Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքականը սկսում է իր ելույթները միջմայրցամաքային գավաթում - VNews
Բաժիններ

Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքականը սկսում է իր ելույթները միջմայրցամաքային գավաթում

Այսօր ՀՀ լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց թիմը՝ Գրիգորի Ամբարյանի ղեկավարությամբ սկսում է իր ելույթները՝ Լոնդոնում անցկացվող Միջմայրցամաքային գավաթի Բ ենթախմբի առաջնությունում:

Հայաստանը ներկայացնելու են Բալաբեկյանը, Սիմոնին, Ղասաբողլյանը և Ասմարյանը։

Մեր տղաները կմրցեն Անգլիան ներկայացնող զույգերի հետ: Այս առաջնությունը համարվում է Օլիմպական խաղերի վարկանիշային մրցաշար:

Հայտնում է Հայսատանի Վոլեյբոլի ֆեդերացիան։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: