-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
ESPN-ի լրագրող Դեյլ Ջոնսոնը թվիթերյան իր էջում ներկայացրել է գումարի այն չափը, որ ՈւԵՖԱ-ն տալու է Ազգերի լիգային մասնակցող հավաքականների ֆեդերացիաներին:
Հայաստանի հավաքականը, որն Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբում գրավեց առաջին հորիզոնականը՝ ընդգրկված լինելով Հյուսիսային Մակեդոնիայի, Վրաստանի ու Էստոնիայի ընտրանիների հետ միասին, կստանա 2.25 միլիոն եվրո: Նույնքան կստանան նաև C լիգայի մնացած 3 խմբերում հաղթանակած հավաքականները՝ Մոնտենեգրոն, Սլովենիան ու Ալբանիան:
Ամենամեծ պարգևավճարը, բնականաբար, կստանան եզրափակիչ քառյակի մասնակիցները՝ Բելգիան, Ֆրանսիան, Իսպանիան ու Իտալիան՝ 4.5 միլիոն եվրո: B լիգայի իրենց խմբերում հաղթանակած Ավստրիան, Չեխիան, Ուելսն ու Հունգարիան կստանան 3 միլիոն եվրո:
Հայաստանի հավաքականի վերջին նորություններըԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո