-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Անգլիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին ավարտեց կարիերան և անմիջապես նշանակվեց «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ: Վերջին ամիսների ընթացքում անգլիացին խաղում էր այդ թիմի կազմում և ակումբի ղեկավարությունը որոշեց հենց նրան վստահել պատասխանատու պաշտոնը:
Այսպիսով, Ռունին դարձավ Անգլիայի հավաքականի «ոսկե սերնդի» հերթական ներկայացուցիչը, որը մարզչական կարիերա սկսեց: VNews.am-ը վերհիշել է 21-րդ դարի Անգլիայի ընտրանու անվանի 11 խաղացողներին, որոնք նույնպես մարզիչ դառնալու ճանապարհն են ընտրել:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանը կարիերան երկու անգամ ավարտելուց հետո երկար ժամանակ մարզչական գործին չէր անցնում: 2019 թվականի փետրվարին լեգենդար ֆուտբոլիստը գլխավորեց Անգլիայի չորրորդ դիվիզիոնի «Օլդեմ Աթլետիկը», սակայն մեկ ամիս անց հրաժարական տվեց ակումբի ղեկավարության կողմից խոստումները չկատարելու պատճառով: Ընդամենը երեք ամիս անց՝ 2020 թվականի հոկտեմբերին, Սքոուլզը գլխավորեց նույն դիվիզոնի «Սոլֆորդ Սիթին», որի համասեփականատերն է: Նրա պես 10 տոկոս բաժնետոմսեր ունեն նաև ՄՅՈւ-ի նախկին ֆուտբոլիստներ Դևիդ Բեքհեմը, Ռայան Գիգզը, Նևիլ եղբայրները և Նիկի Բատը:
Լավ ֆուտբոլիստը կարիերան ավարտելուց հետո դարձավ հեռուստատեսության գերաստղ: Վերլուծաբանի նրա տաղանդն այնքան տպավորեց բոլորին, որ Գարիի հետ հիանալի հարաբերությունների մեջ գտնվող միլիարդատեր Պիտեր Լիմը որոշեց նրան միանգամից վստահել «Վալենսիայի» ղեկը: Իսպանիայում պարզվեց սուպերվերլուծաբանը չի նշանակում լավ մարզիչ: Նևիլի բազմաթիվ մտքեր հավանություն չստացան «չղջիկների» ֆուտբոլիստների կողմից, թիմը ձախողվեց ամենուր (Պրիմերայում 16 խաղում 3 հաղթանակ), որի գագաթնակետը դարձավ «Բարսելոնայի» դեմ խաղում 0:7 հաշվով պարտությունը: 3 ամիս անց Նևիլին հեռացրին և նա վերադարձավ հեռուստատեսություն, որտեղ կրկին իր բարձունքի վրա է:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը եղբոր պես սկզբնական շրջանում մարզչի օգնական աշխատեց, այդ թվում «Վալենսիայում» ձախողման ժամանակահատվածում, սակայն հետո՝ 2018-ին անսպասելիորեն գլխավորեց Անգլիայի կանանց հավաքականը: Այնտեղ նա նույնպես հաջողությունների չհասավ, մեղադրվեց անհարգալից վերաբերմունքի մեջ և որոշեց հեռանալ պայմանագրի ավարտին` 2021 թվականի ամռանը, սակայն հետո կրկին անսպասելի փոխեց ծրագրերը: Նևիլը հունվարին գլխավորեց Դևիդ Բեքհեմին պատկանող «Ինտեր Մայամին»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո