Ով կմարի «Բարսելոնայի» հրդեհը. 5 մարզիչ, որ կարող են փոխարինել Կումանին - VNews
Բաժիններ

Ով կմարի «Բարսելոնայի» հրդեհը. 5 մարզիչ, որ կարող են փոխարինել Կումանին

koeman barcelona 2021 o1vwnw1g864c1qf3d3avdudws - Ով կմարի «Բարսելոնայի» հրդեհը. 5 մարզիչ, որ կարող են փոխարինել Կումանին

Ռոնալդ Կումանը «Բարսելոնայում» ծանր մեկնարկից հետո նախորդ մրցաշրջանի վերջնամասում կարծես գտել էր այն ճանապարհը, որով շարժվելու էր իր թիմը, իր «Բարսելոնան»: Կատալոնական ակումբը 2020/21-ի երկրորդ կեսում էականորեն ուժեղացրեց իր խաղն ու արդյունքները, նվաճեց Արքայական գավաթը, և նույնիսկ Ժոան Լապորտան, որ նախապես մարզչական փոփոխություն կատարելու ծրագիր ուներ, որոշեց պահել Կումանին՝ թիմի զարգացման բնականոն ընթացքը չխախտելու համար:

«Բարսելոնան» վերջապես սկսել էր ավելի սուր ֆուտբոլ խաղալ, Կումանն էլ շանս էր տալիս երիտասարդներին, որոնք, ըստ տրամաբանության, պետք է այս տարի ավելի լավ ֆուտբոլ ցուցադրեին, առավել ևս՝ Մեսիի հեռանալուց հետո: Բայց «Բարսելոնայի»՝ այս մրցաշրջանի մեկնարկը, եթե մեղմ արտահայտվենք, կարող ենք որակել ձախողած: Ո՛չ թիմի խաղն է բարելավվել, ո՛չ էլ արդյունքները: Կատալոնական ակումբը Լա լիգայի 5 խաղից 2-ում հասցրել է միավորներ կորցնել, ՉԼ խմբային փուլի առաջին տուրում էլ սեփական հարկի տակ 3 գնդակ ստացավ «Բավարիայից»:

Ամեն անցնող օրվա ու խաղի հետ ավելի արդիական է դառնում Ռոնալդ Կումանի՝ ակումբից հեռանալու խոսակցությունը: Լապորտան հոլանդացուն հեռացնելու որոշում դեռ չի կայացրել, բայց եթե կտրուկ շրջադարձ չլինի, Կումանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա: Բայց ո՞վ կարող է առավելագույնը քաղել «Բարսելոնայի» այս կազմից:

VNews-ը ներկայացնում է այն մարզիչներին, որոնք կարող են գլխավորել «Բարսելոնան», և թե նրանցից յուրաքանչյուրի գալու դեպքում ինչպես կփոխվի կատալոնացիների խաղը:

Մեր ընտրանին.

Ռոբերտո Մարտինես

«Բարսելոնայի» գրասենյակներում այժմ ակտիվորեն շրջանառվում է Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի անունը՝ ըստ իսպանական մամուլի: Նրա աշխատանքը՝ Բելգիայի հավաքականի ղեկին, կատալոնական ակումբի ղեկավարները գերազանց են գնահատում. բելգիացիները ԱԱ 2018-ին նվաճեցին բրոնզե մեդալն ու արդեն 3-րդ տարին անընդմեջ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում առաջինն են:

Սա առաջին դեպքը չէ, երբ Մարտինեսի անունը կապում են «Բարսելոնայի» հետ: Նրա պայմանագրի ժամկետը Բելգիայի հավաքականի հետ լրանալու է 2022-ին, բայց եթե որևէ գրանդ ակումբ ցանկանա պայմանագիր կնքել Մարտինեսի հետ, իսպանացին հեշտությամբ կարող է չեղարկել Բելգիայի ՖՖ-ի հետ ունեցած պայմանագիրն ու գլխավորել այդ ակումբը: Marca-ն գրում է, որ պայմանագրի խզման փոխհատուցման գումարը բավական ցածր է, և Մարտինեսին հրավիրելն այդ առումով խնդիր չի լինի «Բարսելոնայի» համար:

Roberto Martinez: Belgium coach to remain in job despite disappointing Euro 2020 exit | Football News | Sky Sports

Մարտինեսը բավական խարիզմատիկ մասնագետ է, որ գտնվում է կարիերայի ծաղկման փուլում: Բացի այն, որ Մարտինեսը ծնունդով Կատալոնիայից է, նրա թիմերի ցուցադրած ֆուտբոլը միշտ էլ եղել է արագ ու հարձակողական, այլ կերպ ասած՝ այն ֆուտբոլը, որը ցանկանում է տեսնել Լապորտան իր թիմի կատարմամբ: Մարտինեսը լավ է աշխատում երիտասարդների հետ, և նրա գալուց հետո ոչ ոք չի տուժի: Մարտինեսը թարմություն կհաղորդի թիմին և մարտավարական նոր լուծումներ կգտնի:

