Ուիլշերը նորամուտը նշեց «Բորնմութի» կազմում «Միլանի» հետ ընկերական խաղում - VNews
Բաժիններ

Ուիլշերը նորամուտը նշեց «Բորնմութի» կազմում «Միլանի» հետ ընկերական խաղում

«Բորնմութի» ու «Միլանի» միջև ընկերական խաղում(1-2) անգլիական ակումբի կազմում իր նորամուտը նշեց Ջեք Ուիլշերը:

Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը «Բորնմութին» է միացել «Արսենալից»: Ֆուտբոլիստը նոր թիմի կազմում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով:

«Բորնմութի» հարձակվող Բենիկ Աֆոբեն, ով նույնպես «Միլանի» դեմ խաղում մեկնարկային կազմում էր, խոսել է Ուիլշերի տեղափոխության մասին: Անգլիացին վստահ է, որ Ուիլշերը ճիշտ ընտրություն է կատարել:

«Գաղտնիք չէ, որ ես և Ջեքը միմյանց շատ լավ ենք ճանաչում: Մեր ընտանիքները մեծ ընկերներ են: Ես և Ջեքը միմյանց ճանաչում ենք մանկությունից:

Շատերը կարծում են, որ նա «Բորնմութ» է տեղափոխվել, քանի որ նրա լավագույն ընկերն այստեղ է, սակայն նա ընտրություն է կատարել, քանի որ գիտակցում է, որ այն ճիշտ է իր զարգացման ու առաջխաղացման համար: Սա որոշում է, որ նա կայացրել է իր կարիերայի ճիշտ ժամանակահատվածում»,- The Sun-ը փոխանցում է Աֆոբեի խոսքը:

12

13

14

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


    • Ընթերցեք նաև

Sky Sports-ը կազմել է ԱՊԼ-ի այս առաջնության խորհրդանշական հավաքականը

«Միլանը» մտադիր է Իբրահիմովիչին փոխարինել Ա սերիայում հանդես եկող հարձակվողով

Ռոբինյո․ «Մի անգամ Զլատանը Գատուզոյին ջիու-ջիթսուի մարտահրավեր նետեց»

Լուչանո Սպալետին «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդն է

Իտալական ևս մեկ ակումբ միանում է Ռակիտիչի համար պայքարին

Արտետան ցանկանում է ունենալ «Ռեալի» խաղացողին. «Արսենալը» 55 միլիոն եվրո կառաջարկի

Դանիել Մալդինին ապաքինվել է կորոնավիրուսից

Դերափոխություն․ Ինչու է Մխիթարյանին ավելի հարմարավետ «Ռոմայում», քան «Արսենալում»

2 մերժված առաջարկ. «Ռոման» այլ ֆուտբոլիստ է դիտարկում Մխիթարյանի փոխարեն

ԱՊԼ ակումբները հրաժարվել են Չինաստանում առաջնությունը ավարտելու գաղափարից

Դե Բրույնե․ «Եթե անմիջապես շարունակենք մրցաշրջանը, մի քանի խաղ հետո բոլորը վնասվածք կստանան»

«Ռոման» ևս մեկ առաջարկ է կատարել Մխիթարյանի համար

ԱՊԼ. «Ֆուտբոլը կվերադառնա այն ժամանակ, երբ կրկին անվտանգ կլինի»

Իբրահիմովիչ․ «Ես էլ չգիտեմ՝ ինչ եմ ուզում»

Իբրահիոմվիչը հեռանալու է «Միլանից»

ՈւԵՖԱ-ն որոշել է ավարտին հասցնել այս մրցաշրջանը