«Ոսկե գնդակ» այս տարի չի լինի. Արարողության չեղարկման լավ և վատ կողմերը - VNews
Բաժիններ

«Ոսկե գնդակ» այս տարի չի լինի. Արարողության չեղարկման լավ և վատ կողմերը

Երբ պանդեմիան իր կեղտոտ ոտքերով ներխուժեց մեր՝ ֆուտբոլասերներիս առօրյան ու անհասկանալի ժամանակով մի լավ տնավորվեց, պարզ դարձավ՝ այս տարի «Ոսկե գնդակի» խաղարկությունը լինելու է աննախադեպ անկանխատեսելի։ Սակայն France Football պարբերականը որոշեց էլ ավելի հետաքրքիր քայլի գնալ ու առհասարակ չեղարկեց մրցանակի հանձնման արարողությունը 2020 թվականի համար։

Հետաքրքիրն այն է, որ որպես պատճառ հեղինակավոր պարբերականը բերել է ինչպես խելքը գլխին, այնպես էլ դրա կատեգորիկ հակառակ պնդումները։ Գլխավոր պատճառն իհարկե՝ մրցաշրջանի անհավանական ընթացքն է, որով որոշելը՝ ով է լավագույնը, բարդ կլիներ, մեղմ ասած։ Սակայն «ընտրության մասնակից լրագրողները զբաղվել են ոչ թե ֆուտբոլ դիտելով, այլ սեփական առողջության մասին մտածելով» պնդումը, համաձայնեք՝ գժանոց տեղավորվելու իդեալական հիմնավորում է։

Եթե խորը նայենք՝ «Ոսկե գնդակի» այս տարվա չեղարկումը վատ որոշում չէր։ Բայց առանձին ֆուտբոլիստների ու ակումբների տեսանկյունից միանշանակ անարդար է։ Եկեք հասկանանք երկու դիրքորոշումները՝ տարբեր կողմերից։

«Ոսկե գնդակի» արարողության չեղարկումը ճիշտ է

Ժողովրդական լեզվով ասած՝ «ծուռ նստենք, դուզ խոսենք». 2020 թվականն, իրոք, անհավանական անակնկալներով (ինչպես լավ, այնպես էլ՝ վատ) լի էր։ Այն կարելի է բաժանել 3 էտապի.

  • Հունվար, փետրվար, մարտի սկիզբ – սովորական ընթացք, ֆուտբոլիստներն ու երկրպագուները հաճույք էին ստանում իրենց գործից/տեսածից։ Թեպետ մարտի սկզբին ֆաների մուտքը տրիբունա արգելվեց, սակայն միևնույնն է՝ ֆուտբոլիստները դիմադրեցին մինչև վերջ։
  • Մարտի երկորրդ կեսից մինչև հիմա թիմերը դուրս էին գալիս խաղադաշտ առանց տրիբունաների։ Իսկ Ֆրանսիան ու Հոլանդիան առհասարակ որոշեցին այլևս չշարունակել (տարօրինակ որոշում)։
  • Օգոստոս՝ Չեմպիոնների լիգայի միանգամից 3 փուլ տեղի կունենա 2 շաբաթվա ընթացքում, այն էլ մեկ քաղաքում՝ Լիսաբոնում։

Համաձայնեք՝ այս պայմաններն առնվազն բավարար են, որպեսզի մենք հասկանանք France Football-ի աշխատակիցների տրամաբանությունը։ Անգամ ֆուտբոլիստների ցանկ կազմելը ֆանտաստիկ բարդ կլիներ։ Նախ, գլխավոր խնդիրը ոչ հավասար պայմաններն էին տարբեր լիգաների միջև: Օրինակ, Բունդեսլիգան ոչ թե ֆուտբոլիստների, այլ լիգայի ղեկավարության ջանքերով կարողացավ մյուսներից շուտ մեկնարկել, ոչ միայն շուտ խաղալ, այլ շուտ մարզվել, ստեղծված էին համեմատաբար ավելի լավ պայմաններ ֆուտբոլիստներին՝ լավ մարզավիճակ հավաքելու և իրենց լավագույնս դրսևորելու համար: Իսկ ահա Ֆրանսիայում և Հոլանդիայում լիգաները ուղղակի չվերսկսվեցին: Ստացվում է, որ մենք մոտ 2 ամիս չտեսանք Նեյմարի, Մբապեի ու մյուսների խաղը, որոնք ոչ միայն իրենց լիգաներում ցույց տված խաղով կարող էին աչք ծակել ու հայտնվել թեկնածուների շարքում, այլև ավելի լավ մարզավիճակում ներկայանալ Չեմպիոնների լիգային:

