fbpx

Հերթական հնգյակը. «Ոսկե գնդակի» 15 թեկնածու արդեն հայտնի են

France Football հեղինակավոր ամսագիրը ներկայացրեց ֆուտբոլիստների հերթական հնգյակը, որոնք հավակնում են նվաճել բաղձալի մրցանակը:

3-րդ հնգյակը կազմում են Ֆրանսիայի հավաքականի և «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, Իսպանիայի ընտրանու և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն, Անգլիայի հավաքականի և «Տոտենհեմի» առաջատար Հարի Քեյնը, ինչպես նաև 2 ֆուտբոլիստներ «Չելսիից»՝ Բելգիայի հավաքականի հարձակվող Էդեն Ազարը և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեն:

Հիշեցնենք, որ այսօր արդեն հրապարակվել են նախորդ 2 հնգյակները:

30 հավակնորդներից 5-ի անունը հայտնի էր դարձել առավոտյան: Նրանք էին՝ Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն, «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերը, ֆրանսիական ՊՍԺ-ի ուրուգվայցի գոլահար Էդինսոն Կավանին, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի գործող եռակի գավաթակիր «Ռեալի» միանգամից 2 ֆուտբոլիստ՝ Գարեթ Բեյլն ու Կարիմ Բենզեման:

Իսկ 2-րդ հնգյակում ընգրկված են «Ռեալի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան, «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, «Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն, «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Ռոբերտո Ֆիրմինոն և «Ատլետիկոյի» ուրուգվայցի պաշտպան Դիեգո Գոդինը:

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին (հոկտեմբերի 20-21)

«Ռեալը» դարձյալ զրկված կլինի առաջատար պաշտպանից

Կայացել է Իսպանիայի գավաթի խաղարկության վիճակահանությունը

Թարմացում Քրիստիան Էրիկսենի վերականգնման ժամկետների վերաբերյալ

Լոպետեգին պատմել է, թե ինչպես է իրեն զգում «Ռեալում»

«Բարսելոնան» կարող է հրաժեշտ տալ ևս մեկ հարձակվողի

Լուկաս Վասկեսը խոսել է Նեյմարի՝ «Ռեալ» հավանական տեղափոխության մասին

Բուֆոն․ «Նա ֆենոմեն է և արժանի է «Ոսկե գնդակին»

Լյորիս․ «Նա աշխարհի լավագույն դարպասապահն է»

Վենգերը կարիերայի շարունակության մեծ ընտրություն ունի, բայց մտածում է 2 գրանդ ակումբում աշխատանքի մասին

Բենզեման մեղադրվում է առևանգման փորձի մեջ

Ինչպես է Բեյլը մարզաման ժամանակ շրջանցում Կուրտուային և գրավում անպաշտպան դարպասը (տեսանյութ)

«Հուսով եմ՝ Լոպետեգիի մոտ ամեն ինչ կստացվի «Ռեալում». Էսիեն

Էդեն Ազարը ստացավ ամսվա լավագույն ֆուտբոլիստի իր մրցանակը

Նրանց հետ խաղալը շատ հեշտ է. ԹՈՓ-10 ֆուտբոլիստներ, ովքեր ամենաշատ գոլային պահերն են ստեղծել

ՊՍԺ-ում որոշել են, թե ով կփոխարինի Նեյմարին