Ո՞ր թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն. Ուժերի հարաբերակցությունը մեկնարկից առաջ - VNews
Բաժիններ

Ո՞ր թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն. Ուժերի հարաբերակցությունը մեկնարկից առաջ

Օգոստոսի 4-ին մեկնարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի 2018/19 մրցաշրջանը, ամենահետաքրքիրը վերջին մի քանի տարում, ու ոչ միայն այն պատճառով, որ թիմերի քանակն ավելացել է 50%-ով: Փոփոխությունները շատ ու էլ ավելին խոստացող:

VNews-ը և Vivaro-ն այս առաջնությունում ամեն տուրից հետո կներկայացնեն ուժերի հարաբերակցությունը Բարձրագույն խմբում և չեմպիոնության գլխավոր ֆավորիտներին: Չզարմանաք, կարծիքներն ու գործակիցները կարող են էապես տարբերվել:

Մի րոպե! Մեր առաջին դասակարգումը կրում է շատ սուբյեկտիվ բնույթ, քանի որ թիմերի իրական ուժերի մասին, ինչպես սովորաբար լինում է Հայաստանում, առայժմ ոչ մի կերպ հնարավոր չէ դատել:

9. «Արցախ»

Չեմպիոնության գործակիցն ըստ Vivaro-ի՝ 55.00

Բարձրագույն խմբի նորեկի կազմը ունի բավականին հետաքրքիր անուններ, օրինակ՝ Ռոբերտ Արզումանյան, բայց խաղադաշտում առայժմ շատ ապացուցելու բան կա: Ի դեպ, թիմի հետ ծանոթանալու համար մենք դեռ պետք է սպասենք, առաջին տուրում «Արցախը» հանդիպում չունի:

8. «Լոռի»

Չեմպիոնության գործակիցն ըստ Vivaro-ի՝ 25.00

Առաջին խմբի հաղթողը շարունակում է ունենալ լեգեոներների բավականին լուրջ ներկայություն: Վանաձորի մարզադաշտը թեև այդպես էլ չվերանորոգվեց, բայց միևնույն է՝ որպես մարզային թիմ «Լոռիի» օգտին կլինի նաև սեփական տան գործոնը: Այս ամենը տալիս է արդեն մի քանի տուր անց մեր վարկանիշում կտրուկ թռիչքի հնարավորություն, բայց մինչ այդ դեռ ապացուցելու շատ բան կա:

7. «Արարատ»

Չեմպիոնության գործակիցն ըստ Vivaro-ի՝ 77.00

Վերջին տարիների մշտական հետնապահին շարունակում են նայել «վատ» աչքով: Մինչդեռ «Արարատին» պետք է նայել խոշորացույցով, ու դեռ դրանից հետո էլ ամեն բան պարզ չի լինի: Վերջին օրերին ղեկավարությունը կտրուկ փոխեց մոտեցումները և թիմ ժամանեց նոր, բավականին պատկառելի կենսագրությամբ մարզիչ՝ Արթուր Ստեփանյանը, ինչպես նաև մի խումբ լեգեոներներ: Հնարավոր է՝ կազմը դեռ բավականին շատ փոփոխվի, ու հատկապես ձմռանը: «Արարատի» ղեկավարությունը, ի տարբերություն շատ այլ ակումբների, ունի ֆինանսական ռեսուրսների հզոր պաշար, ուստի մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտը նրանք ունեն ամեն ինչ գլխիվայր շուռ տալու լծակ:

6. «Շիրակ»

Չեմպիոնության գործակիցն ըստ Vivaro-ի՝ 13.00

«Շիրակը» նույնպես ներկայանում է որպես լիովին նոր թիմ: Մի քանի ամուր հնաբնակներ, մի շարք ծանոթ-անծանոթ լեգեոներներ, ինչպես նաև ակադեմիայի երիտասարդ տղաները, որոնց վստահելու փորձ արվեց դեռ նախորդ մրցաշրջանում: Միակ հաստատուն օղակը «Շիրակում» Վարդան Բիչախչյանն է, ով մրցաշրջանի երկրորդ հատվածում, միևնույն է, «եփելու» է բավականին ուժեղ ու մարտունակ թիմ: Բայց, ավաղ, այս պահին շատ անհավանական է թվում, թե դա բավարար կլինի մրցանակային տեղերի համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Թովմաս Գրիգորյանի COVID-19 երկրորդ թեստի արդյունքը բացասական է

Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին՝ ԲԽ-ում նոր փոփոխությունների առաջարկներով

Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը

4 ֆուտբոլիստներ հեռացել են «Ուրարտուից»

«Փյունիկից» հեռացել է ևս մեկ ֆուտբոլիստ

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Արմեն Սանամյան․ «Փորձում ենք եղած ֆուտբոլիստներով ու այս ֆիզիկական վիճակով բարելավել թիմի խաղը և հաղթանակներ տոնել»

«21 գոլը ռեկորդ է նույնիսկ ինձ համար». Երեք տարի անընդմեջ լավագույն ռմբարկու ճանաչվող Մորի Կոնեն

Վադիմ Բորեց․ «Լավ է, որ բնավորություն դրսևորեցինք, բայց մեզ նաև խաղային որակ է պետք» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան․ «Ժամանակ չկա․ պիտի շատ արագ հասկանամ իմ թիմի հնարավորությունները» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» չհաղթեց ԲԽ-ում 4-րդ անընդմեջ խաղում. VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտի» հետ հանդիպումից

Բարձրագույն խմբի 3 ակումբ ապահովել է իր տեղը եվրագավաթային խաղարկությունում

Գոլազուրկ ոչ-ոքի․ «Արարատ-Արմենիան» մնաց 2-րդ տեղում (տեսանյութ)

5 ֆուտբոլիստ հեռացավ «Փյունիկից»

Ազարովի ֆանտաստիկ գոլը հաղթանակ պարգևեց «Նոային» «Արարատի» դեմ խաղում (տեսանյութ)

Չեմպիոնը շանս է ստանում վերադառնալու. «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում