-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում Բիլբաոյի «Ատլետիկից» կրած պարտությունը (2:3, լ․ժ․), որում նա դուբլի հեղինակ է դարձել։
«Մենք զգում ենք, որ ձախողվեցինք, զայրացած ենք և տխուր․․․ ամեն ինչ միասին։ Երբ պարտվում ես եզրափակչում, բոլոր հնարավոր վատ զգացմունքներն ես ունենում։
Գիտեինք, որ Մարսելինոյի գլխավորած թիմերը շատ լավ են աշխատում։ «Ատլետիկը» մինչև վերջին րոպեն աշխատեց։
Մենք վատ պաշտպանվեցինք։ Ոչ ոք չէր հուշում թիմակցին։ Չենք զրուցում խաղերի ժամանակ։ Դրանք շատ կարևոր գործոններ են, հիմք են։ Երբ կորցնում ենք գնդակը և սկսում վազել, միշտ մեկը պիտի լինի, որ հուշի թիմակցին։ Երբեմն հուշումներ լինում են, իսկ երբեմն՝ ոչ,- ֆրանսիացու խոսքերն է փոխանցում Marca-ն։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո