#Ոսկե գնդակի_տիրակալները․ եբրայական մականունով ուկրաինացին, որը նվաճելու էր ամբողջ Եվրոպան - VNews
Բաժիններ

#Ոսկե գնդակի_տիրակալները․ եբրայական մականունով ուկրաինացին, որը նվաճելու էր ամբողջ Եվրոպան

գլխավոր - #Ոսկե գնդակի_տիրակալները․ եբրայական մականունով ուկրաինացին, որը նվաճելու էր ամբողջ Եվրոպան

VNews.am-ը շարունակում է շարքը, որը նվիրված է «Ոսկե գնդակ» երբևէ ստացած ֆուտբոլիստներին: Մեր այսօրվա հերոսը France Football-ի վարկածով 2004 թվականի տարվա լավագույն խաղացող, ուկրաինացի Անդրեյ Շևչենկոն է։ Օլեգ Բլոխինից ու Իգոր Բելանովից հետո նա երրորդ ուկրաինացին էր, որը ստացավ լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։

Ընտրություն, որը փոխելու էր նրա ամբողջ կյանքը

Շևչենկոն 3 տարեկան էր, երբ նրա ընտանիքը ծննդավայր Դվորկովշչինայից տեղափոխվեց Խորհրդային Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։ Դվորկովշչինան փոքրիկ գյուղ է, որի բնակչությունը մոտ 400 հոգի է։ Այստեղ ծնված ապագա չեմպիոնը ֆուտբոլով սկսեց զբաղվել Կիևի համար 216 դպրոցում սովորելիս։ Նա 9 տարեկան էր, երբ միացավ դպրոցի ֆուտբոլի թիմին։ Սակայն սա միակ մարզաձևը չէր, որով զբավում էր Շևչենկոն դպրոցական տարիներին։ Ֆուտբոլից բացի Շևչենկոյին հնարավոր էր տեսնել նաև դպրոցի բռնցքամարտի թիմում։

Ու իհարկե գալու էր ընտրության պահը, երբ Շևային հարց էին տալու․ ի վերջո ֆուտբո՞լ, թե՞ բռնցքամարտ։ Բարդ է չէ հասկանալ, որ փոքրիկ Անդրեյի ընտրությունը ֆուտբոլն էր։ Սակայն «Ոսկե գնդակի» ապագա դափնեկրի համար դպրոցական վաղ տարիներին կային բարդություններ։ Նա անգամ չկարողացավ տեղ ապահովել Կիևի մասնագիտական մարզադպրոցում, բայց հուսահատվել պետք չէ, առջևում մայրաքաղաքի գլխավոր թիմի առաջարկն էր։

Ձախողումից նոր հնարավորություն, առաջին այցելությունը «Սան Սիրո»

10-ամյա Շևչենկոն տեղ չէր ապահովել մայրաքաղաքի մասնագիտական դպրոցում, սակայն նրա բացառիկ տաղանդը նկատել էին սկաուտները։ Երիտասարդական մրցաշարերից մեկում նրա խաղը տպավորել էր Կիևի «Դինամոյի» մասնագետներին։ Նրանք քայլեր ձեռնարկեցին դվորկովշչինացի երեխային մանկապատանեկան թիմ բերելու համար։ Շևչենկոյի առաջընթացը տեսանելի էր։ 1990 թվականին «Դինամո Կիևի» Մ-14 տարեկանների թիմը Ուելսում հաղթեց Իան Ռաշի անվան գավաթը։ Շևչենկոն մրցաշարի լավագույն ռմբարկուն էր։ Նա անձամբ Իան Ռաշից խաղակոշիկ ստացավ այդ մրցաշարից հետո։ Հաջորդ տարի «Դինամոյի» պատանիները հաղթեցին 1976 թվականին ծնված խաղացողների շրջանում անցկացվող ԽՍՀՄ-ի առաջնությունը ու հնարավորություն ստացան մեկնելու Եվրոպա միջազգային մրցաշարի։ Հենց այդ ժամանակ պատանի Շևան առաջին անգամ այցելեց Միլանի լեգենդար «Սան Սիրո» ստադիոն։

Մեր ընտրանին

Մայրաքաղաքի թիմի հիմնական կազմից մինչև Իտալիա

Շևչենկոյի նվաճումները պատանեկան ֆուտբոլում ճանապարհ բացեցին նրա համար դեպի Կիևի «Դինամոյի» հիմնական թիմ։ 1992/93 մրցաշրջանը նա անցկացրեց «Դինամոյի» երկրորդ թիմում, խփեց 12 գոլ, դարձավ առաջին լիգայի լավագույն ռմբարկուն ու հրավիրվեց Ուկրաինայի Օլիմպիական հավաքական։ Ակնհայտ էր, որ Շևայի նորամուտը հիմնական թիմում սարերի հետևում չէր։

Shevchenko y Rebrov - #Ոսկե գնդակի_տիրակալները․ եբրայական մականունով ուկրաինացին, որը նվաճելու էր ամբողջ Եվրոպան

1994 թվականի նոյեմբերին նա նշեց նորամուտը «Դինամոյի» հիմնական կազմում՝ փոխարինման դուրս գալով «Շախտյորի» դեմ խաղում։ Առաջին մրցաշրջանում Շևայի արդյունքները համեստ էին, սակայն 18-ամյա խաղացողը դեռ ասելու էր իր խոսքը Կիևի գլխավոր թիմում։

«Դինամոյի» հետ Շևչենկոն հինգ անգամ անընդմեջ հաղթեց Ուկրաինայի առաջնությունում, սակայն Կիևի թիմում նրա գրանցած ամենահիշարժան արդյունքը, անկասկած, «Կամպ Նոուի» հեթ-տրիկն էր։ Չեմպոինների լիգայի 1997/98 թվականների խաղարկության խմբային փուլում։ Շևան այն եզակի խաղացողներից է, որը ՉԼ-ում «Կամպ Նոու» ստադիոնում հեթ-տրիկ է գրանցել (մի քանի շաբաթ առաջ դա արեց նաև Կիլիան Մբապեն)։

MD 20130501 MAS DEPORTE D 54373067607 652x492@MundoDeportivo Web - #Ոսկե գնդակի_տիրակալները․ եբրայական մականունով ուկրաինացին, որը նվաճելու էր ամբողջ Եվրոպան

Շևչենկոյի նկատմամբ հետաքրքրությունը Եվրոպայում գնալով մեծանում էր։ Շևան կարիերան շարունակելու էր իտալական «Միլանում»։ «Ռոսոներիների» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին 25 միլիոն եվրո վճարեց նրա տրանսֆերի համար ու լավագույն պայմաններն առաջարկեց միլանյան թիմում։

7 համարի ընտրությունն ու բեկումնային զանգը մանկության ընկերոջից

Երբ Շևչենկոն տեղափոխվեց «Միլան», 7 համարի ներքո այնտեղ խաղում էր Իբրահիմ Բան։ Նա մեկնարկային կազմի խաղացող չէր ու շատ էին խոսակցությունները, որ նա շուտով վարձակալությամբ այլ թիմ է գնալու։ Շևայի գալուց հետո Բան առաջարկում է նրան վերցնել 7 համարը։ Տարիներ հետո Շևչենկոն պատմեց, թե ինչպես է դա եղել․

«Սա իսկապես շատ գեղեցիկ պատմություն է, թե ինչպես ես ընտրեցի 7 համարը։ Ես հիշում եմ՝ Իբրահիմ Բան եկավ ու ասաց ինձ․ «Եթե ուզում ես, վերցրու այս համարը»։ Ես շնորհակալ եմ նրան, նա կատարյալ էր։

Երկու օր անց ինձ զանգահարեց իմ մանկության ընկերն ու ասաց․ «Դու գիտե՞ս, որ եբրայերենից թարգմանած Շևա նշանակում է յոթ»։ Ես չէի կարողանում հավատալ նրան։ Նա ասաց ինձ, որ այդ համարը հաջողություն է բերելու, ու դա իսկապես այդպես էր»։

4949329 0000 she - #Ոսկե գնդակի_տիրակալները․ եբրայական մականունով ուկրաինացին, որը նվաճելու էր ամբողջ Եվրոպան

Էլ ինչը կարող էր մոտիվացնել ֆուտբոլիստին։ Այն դիմելաձևը, որով նրան կոչում էին, իր խաղաշապիկի վրա էր լինելու, բայց համարի տեսքով։ Շևան այդ 7 համարով պատմություն էր կերտելու «Միլանում», նվաճելու էր Իտալիան, ամբողջ Եվրոպան։ Շևային այնքան շատ էին սիրում Միլանում, որ նրա համար «Սան Սիրոն» ներկվում էր ուկրաինական դրոշներով, իսկ երբ «ռոսոներիների» երկրպագուները սկսում էին երգել Շևայի համար, Դվորկովշչինայից եկած տղան սկսում էր փշաքաղվել։

Անմոռանալի տարի Շևայի համար

2004 թվականը անմոռանալի էր Շևչենկոյի համար։ Հենց այդ տարի France Football-ի վարկածով նա ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով «Ոսկե գնդակը»։ Այդ տարի ծնվեց նաև Շևչենկոյի առաջնեկը՝ Ջորդանը, «Միլանի» հետ նա հաղթեց Իտալիայի Ա սերիայում։ Անկասկած սա անմոռանալի տարի էր Շևայի համար թե՛ ֆուտբոլային տիրույթում, թե՛ անձնական կյանքում։ Նա արդեն հաղթել էր Չեմպիոնների լիգան «ռոսոներիների» հետ, ու նրա համար եվրոպական գրանդները շարունակում էին պայքարել։ Այս անգամ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչն էր երազում իր թիմում տեսնել «Միլանի» անկասելի 7 համարին։ Տարիներ հետո նրա երազանքն իրականանալու էր։

DuSvXpoW0AAs 9a 960x726 - #Ոսկե գնդակի_տիրակալները․ եբրայական մականունով ուկրաինացին, որը նվաճելու էր ամբողջ Եվրոպան

Մեծ նվաճումներ ազգային թիմի հետ

Շևայի տաղանդը չէր սահմանափակվում ակումբային ֆուտբոլով։ Ուկրաինայի հավաքականում նա սկսեց խաղալ 1995-ից, երբ դեռ «Դինամոյում» էր։ Զարմանալի չէ, որ հենց Շևչենկոն է Ուկրաինայի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն` 48 գոլով։ Հենց այս գոլերից շատերը նպաստել են իր երկրի համար ֆուտբոլային մեծ նվաճումների։ 2006 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում Շևան 6 գոլ խփեց՝ առաջնորդելով իր թիմին պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Հենց այդ մրցաշարում Ուկրաինան տոնելու էր Մունդիալի պատմության մեջ առաջին հաղթանակը։ 1/8-ում հետխաղյա հարվածաշարով նրանք պայքարից դուրս թողեցին Շվեյցարիային։ Այդ պատմական խաղում Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Ալեքսանդր Շովկովսկին դարձավ Մունդիալի պատմության մեջ միակը, որը հետխաղյա հարվածաշարում անառիկ պահեց սեփական դարպասը։

dfez16wxbsqneaqpxtf1 - #Ոսկե գնդակի_տիրակալները․ եբրայական մականունով ուկրաինացին, որը նվաճելու էր ամբողջ Եվրոպան

Ուկրաինան հասավ քառորդ եզրափակիչ։ Դա հեքիաթային նվաճում էր նրանց համար։ Շևայի ու ընկերների ճանապարհին կանգնեց նրան քաջ ծանոթ երկրի՝ Իտալիայի հավաքականը, որը նվաճելու էր Աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

2010-ին Ուկրաինան չորակավորվեց Մունդիալին, ինչը մեծ ցավ էր անձամբ Շևայի համար։ Շևչենկոյի կարիերայի մթնշաղում կար մի նպատակ․ մասնակցել 2012 թվականի Եվրոպայի առաջնությանը, որը տնային էր լինելու Ուկրաինայի և Լեհաստանի համար։ Այդ ժամանակ նա վերադարձել էր Կիևի «Դինամո», ու բացառված չէր, որ ուկրաինական ֆուտբոլի սիմվոլը դուրս մնա հայտացուցակից։ Սակայն դա տեղի չունեցավ։ Շևան առաջնորդում էր իր թիմին տնային Եվրոյում։ Ուկրաինայի առաջին խաղում Շևան դուբլ գրանցեց ու հաղթանակ պարգևեց իր թիմին Շվեդիայի դեմ խաղում։ Ուկրաինան, չնայած առաջին խաղում հաղթանակին, դուրս մնաց Եվրոպայի առաջնությունից։ Շևան հայտարարեց հավաքականում կարիերան ավարտելու մասին։ Նա գոլ խփած ամենաերիտասարդ ու ամենատարեց խաղացողն է Ուկրաինայի հավաքականի պատմության մեջ։

211909 - #Ոսկե գնդակի_տիրակալները․ եբրայական մականունով ուկրաինացին, որը նվաճելու էր ամբողջ Եվրոպան

Եվրոյից քաղաքականություն

Շևայի հավատարիմ երկրպագուները գուցե փոքր-ինչ հիասթափվեցին կարիերան ավարտելուց հետո նրա կայացրած որոշումից։ Հենց նույն տարում Շևչենկոն Եվրոյում գոլ խփող խաղացողի կարգավիճակից դարձավ պատգամավորի թեկնածու, ու սա իսկապես կատակ չէ։ Միանալով Նատալիա Կառալևսկայայի «Ուկրաինա, առա՛ջ» կուսակցությանը՝ նա մասնակցեց 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Ընտրացուցակում Շևչենկոն երկրորդ համարն էր։ Կուսակցության անդամ դառնալուց հետո Շևչենկոն 10 միլիոն գրիվնայի ներդրում կատարեց։ Սակայն ընտրություններում նրանք ստացան 322,198 ձայն, որը կազմում էր ընտրողների 1․58 տոկոսը։ Ահա այսպես Ուկրաինայի պառլամենտը զրկվեց «Ոսկե գնդակի» դափնեկիր պատգամավոր ունենալու հնարավորությունից։

Հիմա Շևչենկոն մարզում է Ուկրաինայի ազգային հավաքականը, ու սա թերևս լավագույն ծառայությունն է, որ կարող է մատուցել իր ազգին անկասելի Շևան, ում երկար տարիներ դիմում էին այդպես՝ չիմանալով, որ հենց այդ համարի ներքո էր նա ունենալու բացառիկ կարիերա։

#Ոսկե գնդակի_տիրակալները. Ֆուտբոլիստի պատմությունը, որը 41 տարեկանում Եվրոպայում լավագույնն էր

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


75-րդ րոպեի դրությամբ «Սասուոլոյին» հաղթող «Միլանը» պարտություն կրեց (տեսանյութ)

9-րդ ակումբը դուրս եկավ Սուպերլիգայից

Ա Սերիայի՝ Սուպերլիգայի վերաբերյալ խորհրդակցությունն ավարտվել է

Ա սերիայի 3 ակումբ կոչ է արել հեռացնել առաջնությունից «Յուվենտուսին», «Միլանին» ու «Ինտերին»

Պերեսի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը. ինչո՞ւ ստեղծվեց Եվրոպական Սուպերլիգան

«Միլանը» հաղթեց ու առաջ պոկվեց «Յուվենտուսից» (տեսանյութ)

WOW գոլեր. Շրջադարձ հարվածներով Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն գնդակները (տեսանյութ)

Զլատանը խախտել է կարանտինը՝ ընթրիքի գնալով Աբատեի ու 2 այլ մարդու հետ

Իբրահիմովիչը հեռացվեց, բայց «Միլանը» հաղթեց «Պարմային» (տեսանյութ)

Մոռացված պատմություն հանուն ապագայի․ ինչու են քանդվում Եվրոպայի լավագույն ստադիոնները

Այրվող «Սան Սիրոն», Ռոնալդուի անիրավ գոլերը․ 5 հիշարժան խաղ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչից

«Քանի դեռ չես նվաճել՝ գավաթին ձեռք մի՛ տուր». սնահավատության 4 դեպք, որոնք աշխատել են

Իբրահիմովիչը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Միլանը» միավորներ կորցրեց սեփական հարկի տակ (տեսանյութ)

«Ռեալի» ֆուտբոլիստը հրաժարվել է նոր պայմանագրից. նա թոփ ակումբների ուշադրության կենտրոնում է

Տուգանքը՝ բարեգործության․ Իբրահիմովիչի ու Լուկակուի բախման դրական կողմը