fbpx

«Ոսկե արծաթները». Արտերկրում հաջողության հասած արգենտինացիների խորհրդանշական հավաքականը

Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար հարձակվողներից մեկը՝ Սերխիո Ագուերոն նախօրեին հասավ հերթական նվաճմանը: Այս անգան Կունը դարձավ Անգլիայի առաջնության պատմության երրորդ ֆուտբոլիստը, որին հաջողվել է 150 և ավելի գնդակ խփել մեկ ակումբի կազմում: Ագուերոյից շատ Անգլիայում գոլ խփել են միայն Անրին ու Ռունին:

Առհասարակ, Ագուերոն հանդիսանում է այն եզակի իսպանախոս լատինամերիկացի ֆուտբոլիստներից է, որը հաջողության է հասնում Անգլիայում: Ադապտացիայի տեսանկյունից նրանք ունեն ամենամեծ խնդիրը: Միևնույն ժամանակ հենց լատինամերիկացիներն ու հատկապես արգենտինացիներն են բոմբել Եվրոպայում: Հենց նրանց ջանքերով են թոփ թիմերը հաղթել բոլոր մրցաշարերում: Այս առիթով VNews.am-ը կազմել է այդ խաղացողներից բաղկացած խորհրդանշական հավաքական:

1. Սերխիո Ռոմերո – «Մանչեսթեր Յունայթեդ»

Արգենտինայի հավաքականի երկրպագուները «դարապսապահ» բառը լսելիս տեղից վեր են թռչում: Այս դիրքը 1994 թվականից հետո, երբ ձեռնոցները մեխից կախեց Սերխիո Գոյկոչեան, ամենախնդրահարույցն էր: Ունենալով թոփ թիմ, արգենտինացիները միշտ պարտվում էին ցածրակարգ դարպասապահի պատճառով: Որքան էլ հարգանք ունենանք Բուրգոսի, Ադոնդանսիերիի, Կավալյերոյի, Բոնանոյի ու մոտ 1 տասնյակ դարպասապահների նկատմամբ, նրանք լավագույն դեպքում միջին կարգի դարպասապահներ են: Վերջին սերնդից լավագույնը Սերխիո Ռոմերոն է:

Այո, «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահը ոչ միշտ է խաղում իր թիմի կազմում («ոչ միշտն» այս պարագայում լրջագույն հաճոյախոսություն է),  բայց հենց ընդունում է Արգենտինայի հավաքականի հրավերը, վերադառնում են ստաբիլությունն ու վստահությունը: Ռոմերոն «կարմիր սատատաների» հետ արդեն նվաճել է 4 տիտղոս, իսկ Արգենտինայի հետ դարձել է Օլիմպիական չեմպիոն:

2. Խավիեր Մասկերանո – «Բարսելոնա»

Թեպետ այս պահին Խավիեր Մասկերանոն «տանջվում է» «Հեբայ Չայնա Ֆորչունում», բայց իր կարիերայի առյուծի բաժինն անցկացրել է հին մայրցամաքում: Նրա տեղափոխությունը Հարավային Ամերիկայից Եվրոպա մեծ աղմուկ հանեց: Իսկ որտեղ աղմուկ կա՝ փնտրեք հայերի: Կարճ ժամանակ «Վեսթ Հեմում» հանդես գալուց հետո՝ Մասկերանոն հայտնվեց «Լիվերպուլում», որն էլ դարձավ հարթակ  դեպի «Բարսելոնա»:

Արգենտինացի ունիվերսալը դարձավ կատալոնական ակումբի համար իսկական հայտնագործություն ու փրկություն: Մասկերանոն անհրաժեշտության դեպքում հանդես էր գալիս ինչպես կենտրոնական պաշտպանի, այնպես էլ հենակետային կիսապաշտպանի դիրքում: Իսպանացի շատ մասնագետներ պնդում են, որ Մեսի-Չավի-Ինիեստա տանդեմի պատճառով խամրել է Մասկերանոյի փայլը: Այն առավել արտահայտիչ է եղել հատկապես աշխարհի 2014 թվականի առաջնության ժամանակ: Մի շարք մասնագետներ պնդում են, որ եթե Մասկերանոն չլիներ, «ալբիսելեստեն» եզրափակիչին անգամ մոտ կանգնած չէր լինի:

3. Ռոբերտո Այալա – «Վալենսիա»

Ռոֆերտո Ֆաբիան Այալան իր հայրենիքում համարվում է բոլոր ժամանակների լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը: Դրանում մենք առավել քան համոզվեցինք ԱԱ-2018-ի ժամանակ, երբ ԶԼՄ-ների գոտում իր ներկայությամբ Այալան իսկական ֆուրոր առաջացրեց արգենտինացի լրագրողների շրջանում:

Ռոբերտո Այալա. «Բատիստուտան ավելին էր կարողանում տալ թիմին, քան Ագուերոն և Հիգուաինը»

Այալան 90-ականների կեսերին տեղափոխվեց Եվրոպա: «Միալանում» թեպետ նվաճվեց Սկուդետոն, սակայն ստաբիլ խաղ չկար: «Վալենսիայից» եկած առաջարկը արգենտինացին ընդունեց առանց վարանելու ու անմիջապես դարձավ ակումբի խորհրդանիշը: Նրա փայլուն խաղի շնորհիվ «Վալենսիան» հասավ ՉԼ եզրափակիչ, հաղթեց Իսպանիայի առաջնությունում, ինչպես նաև հաղթեց ՈւԵՖԱ-ի Գավաթի խաղարկությունում: Եվ այդ բոլոր մրցաշարերում Այալան դարձել է խորհրդանշական հավաքականի անդամ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

«Մենք կարող ենք տեսնել Մեսիին Իտալիայի առաջնությունում». Գործակալ

«Բարսելոնայի» երկրպագուները պահանջում են «Կամպ Նոուից» հեռացնել Ֆիգուի մասին հիշողությունները

Հայտնի են Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի բոլոր մասնակիցները

Տեղի է ունեցել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը, հայտնի են «Ռեալի» և «Բարսայի» մրցակիցները

ԲԿՄԱ-ի պաշտպանն առաջարկ է ստացել Ա Սերիայի 3 թոփ ակումբներից

«Արսենալի» լեգենդ․ «Մեսին ունի մի բան, որի մասին մյուսները տեղյակ չեն»

Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ խմբի հաղթողը 2 անգամ պարտվել է խումբը եզրափակող թիմին

Մայքլ Օուեն․ «Թեվ «Յունայթեդի» մարզաշապիկին նույն անվանումն է գրած, հիմա դա այլ թիմ է»

Լևանդովսկին երկրորդ տարին անընդմեջ գերազանցում է Մեսիին ու Ռոնալդուին

Ի՞նչ խորհուրդ է տվել Արսեն Վենգերը Զինեդին Զիդանին

Աղմկահարույց տեղափոխություն Իտալիայում

«Բարսելոնայի» կարգադրիչները անհայտ պատճառով ծեծել են «Տոտենհեմի» երկրպագուներին (տեսանյութ)

Մայքլ Օուեն. «Եթե Պոգբան խաղար այլ մարզչի գլխավորությամբ, լավագույնը կլիներ աշխարհում»

Աջլիկ է, թե ձախլիկ Ուսման Դեմբելեն. ֆուտբոլիստի կարծիքն ու վիճակագրությունը

Դեմբելեի հարցում Մեսիի և Պիկեի համբերության բաժակը լցվել է

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի թեկնածուներին