Չավի

Չավիի թեկնածությունն արդեն 2-3 տարի է, հնչում է «Կամպ Նոու» մարզադաշտում: Լապորտայի մրցակիցն ակումբի նախագահի ընտրություններում՝ Վիկտոր Ֆոնտը խոստանում էր ընտրվելու դեպքում Չավիին անմիջապես նշանակել թիմի գլխավոր մարզչի դերում:

Դժվար է Չավիի մասին խորը վերլուծություն անել՝ որպես մարզիչ: Նա փորձ չունի եվրոպական ֆուտբոլում, բայց մի բան հստակ է. մարզիչների թեկնածուներից ամենաջերմ ընդունելությունը երկրպագուների և ֆուտբոլիստների շրջանում կստանա Չավին: Թիմի համար այս դժվարին պահին գլխավոր մարզչի պաշտոնում անփորձ մասնագետի նշանակելը ռիսկային է, բայց Չավիի՝ «Բարսան» գլխավորելն ունի 2 հիմնական առավելություն. առաջինը Չավիի՝ ակումբի լեգենդ լինելու և բոլորից սիրված լինելու հանգամանքն է: Նրա գալը մեծ ոգևորություն կառաջացնի ինչպես թիմի ֆուտբոլիստների, այնպես էլ ակումբի ակադեմիայի սաների, պատանի ու երիտասարդ ֆուտբոլիստների շրջանում: Չավիի գալով գուցե բարդ մեկնարկով, բայց նոր դարաշրջան կբացվի «Բարսելոնայի» կյանքում:

Xavi Hernández will arrive to Barcelona this Monday

Երկրորդ առավելությունը Չավիի՝ ակումբը ներսից ամբողջությամբ իմանալու հանգամանքն է: Չավին «Բարսելոնայի» հերթական աստղերից չէր, որոնք եկան, մի քանի տարի փայլեցին ու գնացին: Ո՛չ: Չավին «Բարսելոնայի» սան է, ակումբի փիլիսոփայությունն ամենից լավը հասկացողներից ու կրողներից մեկը, ակումբի պատմության լավագույն ժամանակաշրջանի գլխավոր դերակատարներից մեկը, և նա հրաշալի է պատկերացնում՝ ինչ է պետք ակումբին՝ իր ակունքներին վերադառնալու համար:

Անտոնիո Կոնտե

Անտոնիո Կոնտեն խաղաոճով ու ֆուտբոլի մասին պատկերացումներով կիլոմետրերով հեռու է «Բարսելոնայից» և իսպանական ֆուտբոլից առհասարակ, բայց կարգով, հաղթողի բնավորությամբ ու փորձով՝ միանշանակ համապատասխանում է «Բարսելոնային»:

Կոնտեի կարգի մասին երկար-բարակ խոսելու կամ գրելու փոխարեն պարզապես հիշենք՝ ինչ նվաճումների է նա հասել իր մարզչական կարիերայում: Կոնտեն ակումբը հիմքից փոխելու և նոր հիմքեր դնելու վարպետ է: 2011-ին Կոնտեն գլխավորեց «Յուվեն» ու նոր էջ բացեց թուրինցիների պատմության մեջ: Հենց նրա գլխավորությամբ ծնվեց BBBC (Բուֆոն, Բարձալի, Բոնուչի, Կյելինի) պաշտպանական խորհրդանշական պատը: Իտալացին 3 սկուդետո նվաճեց «Յուվեի» հետ ու հեռացավ՝ իր հետևից թողնելով այնպիսի ժառանգություն, որի շնորհիվ Ալեգրին ևս 5 անգամ «Յուվեին» դարձրեց Իտալիայի չեմպիոն: Հետո Կոնտեն գնաց Անգլիա և առաջին իսկ տարում «Չելսիի» հետ հաղթեց Պրեմիեր լիգան: Իտալիա վերադառնալուց հետո էլ Կոնտեն «Ինտերի» հետ քանդեց իր իսկ կառուցածը՝ վերջ տալով «Յուվենտուսի» գահակալմանը և միլանյան ակումբին 10 տարվա դադարից հետո պարգևեց Սկուդետո:

Antonio Conte leaves Inter | Opinion | The Inter Way

Ինչպես հասկանում ենք, Կոնտեն աշխարհում ամենաարագ արդյունք տվող մարզիչներից է, և դա այն է, ինչ հիմա պետք է «Բարսելոնային»: Պետք է մարդ, որ արագ կկարողանա մարել «Կամպ Նոուի» բռնկված հրդեհը: Իտալացին այս պահին գործազուրկ է և հենց վաղը կարող է գլխավորել «Բարսան»:

Ինչ վերաբերում է մարտավարությանը, ապա Կոնտեն, բնականաբար, կխաղա 3 կենտրոնականով ու 2 եզրայինով, ինչպես արել է իր բոլոր թիմերում: Արաուխո-Էրիկ Գարսիա-Պիկե եռյակը համապատասխանում է այդ սխեմային, Ժորդի Ալբան ու Սերժինյո Դեստն էլ ունեն բոլոր որակները լատերալի դերը հաջողությամբ կատարելու համար:

