Ուոլքոտի հոբելյանական գոլը և լավագույն մարզիչն ըստ Գվարդիոլայի. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը - VNews
Բաժիններ

Ուոլքոտի հոբելյանական գոլը և լավագույն մարզիչն ըստ Գվարդիոլայի. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews.am-ն առանձնացրել է փետրվարի 20-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով:

  • Լեոնարդո Բոնուչին տուգանվել է «Յուվենտուսի» ղեկավարության կողմից «Պալերմոյի» հետ հանդիպման ընթացքում (4-1) գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ լեզվակռվի մեջ մտնելու համար: Պաշտպանի խոսքերը հայտնվել են հեռուստաեթերում: Կողմերի հարաբերություններում այժմ ամեն ինչ կարգին է:
  • Ժերար Պիկե. ««Բարսելոնան» պետք է միասնական լինի: Թիմը լավագույն վիճակում չէ, բայց մենք խաղում ենք՝ ինչպես կարողանում ենք: Այս խաղաոճը մեզ բազում տիտղոսներ է բերել: Քննադատություն Լուիս Էնրիկեի հասցե՞ին. թիմը նրա գլխավորությամբ հաղթել է հնարավոր 10 տիտղոսներից 8-ը»:
  • Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում «Արսենալը» հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Սատոն Յունայթեդի» դարպասը և դուրս եկել հաջորդ փուլ: Աչքի են ընկել Լուկաս Պերեսը և Թեո Ուոլքոտը:
  • Մարկուս Ռեշֆորդը, ով մշտական տեղ չունի «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում, 2,2 մլն եվրո արժողությամբ առանձնատուն է գնել, որը ներառում է 6 ննջարան, 5 լոգարան, ավտոտնակ՝ 2 ավտոմեքենաների համար և մեծ այգի: Առանձնատունը գտնվում է թիմի ևս մի քանի ֆուտբոլիստների բնակատեղերի հարևանությամբ:
  • Պեպ Գվարդիոլա. «Մարսելո Բիելսան աշխարհի լավագույն մարզիչն է: Նա ինձ շատ է օգնել խորհուրդներով: Կարևոր չէ, որ նա շատ տիտղոսներ չի նվաճել իր կարիերայում: Փոխարենը, Բիելսան շատ բան է փոխել ֆուտբոլում և ազդել մի շարք ֆուտբոլիստների կատարելագործման վրա»:

guardiola-and-bielsa

  • «Չելսին» և Անտոնիո Կոնտեն համաձայնության են եկել նոր պայմանագիր ստորագրելու շուրջ: Իտալացի մասնագետի նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2020 թվականի ամառը: Գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2019 թվականին:
  • Յոահիմ Լյով. «Գերմանիայում այդքան էլ շատ չեն պատրաստված երիտասարդ ֆուտբոլիստները, որքան թվում է: Մենք պետք է գերազանցենք Մեսիին և Ռոնալդուին, եթե ուզում ենք աշխարհի չեմպիոն դառնալ: Տեղի երիտասարդների՝ Բունդեսլիգայում հաջող խաղալը չի նշանակում, որ նրանք նույնը կանեն նաև «Մունդիալի» փլեյ-օֆֆում»:
  • Կամերունացի հանրահայտ հարձակվող Սամուել Էտօ՛օ-ն մոտ է չինական «Դալյան Իֆան» տեղափոխվելուն: Ֆուտբոլիստի ներկայիս ակումբը թուրքական «Անթալյասպորն» է: Էտօ՛Օ-ի հավանական նոր ակումբը հանդես է գալիս Չինաստանի երկրորդ դիվիզիոնում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Չավի․ «Ռոնալդինյոն Մեսիին ընդունում էր որպես կրտսեր եղբոր․ նա շատ է օգնել Լեոյին»

«Յուվենտուսը» որոշել է բաժանվել իր ֆուտբոլիստից

Ռոնալդուն մարտահրավեր է նետում՝ առաջարկելով գերազանցել իր ռեկորդը (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» կարգապահական տույժ է կիրառել Ուոքերի նկատմամբ

Ռայոլան ցանկանում է, որ Դե Լիխտը ելույթ ունենա «Ռեալում»

Քայլ Ուոքերի աննորմալ կարանտինը

«Ռեալն» ու «Սիթին» կպայքարեն Քեյնի տրանսֆերի համար

Չավի․ «Ռոնալդուն, Ռոնալդինյոն ու Ռոնալդոն լավագույններից են, իսկ նա լավագույնն է»

Կարանտինը Դիբալային դաշնակահար է դարձրել (տեսանյութ)

Խեդիրայի տպավորիչ տարեդարձը՝ 6 Խեդիրաների հետ միասին

Ով է աշխարհի լավագույն հարձակվողը․ Գյունդողանի ընտրությունը

Վան դե Բեկը գնահատել է «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությունը

ՊՍԺ-ն համաձայն է Գրիզմանի՝ Նեյմարի տրանսֆերային գործարքում ներառվելու տարբերակին

Կազեմիրո․ «Հիմա գլխավորը ոչ թե Լա Լիգայում կամ ՉԼ-ում, այլ կորոնավիրուսի դեմ պայքարում հաղթելն է»

Աղբյուր․ Դիբալան և ընկերուհին կրկին վարակվել են կորոնավիրուսով

«Բարսելոնան» առաջարկել է վճարել «Էսպանյոլի» որոշ անդամների աշխատավարձերը