fbpx

Ո՞վ է մեղավոր. «Բարսելոնայի» ձախողման գլխավոր պատասխանատուները

3 շաբաթից էլ քիչ ժամանակահատվածում «Բարսելոնան» տրեբլի երազանքից հայտնվեց իսկական մղձավանջում. Չեմպիոնների լիգայից խայտառակ կերպով դուրս մնալ և գավաթի եզրափակիչում անփառունակ պարտություն:

Իսպանական Marca-ն նշել է այն 3 մեղավորներին, որոնց թերացումների պատճառով «Բարսելոնան» լավ ընթացք ունեցող մրցաշրջանը վերջում ամբողջովին ձախողեց:

Պարբերականն առաջինը գրում է Էռնեստո Վալվերդեի անունը: Իսպանացի մասնագետը «Էնֆիլդյան» մղձավանջի ու «Վալենսիայից» կրած պարտության գլխավոր պատասխանատուն էր: Marca-ն Վալվերդեին մեղադրում է ֆուտբոլիստներին հոգեբանորեն ճիշտ չտրամադրելու, սխալ կազմ ընտրելու, սխալ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև թիմի խաղաոճը փոխելու մեջ, ինչը, ի վերջո, չարդարացրեց իրեն:

Պարբերականն այս ձախողման մեջ մեղավոր է համարում նաև ֆուտբոլիստներին: Այո՛, Վալվերդեն ճիշտ չտրամադրեց նրանց կարևորագույն խաղերից առաջ, սակայն աստղային ու փորձառու ֆուտբոլիստները ոչ մի կերպ չկարողացան արձագանքել դժվարին պահերին: Մեսին ամբողջովին մենակ է: Եթե արգենտինացու խաղը չի ստացվում՝ ամեն ինչ կորած է:

Ըստ Marca-ի՝ իր մեղքի բաժինն ունի նաև ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն: Վալվերդեի հանդեպ նրա անվերապահ վստահությունն ու Կոուտինյոյի համար վճարած 140 միլիոն եվրոն, փաստորեն, սխալ ու չարդարացված որոշումներ էին: Բացի դա, նշվում է նաև, որ Բարտոմեուն ճիշտ չի կատարել թիմի սերնդափոխությունը, քանի որ կազմի մեծամասնությունն արդեն 30-անց է:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբային մտադիր է փոխարինել «Բարսելոնայի» 2 աստղի միջոցով

«Բարսելոնայի» կիսապաշտպանը գրավիչ առաջարկ է ստացել Չինաստանից ու կարող է հեռանալ

«Բարսելոնան» ցանկանում է 65 միլիոն եվրոյի ֆուտբոլիստ վաճառել

«Բարսելոնայի» կիսապաշտպանը շարունակում է հետաքրքրել ՊՍԺ-ին

Սուարեսը Կյելինիին կծելուց հետո հոգեբանի մոտ է հաճախել

«Բարսելոնան», կարծես, գտել է այն, ինչ փնտրում էր. թիրախը «Բորուսիայի» ֆուտբոլիստն է

«Նույնիսկ երեխաներիս չէի ուզում դպրոց տանել». Լուիս Սուարեսի կարիերայի ամենավատ պահը

Դե Լիխտի ընկերուհին տուն է փնտրում եվրոպական երկրի մայրաքաղաքում

Ո՞ւմ շնորհանդեսն է եղել ամենամարդաշատը ֆուտբոլի պատմության մեջ

Վալվերդեն համաձայնել է վաճառել թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկին

Ռակիտիչն իր կամքին հակառակ կարող է հեռանալ «Բարսելոնայից»

#Ապրող_ֆոտոներ_23. Անդրես Ինիեստայի գեղեցիկ ժեստը Դանիել Խարկեի հիշատակին (լուսանկար, տեսանյութ)

Mundo Deportivo. Դե Լիխտը հանձնվում է՝ սկսելուց առաջ

«Ատլետիկոյի» գլխավոր տնօրենի ցնցող հայտարարությունը Գրիզմանի ապագայի մասին

«Բարսելոնայի» նախագահն ու գլխավոր մարզիչը հանդիպել են

Դե Լիխտ. «Հնարավոր է, որ դեռ չի եկել «Բարսելոնա» տեղափոխվելու ժամանակը»