fbpx
Բաժիններ

#Ոսկե_թիմ_3. «Պորտուի» չեմպիոնական կազմը 2003/2004 մրցաշրջանում (լուսանկար, տեսանյութ)

Ժորժե Կոշտա – կենտրոնական պաշտպան

Ժորժե Կոշտան (Ռույ Կոշտայի հետ բարեկաման կապեր չունի) այդ լեգենդար «Պորտուի» ավագն էր: Կարիերայի սկզբնամասն անցկացնելով պորտուգալական նկուղներում՝ Կոշտան 1992-ին հայտնվեց «Պորտուի» կազմում, որտեղ խաղաց 10 տարի: Մտածելով, որ կարելի է ուժերը փորձել արտասահմանում՝ Կոշտան ընտրեց անգլիական «Չառլթոնի» կասկածելի տարբերակը: Սակայն 1 տարվա տանջանքից հետո Կոշտան հետ եկավ: Եկավ հաղթանակների հետևից:

2003/2004 մրցաշրջանում Ժորժե Կոշտան արդեն 33 տարեկան էր, ուստի չէր կարող ամբողջ ծանրաբեռնվածությամբ խաղալ բոլոր մրցաշարերում: Ժոզե Մոուրինյոն ճիշտ էր գնահատում թիմի առանցքային պաշտպանի ուժերը և նրան օգտագործում հիմնականում Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Կոշտան հաջողությամբ խաղաց բոլոր այն հանդիպումներին, որոնց մասնակցելու իրավունք ուներ («Ռեալի» հետ խաղում նա բացակայում էր որակազրկման պատճառով) ու իր թիմակիցներին հասցրեց ՉԼ գավաթին:

Ռիկարդու Կարվալյու – կենտրոնական պաշտպան

«Վա՜յ, երկար մազերով Կարվալյուն», – հաստատ ասաց առնվազն մի երկրպագու:

«Պորտուի» պաշտպանությունն այդ տարիներին, իսկապես ֆանտաստիկ էր: Դրա գլխավոր հենասյունը հենց Ռիկարդու Կարվալյուն էր: Ակումբի ղեկավարությունը 16 տարեկանից նրան ուղարկում էր զանազան վարձավճարների պորտուգալական տարբեր ակումբներ՝ փորձ հավաքելու: 2001-ին Կարվալյուն արդեն պատրաստ էր մեծ թիմի հիմնական կազմում հայտնվելուն: 3 տարում Կարվալյուն միջակ պաշտպանից վերածվեց լավագույններից մեկի ու տասնապատկեց իր տրանսֆերային արժեքը:

Կարվալյուն 2003/2004-ին մասնակցեց «Պորտուի» բոլոր կարևոր հանդիպումներին, դրանցից մեկի ընթացքում էլ դարձավ գոլի հեղինակ՝ ՉԼ քառորդ եզրափակիչում գրավելով «Լիոնի» դարպասը: 2 գնդակ էլ նա խփեց ներքին առաջնությունում: Կարվալյուն մրցաշրջանի արդյունքում ընդգրկվեց բոլոր մրցաշարերի խորհրդանշական հավաքականներում՝ որպես լավագույն կենտրոնական պաշտպան:

Նունու Վալենտե – ձախ պաշտպան

Ինչպես իրեն հարգող յուրաքանչյուր, քիչ թե շատ, ֆուտբոլային երկրում, գրանցվում են տեղափոխություններ, որոնք առաջացնում են հակասական տրամադրություններ: Նունու Վալենտեն ժամանակին կրել է Լիսաբոնի «Սպորտինգի» մարզաշապիկը, մինչև 2002 թվականին չհամալրեց «Պորտուի» շարքերը: Պորտուգալիայի չեմպիոնների ճամբար տեղափոխվելու պահին Վալենտեն արդեն 28 տարեկան էր: Նրա հետ Մոուրինյոն լուրջ հույսեր էր կապում:

Եվ այդ հույսերն արդարացան: Վելենտեն նման էր «Դյուրասելի» մարտկոցով աշխատող հայտնի նապաստակին, որը երբեք չէր հոգնում, չէր զլանում րոպեն մեկ վազել մրցակցի տուգանայինի մատույցներ ու վերադառնալ: 2003/2004-ին Վալենտեն հրաշալի ֆուտբոլ խաղաց: Թեպետ խփած գոլերով աչքի չընկավ, սակայն հասցրեց կատարել 7 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում:

Պաուլու Ֆերեյրա – աջ պաշտպան

Չանջատվող ու չհոգնող ֆուտբոլիստների մասին եթե խոսում ենք, ուրեմն չենք կարող չտալ Ֆերեյրայի ազգանունը: Անգամ այսօր, ֆուտբոլիստի կարիերան արդեն 6 տարի ավարտած Ֆերեյրան, գերազանց մարզավիճակ է պահպանում ու կարող է, տեսականորեն, չզիջել երիտասարդներին: «Յուրահատուկը» նրան ձեռք բերեց ամենասկզբից՝ «Պորտուն» գլխավորելուց հետո: «Նա ամենաաշխատասեր պաշտպանն է, որին տեսել եմ», – մի առիթով ասել է Մոուրինյոն:

Պաուլու Ֆերեյրան 2003/2004 մրցաշրջանը անցկացրեց ձիգ, հավասար ու անսասան, ինչպես «Պորտուի» տարբերանշանի վրա անմահացած վիշապը: Թեպետ գոլային հաջողության տեսանկյունից Ֆերեյրայի անվան դիմաց 0 է և կատարված է ընդամենը մեկ գոլային փոխանցում, բայց նրա անմիջական մասնակցությամբ «Պորտուն» այդ մրցաշրջանում խփել է 18 գնդակ, որոնցից 5-ը Չեմպիոնների լիգայում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

Կազեմիրո. «Դա կյանքիս լավագույն որոշումն էր»

Անգլիայում կարող են մարզչական մեծ փոփոխություններ լինել

Թուրքիան կարող է զրկվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացման իրավունքից

«Մեսին ստիպում է քեզ խաղալ փակ ոտքերով». Ջեյմս Միլներ

Մոուրինյոն նշել է իր տեսած լավագույն ֆուտբոլիստի անունը

Մոուրինյո. «Եթե հաշվի առնենք միայն տաղանդն ու հմտությունները, պատմության լավագույն ֆուտբոլիստը Ռոնալդոն է»

«Մոուրինյոն մերժեց «Լիոնին», որովհետև արդեն ընտրել է իր նոր ակումբը». «Լիոնի» նախագահ

Մոուրինյոն մերժել է աշխատանքի հերթական առաջարկը

Աղբյուր. Մոուրինյոն պատրաստ է գլխավորել անգլիական ակումբը

Ֆուտբոլի պատմության թոփ-10 «ամենաառատաձեռն» մարզիչները

Պոչետինոյին «Տոտենհեմում» կարող է թոփ մարզիչ փոխարինել

«Տոտենհեմը» Պոչետինոյին փոխարինելու 2 հավակնորդ ունի

Մոուրինյոն տրիբունայից հետևում է Ֆրանսիայի առաջնության հանդիպմանը

«Բարսելոնան» գերազանցեց «Ռեալի» ռեկորդը Չեմպիոնների լիգայում

Կոնտե. «Բարսելոնայից» անարդարացի պարտություն կրեցինք, չեմ ուզում խոսել մրցավարության մասին»

«Բարսան» կամային հաղթանակ տարավ, «Լիվերպուլի» խաղում 7 գոլ գրանցվեց, մյուս արդյունքները (տեսանյութ)