fbpx
Բաժիններ

#Ոսկե_Թիմ_1. «Բարսելոնայի» չեմպիոնական կազմը 1998/99 մրցաշրջանում

Համաշխարհին ֆուտբոլում հիշարժան են ոչ միայն օրացույցային գոլերն ու մարդկանց սրտում տեղ գտած լուսանկարները, այլև այս կամ այն երկրի այս կամ այն առաջնության այս կամ այն թիմը: Երկրպագուների զրույցներում շատ ենք լսում «Հիշու՞մ ես «Միլանի» 2004 թվականի կազմն ինչ լավն էր» կամ «Իտալիայի հավաքականի 2006 թվականի կազմին ոչ մի թիմ չի հասնի» ու խոսքեր:

VNews.am-ը շարունակում է ձեզ ներկայացնել նոր շարքեր: Այս անգամ՝ 2019-ից սկսած մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել կազմերին, որոնք դուք միանշանակ հիշում եք:Անդրադարձ է կատարվելու այն թիմերին, որոնք ներքին առաջնությունում կամ աշխարհի/Եվրոպայի առաջնությունում դարձել են չեմպիոն/ ոսկե մեդալակիր. ասել է թե՝ #Ոսկե_թիմ:

«Բարսելոնա» 1998/1999

Իսպանիայի առաջնությունը միշտ էլ եղել է երկու թիմի պայքար: Անկախ երկրում տիրող կարգերից, ֆինանսական ներհոսքերից, այս կամ այն ակումբի զորեղ ղեկավարությունից: Իսպանիայում միշտ ու միշտ ոսկե մեդալների համար պայքարել են «Ռեալն» ու «Բարսելոնան», մեկ ու մեջ միջամտել են «Վալենսիան», «Դեպորտիվոն», վերջերս նաև «Ատլետիկոն»: 1998/1999 մրցաշրջանում փայլել է «Բարսելոնան»: Կատալոնական գրանդը մեծ առավելությամբ գերազանցել է «Ռեալին» ու մնացածին:

Դարավերջում թիմի ղեկին կանգնեց հավակնոտ Լուի վան Գալը: Հոլանդացի մասնագետն առաջին իսկ օրից ձեռնամուխ եղավ կապտանռնագույն երանգներին ավելացնել նաև նարնջագույնը՝ մեկը մյուսի հետևից թիմ բերելով հոլանդացի ֆուտբոլիստների: Եվ մեթոդն աշխատեց: Թեպետ կեսից, բայց աշխատեց:

Ռուդ Հեսպ

195 սմ հասակ ունեցող հոլանդացի դարպասապահը 1997 թվականին անմիջապես դարձավ ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուի վան Գալի տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկը: Ըստ մասնագետի՝ նրան առաջնահերթ գրավել են հենց Հեսպի ֆիզիկական տվյալները:

Գալով «Բարսա»՝ Հեսպն անմիջապես դուրս թողեց կազմից փորձառու պորտուգալացի Վիտոր Բայային ու դարձավ իր թիմի հիմնական դարպասապահը: 32 տարեկանում նա վերջապես նվաճեց իր առաջին տիտղոսները: 1998/1999-ին հաջողվեց տանել միայն Լա Լիգան, բայց էլի ոչինչ՝ 37 խաղում 42 բաց թողած գնդակ: Եվ դա 9 չոր հանդիպման պարագայում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

Զիդանը գոհ է Խամեսի աշխատանքից, բայց նա դեպքերի որոշակի ընթացքի դեպքում կարող է հեռանալ «Ռեալից»

Մեսիի ապաքինման գործընթացի վերաբերյալ դրական նորություններ կան

«Ռեալի» ճապոնացի հրաշամանուկը կտեղափոխվի իսպանական ակումբ

«Ցամքիլ ծաղիկ հասակի մեջ». Թոփ 10 ֆուտբոլիստ, որ սպավածից շուտ են թողել ֆուտբոլը

Հայտնի է առաջին մադրիդյան դերբիի օրն ու ժամը

Ռոնալդուն նշել է «Ռեալից» հեռանալու գլխավոր պատճառներից մեկը

Աղբյուր. Ազարի նորամուտի օրը Լա լիգայում որոշված է

AS-ի անդրադարձը՝ Հայաստանում «Ռեալի» ֆան ակումբին

Մեսին կարող է խաղալ արդեն այս շաբաթ

Դեմբելեի գործակալը խոսել է իր հաճախորդի ապագայի մասին

«Նեյմար օպերացիա». ՊՍԺ-ն պատասխանել է «Բարսելոնային»

«Յուվենտուսը» առաջարկում է «Բարսելոնային» 3 ֆուտբոլիստի 2-ի դիմաց

«Բարսելոնան» պատվիրել է Նեյմարի ազգանունով մարզաշապիկների մեծ հավաքածու

Լուկա Յովիչ․ «Ռեալից» հեռանալու մասին լուրերն ինձ ստիպում են ծիծաղել»

Վարանը կտրականապես դեմ է Նեյմարի տրանսֆերային գործարքի մասը դառնալուն

16-ամյա հրաշամանուկը «գերել» է թոփ-ակումբներին