fbpx

Ասենսիոն խոստովանել է, որ ցանկանում է լրացնել Ռոնալդուի բացը

Մարկո Ասենսիոն ցանկանում է դառնալ Մադրիդի «Ռեալի» նոր թալիսմանը և չի պատրաստվում հեռանալ ակումբից: Իսպանացին հավատացած է, որ Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո ինքը ևս կարող է օգնել թիմին լրացնել այդ բացը:

«Ինչո՞ւ ոչ: Ի վերջո ես ցանկանում եմ հաջողության հասնել Մադրիդում, ես ցանկանում եմ կարևոր խաղացող լինել այստեղ և երբեք չեմ թաքցրել դա: Դեռ մանկուց ես մադրիդիստ եմ եղել և միշտ ցանկացել եմ խաղալ «Ռեալում»: Հիմա, երբ այստեղ եմ և հնարավորություն ունեմ կարևոր լինել թիմի համար, ես ցանկանում եմ օգտվել դրանից:

Ես չեմ ստի, իմ նախընտրած համարը՝ 10-ն է և հնարավորության դեպքում ես միշտ հանդես եմ եկել այդ համարի մարզաշապիկով: Հիմա այն պատկանում է Լուկա Մոդրիչին, ով դեռ մի քանի տարի էլ կխաղա «Ռեալում», բայց ապագայում ես, իհարկե, կցանկանայի խաղալ այդ համարով:

Ես այլ ակումբներից առաջարկներ չեմ ստացել: Դա իմ գործակալի աշխատանքն է: Հիմա ես կենտրոնացած եմ «Ռեալի» վրա և բազմիցս ասել եմ, որ մտադիր եմ կարիերաս շարունակել մադրիդյան ակումբում»,- Marca-ի հետ զրույցում խոստովանել է Ասենսիոն:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ասենսիոն ցանկանում է գնալ Ռոնալդուի հետքերով և կարող է տեղափոխվել «Յուվենտուս»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


4 առաջարկ, որ արդեն դրված է Ռամոսի սեղանին

El Chiringuito. Սերխիո Ռամոսը մտադիր է հեռանալ «Ռեալից»

Ալվեսը պատրաստ է գրազ գալ Էյֆելյան աշտարակի վրա, որ Նեյմարը չի հեռանա ՊՍԺ-ից

Ռոնալդուն կողմ է, Մոուրինյոն՝ ոչ. «Յուվենտուսի» փնտրտուքները շարունակվում են

Ռոբենը պատմել է, թե իրականում ինչն է դարձել «Ռեալից» հեռանալու պատճառը

Մոդրիչը նույնպես մնում է «Ռեալում»

Ռոնալդոն ցանկանում է Վինիսիուսին տանել իր թիմ

Զիդանը որոշում կայացրեց նաև Մոդրիչի ապագայի վերաբերյալ

«Այս տարի «Ոսկե գնդակին» է արժանի Կրիշտիանու Ռոնալդուն». Թիմ Քեհիլ

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հզոր մրցակից կունենա

ՊՍԺ-ն չի ուզում հրաժարվել Մբապեից, բայց տրանսֆերային արժեք սահմանել է

Գարեթ Բեյլ. «Ֆուտբոլիստները նման են ռոբոտների, ընտրելու հնարավորություն չունեն»

Սուլշերը Պոգբային թիմում պահելու միջոց է գտել

Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո «Ռեալը» կհայտարարի թոփ տրանսֆերի մասին

Վարանը հայտարարել է իր վերջնական որոշման մասին

«Եթե Մխիթարյանի փոխարեն Մեսին կամ Ռոնալդուն լինեին այսպիսի հարցի կիզակետում․․․»․ Բրիտանացի լրագրողի մտահոգությունը