մարզաշապիկը, որը 99 տոկոսով կմնա նրա ձեռքում:

#18 – Դավիդե Սանտոն

Հենրիխ Մխիթարյանի համար ամենահավանական տարբերակը կարող է լինել #18 համարի մարզաշապիկը, որն այս պահին պատկանում է Դավիդե Սանտոնին: Սակայն նա չի համարվում հիմնական կազմի ֆուտբոլիստ, բացի դրանից իր կարևորությամբ ու հեղինակությամբ Մխիթարյանը միանշանակ գերազանցում է Սանտոնին: Մարկետինգային տեսանկյունից ավելի շահեկան կլինի Մխիթարյանին տալ #18 համարի մարզաշապիկը:

#77 – Ազատ է

Մխիթարյանն այս համարով համարի մարզաշապիկով հանդես է եկել «Արսենալում»: Այս տարբերակն էլ է հավանական: #77-ը Հենոյին վնաս չի տվել:

#30 – Ազատ է

Սովորաբար, ֆուտբոիստները նոր ակումբ տեղափոխվելիս, ազատ համար չլինելու պարագայում, նախըտրում են հանդես գալ իրենց տարիքը խորհրդանշող համարով: Այս տարի լրացավ Մխիթարյանի ծննդյան 30-րդ տարեդարձը: Իսկ «Ռոմայում» արդեն նման փորձ եղել է: 2002/2003 մրցաշրջանում լեգենդար Գաբրիել Բատիստուտան կրում էր 33 համարի մարզաշապիկը:

#14 – Պատրիկ Շիկ

Չեխիայի հավաքականի հարձակվողը նախորդ մրցաշրջանում հավանկում էր թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ համարվելուն: Սակայն տարվա կտրվածքով պարզ դարձավ, որ «Ռոմայի» պատմության ամենաթանկարժեք ձեռքբերումը ձախողվեց: Դիտարկվում էր, որ նրան կվաճառեն ամռանը, սակայն մինչև հիմա նա դեռ թիմում է ու ոչ մի հանդիպում չի անցկացրել:

Եթե հաշվի առնենք, որ Հենոյի երկու սիրելի ֆուտբոլիստները՝ Յոհան Կրույֆն ու Թիերի Անրին հանդես են եկել #14 համարով, գուցե Շիկից «խլեն» 14 համարն ու տան Հենոյին:

#10 – Ազատ է

Վայ, ազատ չէր, ճիշտ է:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ռոման» խոշոր հաշվով հաղթեց առանց Մխիթարյանի, մյուս արդյունքները (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Ռոման» հաղթում է, Մխիթարյանը՝ սպասում, մյուս արդյունքները (տեսանյութ)

Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության պաշտոնական հայտարարության տեսանյութի շնորհիվ ևս մեկ երեխա է գտնվել

«Ռոմա» – «Բաշակշեհիր». Մեկնարկային կազմեր

Եվրոպա լիգայի հաղթողի հիմնական հավակնորդները՝ ըստ բուքմեյքերների

Մխիթարյանը մեկնարկում է Եվրոպա լիգայում իր նոր երթը «Ռոմայի» հետ

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Իստանբուլ Բաշակշեհիրի» դեմ խաղում՝ ըստ լրատվամիջոցների

Հայաստանը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Զբիգնև Բոնեկ. «Ռոմայում» վաղուց Մխիթարյանի նման ֆուտբոլիստի անհրաժեշտություն կար»

Մխիթարյանը՝ «Ռոմայի» ամսագրի շապիկին

«Ռոմայի» հայտացուցակը «Բաշակշեհիրի» դեմ խաղի համար

Մխիթարյանի նորամուտը «Ռոմայում»․ Ինչպես արձագանքեցին իտալական մամուլը, թիմակիցներն ու Ֆրանչեսկո Տոտին (տեսանյութ)

Մխիթարյանի ու նոր թիմակիցների վերջին մարզումը «Իստանբուլ Բաշակշեհիրի» դեմ խաղից առաջ (լուսանկարներ, տեսանյութ)

«Նա խոսում է 7 լեզուներով, բայց ամենալավը՝ ֆուտբոլի լեզվով». Կարծիք Իտալիայից՝ Մխիթարյանի նորամուտի մասին

«Ռոման» ներկայացրել է իր 3-րդ մարզաշապիկը (լուսանկարներ)

Մխիթարյանը Բատիստուտայի ու Բոնեկի կողքին է հայտնվել նորամուտի գոլի շնորհիվ