fbpx
Բաժիններ

#Ոսկե_թիմ_3. «Պորտուի» չեմպիոնական կազմը 2003/2004 մրցաշրջանում (լուսանկար, տեսանյութ)

Համաշխարհին ֆուտբոլում հիշարժան են ոչ միայն օրացույցային գոլերն ու մարդկանց սրտում տեղ գտած լուսանկարները, այլև այս կամ այն երկրի այս կամ այն առաջնության այս կամ այն թիմը: Երկրպագուների զրույցներում շատ ենք լսում «Հիշու՞մ ես «Միլանի» 2004 թվականի կազմն ինչ լավն էր» կամ «Իտալիայի հավաքականի 2006 թվականի կազմին ոչ մի թիմ չի հասնի» ու խոսքեր:

VNews.am-ը շարունակում է ձեզ ներկայացնել նոր շարքեր: Այս անգամ՝ 2019-ից սկսած մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել կազմերին, որոնք դուք միանշանակ հիշում եք:Անդրադարձ է կատարվելու այն թիմերին, որոնք ներքին առաջնությունում կամ աշխարհի/Եվրոպայի առաջնությունում դարձել են չեմպիոն/ ոսկե մեդալակիր. ասել է թե՝ #Ոսկե_թիմ:

«Պորտու» – 2003/2004 մրցաշրջան

2003/2004 մրցաշրջանն առհասարակ համարվում է եվրոպական ու համաշխարհային ֆուտբոլի ամենաշատ անակնկալներով լին: Թոփ առաջնություններում չեմպիոնական տիտղոս են նվաճել այն թիմերը, որոնք մեծ հաշվով չեն համարվել ֆավորիտ: Էլ չենք խոսում Չեմպիոնների լիգայի խաղարկության մասին, որտեղ գլխավոր մրցանակը վիճարկում էին ոչ թոփ առաջնության թիմերը, նույն թվականի ամռանն էլ Հունաստանի հավաքականը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Մի խոսքով՝ գժանոց…

Այս անգամ մենք խոսելու ենք այդ տարիների ամենամեծ աղմուկ հանած թիմերից մեկի մասին: «Պորտուն» 2002/2003 մրցաշրջանում էր դեռևս լսեցրել իր մասին՝ նվաճելով ՈւԵՖԱ-ի գավաթը: Թիմի ղեկին կանգնած էր հավակնոտ Ժոզե Մոուրինյոն, որը խոստանում էր մոտ ապագայում դառնալ ամենապահանջված ու լավագույն մասնագետը Եվրոպայում ու աշխարհում: 2 տարվա ընթացքում նա 25-26 ֆուտբոլիստներից բաղկացած կոլեկտիվից սարքեց թիմ, որը հետո պետք է կերտեր պատմություն:

Այսօր մենք անդրաառնալու ենք 2003/2004 մրցաշրջանի լեգենդար «Պորտուին», որն այդ տարի նվաճեց 3 տիտղոս՝ Չեմպիոնական ոսկե մեդալներ ներքին առաջնությունում, Պորոտւգալիայի Սուպերգավաթը, ինչպես նաև գլխավորն ու ամենակարևորը՝ Չեմպիոնների լիգայի գավաթը:

Վիտոր Բայա – դարպասապահ

Պորտուգալիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն դարպասապահն իր կարիերան նվիրել է 2 ակումբի՝ «Բարսելոնային» և, իհարկե, հարազատ «Պորտուին»: Պորտուգալացին իր կարիերան սկսել է հենց «վիշապների» կազմում: Տպավորիչ խաղ ցուցադրելու շնորհիվ նա գրավեց «Բարսայի» ուշադրությունը և 1996-ին 6,5 միլիոն եվրոյի դիմաց համալրեց «կապտանռնագույնների» շարքը: Սակայն օտար ափերում Բայան իրեն այդքան էլ լավ չզգաց և ընդամենը 3 տարի անց վերադարձավ հայրենիք, որտեղ նրան գրկաբաց սպասում էին:

2003/2004 մրցաշրջանը Բայան անցկացրեց ամենաբարձր մակարդակի վրա, օգնեց իր թիմին հասնել անհավանական արդյունքի: Այդ մրցաշրջանում «Պորտուն» կրեց միայն 3 պարտություն, որոնցից երկուսը մրցաշարային տեսանկյունից ոչ մի նշանակություն չունեին և որոնցից վերջինին Բայան չմասնակցեց էլ: Ներքին առաջնությունում Բայան մասնակցեց 31 հանդիպման, բաց թողեց միայն 18 գնդակ, 15 խաղում էլ գրանցեց «չոր» արդյունք:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

«Արարատ-Արմենիան» պարտվեց ԱԻԿ-ին և լքում է պայքարը Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» կրճատում է հաշվի տարբերությունը՝ 1-3 (տեսանյութ)

ԱԻԿ – «Արարատ-Արմենիա». 15 րոպեում հայկական թիմը հայտնվեց ծայրահեղ ծանր վիճակում (տեսանյութ)

ԱԻԿ – «Արարատ-Արմենիա». Տանտերերը երկրորդ գնդակն են խփում (տեսանյութ)

ԱԻԿ – «Արարատ-Արմենիա». Երկրորդ կեսի մեկնարկում տանտերերը բացում են հաշիվը (տեսանյութ)

ԱԻԿ – «Արարատ-Արմենիա». Բոլոր հարցերի պատասխանը՝ երկրորդ խաղակեսում

ԱԻԿ – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր

#Ոսկե_թիմ_6. «Ինտերի» չեմպիոնական կազմը 2009/2010 մրցաշրջանում. «Թրեբլ՝ իտալական ձևով»

Կասիլյասը «Պորտուում» պաշտոն կզբաղեցնի

Մոուրինյո. «Ռոնալդուն Մեսիից ավելի շուտ կհաղթեր Ամերիկայի գավաթը, եթե Պորտուգալիան մասնակցեր մրցաշարին»

Մոուրինյո. «Ես գերմաներեն եմ սովորում»

Մոուրինյո․ «Ինտերն» այս տարի պետք է դառնա Իտալիայի չեմպիոն»

Մոուրինյո. «Ես իսկապես ուզում եմ վերադառնալ»

ԹՈՓ 10․ ԵՎՐՈ Մ19-ի ամենաթանկարժեք ու խոստումնալից ֆուտբոլիստները

Կոսիելնին 5 եվրոպական ակումբի դիտակետում է

#Ոսկե_թիմ_5. «Ռեալի» չեմպիոնական կազմը 2011/2012 մրցաշրջանում. «Ռեկորդաց ռեկորդ»