fbpx

«Ոչ մի բանի չեմպիոն». մահճակալային վազք ու աշխարհի ևս 6 անիմաստ առաջնություններ

Համոզված եմ՝ շատերդ փոքր տարիքում (Սովետի սերնդակիցներ) բազմոցին նստած երբևէ խաղացել եք սիրված Տետրիս խաղը և մտքում ասել՝ «այ, եթե աշխարհի առաջնություն լիներ, ես կհաղթեի»: Եվ ուրեմն՝ նախօրեին Պորտլենդում տեղի ունեցավ լեգենդար խաղի աշխարհի առաջնության եզրափակիչը, որտեղ վերջին տարիների չեմպիոնը պարտվեց 16-ամյա պատանիին, ով ծնվել է խաղի թողարկումից 13 տարի անց: Մրցաշարի եզրափակիչի կադրերը կարող եք դիտել`

Մի լավ ծիծաղելուց հետո որոշեցինք հասկանալ, թե էլ ինչ հետաքրքիր սպորտաձևեր կան: Որոնողական աշխատանքից հետո համոզվեցինք, որ Տետրիսի ԱԱ-ը ամենանորմալ մրցաշարն է, որի համար կարելի է ֆան-ակումբներ հիմնել, միայն թե ներքոնշյալ սպորտաձևերը այլևս չխարազանեն ՍՊՈՐՏ երևույթը:

1. Սեգուեյական պոլո

Ժամանակին Լեոնարդո դա Վինչին իր գրառումներում տեղ էր հատկացրել մի խաղի, որտեղ մարդիկ, ձի հեծնած, մականները ձեռքերին փորձում են տնօրինել փոքր գնդակն ու այն ուղարկել մրցակից թիմի դարպասը: Այդպես մարդիկ այն հասցրին կատարելության, և ստեղծվեց միլիոնավոր մարդկանց կողմից սիրված պոլո սպորտաձևը:

Բայց, ինչպես ասում են, կատարելությունը սահման չունի և որոշ արկածախնդիր մարդիկ (հավանաբար ինչ-որ բացասական վերաբերմունք կամ վախ ունենալով ձիու հանդեպ) որոշեցին նժույգների փոխարեն օգտագործել «Սեգուեյներ»: Մրցաձևը հորինելուց լավ «գլուխ են ջարդել», իսկ անվան հարցում կրեատիվությունը հանկարծ կորավ՝ «Սեգուեյ պոլո»:

Այն սովորական պոլոյից տարբերվում է միայն ձի/ձիաուժ եզրույթով: Ի դեպ խաղի մեծագույն երկրպագու է Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, ում անունով էլ կոչվում է այս մրցաշարի Աշխարհի առաջնությունը՝ Woz Cup: Այստեղ աշխարհի չեմպիոն է դարձել նաև Բարբադոսի հավաքականը:

Առաջնահերթ նպատակներ՝ ստեղծել «Սեգուեյ Պոլոյի» Հայաստանի ֆեդերացիա, գնել Սեգուեյներ (անիվները լայնացրած) ու գնալ աշխարհի առաջնության: Գոնե գնդակով սպոտաձևի այս տարբերակում չեմպիոն դառնալու հույսեր կունենանք:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4