fbpx

Որ մարզչից է ոգեշնչվում Մարուրիսիո Սարին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին խոստովանել է, որ ոգեշնչվում է «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի աշխատանքից և շուրջ 20 տարի ուսումնասիրել է իտալացի մասնագետի մարտավարությունը։

Սարին առաջին անգամ հանդիպել է Ռանիերիին, երբ վերջինս մարզում էր «Ֆիորենտինան» (1993-1997):

«Ընկեր հասկացությունը չափազանց կլինի, բայց ինձ շատ է դուր գալիս Ռանիերին: 20 տարի առաջ ես այցելել էի նրան Ֆլորենցիայում: Կարծում եմ՝ նա չի հիշում այդ հանդիպումը, բայց ինձ համար այն շատ կարևոր էր:

Նա այցելել էր մեզ 40 օր առաջ՝ տեսնելու մեր մարզումը: Ռանիերին զրուցեց ինձ և Ջիանֆրանկոյի հետ: Նա ինձ համար ոգեշնչանք է. կարծում եմ՝ նա շատ ուժեղ է պաշտպանական գծում և վտանգավոր հակագրոհելիս, ինչպես դա երևում էր «Լեսթերում»: Նրա թիմերի դեմ խաղալը հեշտ չէ: Բայց նա ընդամենը իմ 2 մարզում է տեսել, մինչդեռ ես 20 տարի առաջ հետևել եմ նրա 40-45 մարզման: Այնպես որ առաջիկա խաղից առաջ ես առավելություն ունեմ»,- Սարիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Չելսին» ցանկանում է Հիգուաինի «գինը գցել»

Պերեսը վստահ է իր ուժերի վրա. «Ռեալը» միանգամից ցանկանում է գնել Նեյմարին և Ազարին

Կանտեն կարող է հեռանալ «Չելսիից» և տեղափոխվել իսպանական գրանդերից մեկը

Ազարը՝ խաղադաշտ մտած երկրպագուի մասին. «Նա ուղղակի իմ մարզաշապիկն էր ցանկանում»

«Չելսին» հաղթանակ կորզեց Շվեդիայում, այլ արդյունքներ (տեսանյութ)

«Չելսին» 45 մլն եվրո է առաջարկում Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուի համար

#Ապրող_ֆոտոներ_11. Ռոբի Ֆաուլերն ու կոկայինը

Ազարը նշել է, թե իր մարզիչներից ում փիլիսոփայությունն է նախընտրում

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Ազարին, սակայն ոչ ամեն գնով

Զիդանը կարող է գլխավորել լոնդոնյան ակումբներից մեկը

Հիգուային. «ԱՊԼ-ում խաղալը դժվար է»

«Չելսիի» կորսված «9» համարը». Ինչու՞ են Տորեսը, Մորատան ու մյուս թոփ հարձակվողներն անիծված

«Ռեալն» ընտրություն է կատարում Նեյմարի ու Ազարի միջև

France Football-ը հրապարակել է ֆուտբոլի պատմության լավագույն ակումբների ցանկը

«Չելսիի» ղեկավարությունը որոշում է կայացրել Սարիի վերաբերյալ

Կարագեր. «Սարին «Չելսին» վերածել է «Արսենալի»»