Իհարկե, թեկնածուների ցանկը կազմելիս մեծ դեր էր խաղալու Չեմպիոնների լիգայում գրանցած արդյունքը։ Թեպետ այնպես չէ, որ նախկինում հաշվի չէին առնում ՉԼ-ն։ Սակայն այս տարվա եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարը նման չէ մյուսներին։ Ներս ու դուրս չկա, մեկ-երկու հանդիպում ու վերջ։ Դա, գուցե ոչ շատ, բայց մեծացնում է բախտի գործոնը և նվազեցնում ֆուտբոլիստների՝ իրենց կարողությունները ցույց տալու շրջանակները:

Եվ վերջապես, ցանկացած մրցանակի դեպքում շատ կարևոր է ժամանակագրական դինամիկան պահպանելը, այլ կերպ ասած, 2020-ի դափնեկիրը պետք է լինի նույնքան արժանի, ինչքան 2010-ինն է եղել, իսկ եթե մի տարին տարբերվում է մյուսներից էապես, պետք է բացառել իրավիճակից օգտվողներին փառքի հարթակ տրամադրելը:

Իրենց պնդմամբ՝ FF-ում պարզապես չցանկացան «անցավ գլուխը դնել ցավի տակ»՝ նրանք այնտեղ որոշում են ՏԱՐՎԱ լավագույնին ոչ 10 օրվա համար։

«Ոսկե գնդակի» չեղարկումը հնարավորություն կտա այլ մրցանակների դուրս գալ առաջին պլան։ 2011 թվականին ի հայտ եկավ նոր անվանակարգ՝ «Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ»։ Այնտեղ մրցանակներ էին ստանում նրանք, ովքեր իսկապես արժանի էին դրանց։ 2012-ին, օրինակ, մրցանակը ստացավ Անդրես Ինիեստան, հաջորդ տարի՝ Ռիբերին, իսկ անցած տարի՝ վան Դեյկը։ Արժե՞ հիշատակել, թե այդ տարիներին ովքեր են տիրացել «Ոսկե գնդակին»։

Ռոնալդու-Մեսի դարավոր մրցակցության ու պաթոսային մրցանակի հանձնման օրերին ատելությունը կոնկրետ ժայթքում էր սոցցանցերից ու հեղինակավոր ֆուտբոլիստներից։ Եվ այս տարի «Ոսկե գնդակի» չեղարկումը թույլ կտա ֆուտբոլի իսկական սիրահարների համար վայելել ֆուտբոլն ու Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հանձնել իսկապես արժանի մեկին։

«Պարտված լավագույնները». 5 սկանդալային դեպք, երբ «Ոսկե գնդակը» չի գտել արժանի տիրոջը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Սիթիի» կիսապաշտպանը «Բարսելոնայի» թիրախում է

Սուարես. «Բավարիան» ֆավորիտներից մեկն է, բայց…»

Մեսին «ոչ» է բացականչել ու հրաժարվել սեղմել թուրք մրցավարի ձեռքը

Մյուլեր․ «Ուրբաթ կտեսնենք՝ Լևանդովսկին աշխարհի լավագույն հարձակվո՞ղն է, թե՞ ոչ»

Ինչ է ասել Մեսին խաղընկերներին հանդերձարան տանող ճանապարհին (տեսանյութ)

Լոտար Մատեուս․ «Այս «Բարսելոնային» պարտվելու համար «Բավարիան» պետք է շատ սխալվի»

«Բարսելոնան» հուսով է՝ Մեսին պատրաստ կլինի «Բավարիայի» դեմ խաղին

Ռոնալդուի գործակալը բանակցել է ՊՍԺ-ի մարզական տնօրենի հետ

«Բարսելոնան» և «Սիթին» անհամաձայնություն ունեն Էրիկ Գարսիայի տրանսֆերի հետ կապված

4 ֆուտբոլիստներ հավակնում են ՉԼ 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումների լավագույն խաղացողի կոչմանը

Մյուլերը՝ Լևանդովսկի-Մեսի համեմատության մասին․ «Ռոբերտը խաղադաշտում պետք է պատասխանի՝ գերազանցո՞ւմ է նրան, թե՞ ոչ»

«Բարսելոնան» խնդիրներ չունեցավ «Նապոլիի» դեմ պատասխան խաղում (տեսանյութ)

Մեսին «Բարսելոնայի» երկրորդ գնդակն է ուղարկում «Նապոլիի» դարպասը (տեսանյութ)

Լանգլեն առաջ է մղում «Բարսելոնային» «Նապոլիի» դեմ խաղում (տեսանյութ)

«Թող վերադառնանք ավելի ուժեղ ու նվիրված, քան երբևէ»․ Կրիշտիանուն ամփոփել է մրցաշրջանը

«Բարսելոնա» – «Նապոլի»․ Մեկնարկային կազմեր