Որտեղ կավարտի կարիերան Կարիմ Բենզեման. կա միայն 1 տարբերակ - VNews
Բաժիններ

Որտեղ կավարտի կարիերան Կարիմ Բենզեման. կա միայն 1 տարբերակ

1312113270.0 - Որտեղ կավարտի կարիերան Կարիմ Բենզեման. կա միայն 1 տարբերակ

Մադրիդի «Ռեալում» առկա խնդիրների մասին կարելի է երկար, նույնիսկ անդադար խոսել։ Առաջին ու գլխավոր հարցը թիմի սերնդափոխությունն է. Իսպանիայի մայրաքաղաքի սպիտակ հատվածում վաղուց հասունացել է ծերակույտին հրաժեշտ տալու ժամանակը։ Անշուշտ, Կրոսը, Մոդրիչը և Բենզեման ֆուտբոլային գրոսմայստերներ են, սակայն նույնիսկ նրանք են անզոր նորին մեծություն տարիքի դեմ պայքարում։

Նրանցից յուրաքանչյուրը իրեն դեռ կարող է գտնել ինչ-որ այլ ակումբում, որտեղ մրցակցության սանդղակը մի փոքր ցածր է։ Այս երեքը հանգիստ կարող են զարդարել նոր զարգացած/զարգացող այլ լիգաներ (MLS, Կատար)։ Ավելի գեղեցիկ կլիներ, իհարկե, եթե նրանք վերադառնային ակումբներ, որտեղ կատարել են իրենց առաջին լուրջ քայլերը։ Եթե Մոդրիչն ու Բենզեման կարող են երկար-բարակ մտածել, Բենզեման դրա կարիքը չունի. միակ ակումբը, որտեղ նա կշարունակի կարիերան, եթե, իհարկե, որոշի հեռանալ «Ռեալից», «Լիոնն» է։ Դրա համար կա հստակ պատճառ։

karim benzema acf fiorentina 1 2 olympique lyonnais 960x540 - Որտեղ կավարտի կարիերան Կարիմ Բենզեման. կա միայն 1 տարբերակ

Դեռ 2008 թվականին Կարիմ Բենզեմայի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր «Բարսելոնան»։ Գործը հասավ նրան, որ կատալոնյան գրանդն իր սկաուտին ուղարկեց Բրոն՝ Լիոնի արվարձան, որտեղ մեծացել է Ալժիրի արմատներով ֆրանսիացի գոլահարը։ Գուցե շատերի համար զարմանալի լինի, բայց «Բարսելոնան» հրաժարվեց Բենզեմային ձեռք բերելու գաղափարից սկաուտի՝ Բրոն այցելելու հաջորդ օրը։ Կատալոնիայում կարծում էին, որ «վայրի» քաղաքի «վայրի» պայմաններում մեծացած ֆուտբոլիստը կարող է ապագայում խնդիրներ առաջացնել։ Իսկ Ֆլորենտինո Պերեսը ռիսկի գնալու մեծ սիրահար է։ Նա անձամբ մեկնեց Բանզի հայրենիք, ու որոշ ժամանակ անց պայմանագիրն արդեն կնքված էր։ Եվս 12 տարի անց Բենզեման դարձավ «Ռեալի» խորհրդանիշներից մեկը, լեգենդն ու փոխավագը։ Բայց ո՞վ է ասել, որ խնդիրներ չեն եղել։

Ինչպես և կանխատեսում էին «Բարսելոնայի» ներկայացուցիչները, Բենզի կյանքի գլխավոր բացթողումը (չնայած, ում համար՝ ոնց) Բրոնի հետ սերտ կապն է, որը հարձակվողը պահում է մինչև այսօր։ Բենզեման, լինելով աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը՝ իր հարաբերությունները պահում է Կարիմ Զենատի անունով մարդու հետ, որը պատահական մարդ չէ. հենց նրա պատճառով Բենզեման 6 տարի չհրավիրվեց Ֆրանսիայի հավաքական ու զրկվեց յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար ամենաերազելի մրցանակը՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու հնարավորությունից։ Այո՛, այո՛, Բենզեմայի, Վալբուենայի շանտաժի այն հայտնի պատմության հեղինակը հենց Զենատին է։ Տարիներ առաջ ֆուտբոլային աշխարհը ցնցած սեքսուալ սկանդալի կենտրոնում հայտնվել էին Բենզեման ու Վալբուենան: Վալբուենայից սկանդալային բնույթի տեսանյութեր չհրապարակելու պատրվակով գումար պահանջողը Բենզի մանկության ընկեր Զենատին է: Ավելի ուշ Բենզեման հայտարարեց, որ այդ ամենը եղել է կատակ ու թյուրիմացություն: Կատակի գինը եղավ աշխարհի 2018 թվականի առաջնույթյանը չմասնակցելը: Չնայած այս ամենին, Բենզեման ու Զենատին շարունակում են իրենց ընկերությունը:

Բացի դրանից, Զենատին Բենզեմայից ամեն ամիս 4 հազար եվրո գումար է ստանում։ Հենց այնպես, ոչ մի բանի համար։ Բենզեման պարզապես գումար է տրամադրում ընկերոջը, որպեսզի նա նորից չհայտնվի ճաղերի հետևում։ Դե յուրե, Զենատին ունի նույնիսկ պաշտոն. նա պետք է հետևի ֆուտբոլիստի հեղինակային իրավունքներին, կանխի դրանց խախտումները, սակայն, իրականում, Զենատին ոչ թե գործ է անում, այլ ընդամենը երիտասարդ թոշակառու է (չխառնել «Չելսիի» ֆուտբոլիստների հետ)։

Բենզեմայի շրջապատում կա ևս մեկ մարդ, որի ներկայությունը ոչ բոլորն են հասկանում ու տանում։ Եվ նա, իհարկե, Բրոնից է։ Ժազիրին վաղուց է ներկայացնում Կարիմ Բենզեմայի շահերը. նրանք միասին աշխատում են 2004 թվականից։ Ի տարբերություն Զենատիի, Ժազիրին իր աշխատանքը շատ հարթ է կատարում։ Բենզեման նրա միակ «կլիենտն է», և այսքան ժամանակ ոչ մի անգամ որևէ տեղ չի հայտնվել նույնիսկ 1 կեղծ լուր, որ Բենզեման երջանիկ չէ Մադրիդում, փողը քիչ է կամ նման լաց։ Հարձակվողին գնահատում են Մադրիդում, միշտ լավ պայմանագիր են առաջարկում, լավ փող են տալիս։ Սակայն լինում են դեպքեր, գործակալը «համը հանում է»։

288271 - Որտեղ կավարտի կարիերան Կարիմ Բենզեման. կա միայն 1 տարբերակ

Օրինակ, 11 տարի առաջ, ՀԱՀ-ում կայանալիք Մունդիալից առաջ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր աստղագետ ու մարզիչ Ռայմոն Դոմենեկի մեջ կասկած էր մտել. արժե՞ Բենզեմային հրավիրել հավաքական։ Քանի որ աստղերը միայն հուշում են և ոչ պարտադրում, Դոմենեկն անձամբ ժամանեց Մադրիդ՝ Բենզի հետ զրուցելու համար։ Նրանք միասին հանդիպեցին Իսպանիայի մայրաքաղաքի ռեստորաններից մեկում, սակայն, ի զարմանս Դոմենեկի, Բենզեման իր հետ բերել էր նաև գործակալին։

«Ես Բենզեմային շատ հարցեր էի ուզում տալ, սակայն Ժազիրին անընդհատ մեջ էր մտնում, չէր թողնում 2 րոպե խոսեինք ազատ։ Կարճ ժամանակ անց, հասկացա, որ այլևս հարց տալու իմաստ չկա: Միևնույնն է՝ Բենզեման չի պատասխանելու։ Ինձ պետք չէ ֆուտբոլիստ, որի հետ խոսակցության ամեն հնչյունը պետք է գործակալը կարգավորի։ Այդ դեպքում թող դաշտում էլ լինի գործակալը։ Այո, նա լավ է ապրում, գործակալն ամեն ինչ հոգում է, սակայն ֆուտբոլիստն այդպես չի կարող երկար աշխատել», – ասել է Դոմենեկը։ Իհարկե, ոչ մի Բենզեմա էլ ՀԱՀ-ի Մունդիալ չգնաց, իսկ, թե ինչ եղավ Ֆրանսիայի հավաքականի հետ այնտեղ, լրիվ այլ պատմություն է։

Մեր ընտրանին

Փոխարենը, Բենզեման մեկնեց Բրազիլիա ու մասնակցեց ԱԱ 2014-ին։ Այնտեղ «եռագույնները» պարտվեցին ապագա չեմպիոն Գերմանիայի հավաքականին։ Խաղից հետո ֆրանսիական L’Equipe պարբերականը կոշտ հոդված հրապարակեց թիմի ելույթների մասին. «վրաերթից» չխուսափեց նաև Բենզեման։ Ժազիրին գործակալից զատ, զուգահեռաբար լինելով նաև Բենզեմայի «լավ ընկերը», մաքսիմալ Բրոնի ոճով լուծեց քննադատների հարցերը։ Նա սպառնում էր լրագրողներին, աջ ու ձախ վիրավորում։ Շրջանառվեցին լուրեր, ըստ որոնց, լրագրողներից մեկի քիթը զգալիորեն փոխել է իր տեսքը Ժազիրիի բռունցքին առերեսվելուց հետո։