Էրիկ տեն Հագ

Էրիկ տեն Հագին «Բարսելոնան» ցանկանում էր հրավիրել նախորդ տարի՝ մինչև Ռոնալդ Կումանի ժամանումը: Տեն Հագը լավագույն տարբերակներից է «Բարսելոնայի» համար. երիտասարդ է, բայց միևնույն ժամանակ՝ փորձառու, արդեն հասել է մեծ նվաճումների, որոնցից ամենաուշագրավն «Այաքսի» հետ 2018/19 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հասնելն էր՝ հաղթելով «Յուվենտուսի» ու «Ռեալի» նման թիմերին:

Տեն Հագն իր մարզչական առաջին քայլերը կատարել է «Բավարիայի» երկրորդ թիմում, բայց ինչո՞ւ հենց «Բավարիայի» երկրորդ թիմում: Այդ տարիներին՝ 2013-ից 2015-ին «Բավարիայի» գլխավոր մարզիչը Պեպ Գվարդիոլան էր, և տեն Հագը բազմաթիվ առիթներով խոստովանել է, որ Պեպն իր կուռքն է, և որ շատ է ցանկացել մոտիկից ծանոթանալ Գվարդիոլայի աշխատանքային մեթոդներին ու վերծանել դրանք:

 в Twitter: "Erik ten Hag: “Guardiola has the power to deliver tactical training sessions in a way that will make players give everything, each session again. For me, Pep

Իսկապես, տեն Հագի «Այաքսը» 2018/19-ին անհավական ֆուտբոլ էր խաղում, գուցե՝ ամենագեղեցիկը Եվրոպայում: Երիտասարդ, 21-22 տարեկան ֆուտբոլիստների խաղը տոտալ ֆուտբոլի լավագույն դրսևորումն էր, որը եվրոպացի ֆուտբոլասերը վաղուց չէր տեսել: Ինչո՞ւ տեն Հագն այդ ամենը չի կարող կրկնել «Բարսելոնայում»՝ շատ ավելի փորձառու կազմով ու ավելի հասուն Ֆրենկի դե Յոնգով:

Ֆիլիպ Կոկու

Հոլանդական մարզչական դպրոցը ևս մեկ որակյալ կադր ունի՝ ի դեմս Ֆիլիպ Կոկուի:

Կոկուն բավական հաջող աշխատանք է կատարել ՊՍՎ-ում՝ Էինդհովենի ակումբի հետ՝ 3 անգամ դառնալով Էրեդեվիզիեի հաղթող, 2013-ից 2018-ի ընթացքում: Կոկուն նաև «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է եղել նախկինում ու լավ է ճանաչում ակումբը, գիտի ակումբի արժեքները և նրա ադապտացիան արագ կստացվի: Այժմ «Բարսելոնայում» կան նաև հոլանդացի ֆուտբոլիստներ ու դա և՛ս կօգնի Կոկուին արագորեն կառուցել թիմն ու խաղը:

ՊՍՎ-ից հետո Կոկուն գլխավորեց նաև «Ֆեներբահչեն» ու «Դերբին»․ այժմ նա և՛ս առանց աշխատանք է մնացել:

Derby boss Phillip Cocu warns stars of 'big mistake' in 'alcohol-related' incident - Daily Star

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնան» միանում է Մբապեի տրանսֆերի համար մղվող պայքարին

Լապորտա. «Վստահ եմ՝ «Բարսան» կհաղթի «Ռեալին»

Էլ Կլասիկոյի գլխավոր մրցավարը

«Բարսելոնան» ու Ֆատին նոր պայմանագիր կկնքեն

Ալբան ամփոփել է «Դինամոյի» հետ կայացած խաղը

«Բարսելոնան» հաղթեց Կիևի «Դինամոյին», «Զալցբուրգը»՝ «Վոլֆսբուրգին» (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Բարսելոնան» հաղթում է Կիևի «Դինամոյին» (տեսանյութ)

«Նյուքասլը» պատրաստ է բարձր աշխատավարձ վճարել «Բարսելոնայի» ֆուտբոլիստին

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը Կիևի «Դինամոյի» դեմ խաղի համար

Սուպերլիգայի ղեկավարները մշակել են մրցաշարի բարելավման ծրագիր

Ագուերոն բացատրել է՝ ինչու է «Բարսելոնայում» վերցրել 19 խաղահամարը

Ֆատիի հրաժարագինը կկազմի 1.000.000.000 եվրո

Կումանը հաստատել է՝ Ֆատին նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» հայտացուցակը Կիևի «Դինամոյի» դեմ խաղի համար

«Նախընտրեցինք Դեմբելեին». «Բարսան» կարող էր պայմանագիր կնքել Մբապեի հետ

Ումտիտի. «Եթե այդպես չանենք, հնարավոր է՝ պարտությունները շարունակվեն»