«Ոչ կանխամտածված խախտվել է «Արդար խաղի» սկզբունքը». «Լոռիի» հայտարարությունը - VNews
Բաժիններ

«Ոչ կանխամտածված խախտվել է «Արդար խաղի» սկզբունքը». «Լոռիի» հայտարարությունը

Ինչպես հայտնի է, «Լոռիում» 17 կորոնավիրուսի 17 դեպք է արձանագրվել: Ակումբն այդ առիթով հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ «Ալաշկերտի» դեմ կարևոր հանդիպմանը ֆուտբոլիստներից շատերն արդեն վարակակիր են եղել, ու առաջարկում ինչ-որ կերպ վերականգնել «Արդար խաղի» կանոնները:

«Փաստացի ստացվում է, որ ՀՀ առաջնության 27-րդ տուրի «Ալաշկերտի» հետ հանդիպմանը «Լոռիի» մեկնարկային կազմի 8 ֆուտբոլիստներ վարակված են եղել COVID-19-ով։ Այդ մասին են վկայում թեստերի պատասխանները։

Այսինքն «Լոռիի» ֆուտբոլիստները խաղադաշտ են մտել մրցակցի հետ լինելով անհավասար մրցակցային պայմաններում և ոչ կանխամտածված խախտվել է «Արդար խաղի» սկզբունքը։ Ընդմիջման ժամանակ ֆուտբոլիստներից մի քանիսի մոտ առկա էր ուժեղ գլխացավ և սրտխառնոց, ինչի արդյունքում առանցքային երկու ֆուտբոլիստ հարկադրաբար փոխարինվեց։ Երկրորդ կեսում թիմի ֆիզիկական վիճակը և վերջնական արդյունքը տարակուսանք և զարմանք առաջացրեց բոլորիս մոտ։

Որքան էլ «Լոռին» պահպանեց համաճարակային բոլոր կանոնները, այնուամենայնիվ COVID-19 ներխուժեց մեր «կիսադաշտ» և ոչ թե մրցակիցը, այլ համաճարակը որոշեց, թե որ թիմը կներկայացնի Հայաստանը Եվրոպա Լիգայի որակավորման փուլում։

Ստեղծված աննախադեպ իրավիճակում առաջարկում ենք ֆուտբոլային բոլոր շահագրգիռ կողմերին լայն քննարկում կազմակերպել և հանդես գալ առաջարկներով COVID-19-ով պայմանավորված անհավասար մրցակցային պայմանները վերականգնելու համար», – ասված է հայտարարությունում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պաշտոնական․ Արմեն Սանամյանը հեռացել է «Լոռիից» և գլխավորել հայկական մեկ այլ թիմ

Տրանսֆերային ամառ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Հայտնի է Բարձրագույն խմբի լավագույն ֆուտբոլիստը

Չեմպիոնի հետ մրցախաղերում լավագույն արդյունքի հասավ, «Շիրակի» հետ դիմակայությունում էլ կրկին չպարտվեց

«Արարատը» ևս երկու համալրում ունի

Podcast #15. 10 երևույթ, որ բացառիկ դարձրեցին Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանը

Պաշտոնական. Դավիդ Կամպանյան`«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ

«Նոայի» կազմը համալրել է հայ երիտասարդ ֆուտբոլիստը

«Լոռիում» 17 հոգու կորոնավիրուսի թեստը դրական է եղել

«Լոռի» – «Արարատ» հանդիպումը չի կայանա. ֆուտբոլիստներից մեկի՝ COVID-19 թեստը դրական է

«Լոռիի» դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով, ևս երեք ֆուտբոլիստներ բարձր ջերմություն ունեն

VBET-ը ներկայացնում է Հայաստանի առաջնության հունիս ամսվա 5 լավագույն գոլերը (տեսանյութ)

«Արարատի» 700-րդ խաղը․ Միայն 2 թիմ է ավելի շատ հանդիպում անցկացրել Բարձրագույն խմբում

Մելիքյանի առաջին հաղթանակն «Ալաշկերտում», որը պարգևեց եվրագավաթի ուղեգիր․ VNews-ի ֆոտոշարքը «Լոռիի» դեմ խաղից

«Ալաշկերտ» – «Լոռի» խաղում հայտնի դարձավ Եվրոպա լիգայի վերջին ուղեգրի տիրակալի անունը (տեսանյութ)

Խաղ՝ Եվրոպա լիգայի ուղեգրի համար․ «Ալաշկերտ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)