«Եթե Բենզեման ունենար Ռոնալդուի բնավորության ու աշխատասիրության գոնե 10 տոկոսը, նրա տան պահարանը գոնե 1 «Ոսկե գնդակ կզարդարեր»։ Ռոնալդուն ինքն իրեն շատ է սիրում, իսկ Բենզեման՝ ոչ», – մի քանի տարի առաջ ասել է Դոմենեկն ու շարունակել՝ ասելով, ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ շփումը եթե և եղել է, ապա բացառապես մի քանի բառ։

domenech benzema 960x720 - Որտեղ կավարտի կարիերան Կարիմ Բենզեման. կա միայն 1 տարբերակ

«Ես շատ եմ փորձել լեզու գտնել նրա հետ։ Նա միայն գլխով էր անում, ներքև էր նայում, չէր խոսում։ Եթե Ձեզ ու նրան թողնեն մի սենյակում, մի քանի տարվա ընթացքում նա նույնիսկ բառ ձեզ հետ չի փոխանակի»։ Դոմենեկի հիշողության մեջ Բենզեման միայն 1 անգամ է իր աչքին երևացել կենսուրախ տեսքով։ Նրանք պահատաբար հանդիպել են Դուբայում, որտեղ Բենզեմային շրջապատում էր գրեթե ամբողջ Բրոնը։

Բենզեմայի կապը Բրոնի հետ այնքան ամուր է, որ ֆրանսիացին չի մտածում երբևէ այլ ակումբ տեղափոխվելու մասին։ Նույնիսկ այն ժամանակ Մոուրինյոյի հետ հարաբերությունները լարված էին, Բենզը Ժազիրիին խնդրել էր բանակցություններ սկսել «Լիոնի» հետ։ Այդ ժամանակ հարձակվողին ցանկանում էին ձեռք բերել «Արսենալն» ու այն ժամանակների այլ գրանդներ (մի զարմացեք. «Արսենալն» այն ժամանակ գրանդ էր համարվում), սակայն Բենզեման դրանց մասին լսել չէր ուզում: Նրան հետաքրքրում էր «Լիոնը» և Բրոնը։ Նույնիսկ հիմա, երբ արդեն սկսվել են խոսակցությունները «Ռեալում» «պերեստրոյկայի» մասին, Բենզեմայի ապագայի հարցը վաղուց լուծված է։ «Միլիոններ Կատարում, թե՞ անվճար «Լիոնում» հարցին Բենզեման կընտրի երկրորդ տարբերակը։ Չէ՞ որ հենց Բրոնի ու բրոնցի ընկերների շրջապատում է Բենզեման իսկապես երջանիկ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ինչպես «Ռեալի» աստղից դառնալ ոչինչ 7 տարում. Խամեսի կործանման պատճառները

Պերեսը «Ռեալի» երկրպագուին ասել է, որ Մբապեն հաջորդ տարի մադրիդյան ակումբ կտեղափոխվի (տեսանյութ)

Անչելոտի․ «Մեր բախտը բերել է, որ Կուրտուայի պես դարպասապահի ունենք»

Գոլազուրկ ոչ-ոքի՝ «Ռեալ» – «Վիլյառեալ» խաղում

«Ռեալի» մեկնարկային կազմը «Վիլյառեալի» դեմ խաղում

«Ռեալի» հայտացուցակը «Վիլյառեալի» դեմ խաղի համար

Անչելոտի. «Բարսելոնայի» խնդիրներն ինձ չեն երջանկացնում»

«Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի իր կիսապաշտպանին

Կառլո Անչելոտին ասել է՝ երբ խաղալու հնարավորություն կստանա Լուկա Յովիչը

Բենզեման Լա լիգայի 6 խաղում 15 արդյունավետ գործողություն է կատարել

«Ռեալի» ամենաարդյունավետ մեկնարկը Լա լիգայում վերջին 34 տարիներին

Ասենսիոյի հեթ-տրիկն ու Բենզեմայի դուբլը նպաստեց «Ռեալի» ջախջախիչ հաշվով հաղթանակին (տեսանյութ)

Յովիչը կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Ռեալի» մեկնարկային կազմը

«Ռեալի» հայտացուցակը «Մալյորկայի» դեմ խաղի համար

Երեք ֆուտբոլիստ, որոնցից «Ռեալը» կբաժանվի գալիք ամռանը