#Ոսկե_թիմ_3. «Պորտուի» չեմպիոնական կազմը 2003/2004 մրցաշրջանում (լուսանկար, տեսանյութ) - Page 3 of 4 - VNews
Բաժիններ

#Ոսկե_թիմ_3. «Պորտուի» չեմպիոնական կազմը 2003/2004 մրցաշրջանում (լուսանկար, տեսանյութ)

Պեդրու Մենդեշ – հենակետային կիսապաշտպան

Պորտուգալական ամենահայտնի անունն ու ազգանունն ունեցող ֆուտբոլիստին Մոուրինյոն ցանկանում էր գնել դեռևս 2002-ին: «Գիմարայեշն» այդ տարի ցանկանում էր պայքարել բարձր հորիզոնականների համար, սակայն հաջորդ ամռանը հաստատակամ «վիշապները» ստիպված եղան 5,5 միլիոն եվրո տրամադրել կենտրոնական կիսապաշտպանի համար:

Մոուրինյոն սկզբում այդքան էլ չէր վստահում 24-ամյա ֆուտբոլիստին: Սակայն փորձը ցույց էր տալիս, որ նրա մասնակցությամբ գրեթե բոլոր հանդիպումներում «Պորտուն» հեշտ հաղթանակներ էր տանում, կենտրոնն էլ աշխատում էր 100 տոկոս արդյունավետությամբ: Մենդեշը հաջողությամբ կատարում էր ինչպես հենակետային, այնպես էլ կենտրոնական կիսապաշտպանի պարտականությունները: Մարտ-ապրիլ ամիսներին ստացած վնասվածքը մի փոքր փչացրեց նրա վիճակագրությունը, սակայն չխանգարեց մասնակցելու ՉԼ գլխավոր հանդիպումներին:

Կոշտինյա – կենտրոնական կիսապաշտպան

Կարիերան սկսելով հարազատ Պորտուգալիայում՝ Կոշտինյային հանկարծակի քամին քշեց հասցրեց Ֆրանսիա՝ «Մոնակո»: 1997-ին նա բաժին հասավ «մոնեգասկներին» անվճար: 4 տարի այնտեղ անցկացնելուց հետո Կոշտինյան վերադարձավ Պորտուգալիա և համալրեց «Պորտուի» շարքերը: Ժոզե Մոուրինյոյի ժամանելուց հետո Կոշտինյան դարձավ «վիշապների» ամենակարևոր ֆուտբոլիստը՝ գլխավոր կապող օղակը բոլոր մյուս դիրքերի միջև:

2003/2004 մրցաշրջանում Կոշտինյան էապես օգնեց իր թիմին Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Հենակետային կիսապաշտպանի համար 3 գնդակ խփելը համարվում է լավ արդյունք, մանավանդ 2000-ականների սկզբի խիտ պաշտպանողական ֆուտբոլի պարագայում: Եթե անգամ Կոշտինյան այդ մրցաշրջանում ոչ մի արդյունավետ գործողոթյամբ աչքի չընկեր էլ, 1/8 եզրափակիչի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պատասխան արտագնա խաղում նրա խփած այս գնդակը բավական է՝ նրան ակումբի պատմության մի մասնիկը համարելու համար: 1-0 հաշվի ժամանակ, որը քառորդ եզրափակիչ էր դուրս բերում Ֆերգիի թիմին, Կոշտինյան խփեց բոլոր առումներով ակումբի ամենապատմական գոլը:

Նունու Մանիշե – կենտրոնական կիսապաշտպան

Նունու Ռիկարդու դե Օլիվեյրա Ռիբեյրու կամ նույն ինքը Մանիշեն՝ 2000-ականների սկզբում ամենամեծ պահանջարկ ունեցող ֆուտբոլիստներից մեկն էր: Պորտուգալացի կիսապաշտպանը մեծ աղմուկ հանեց հայրենի տրանսֆերային շուկայում՝ 2002 թվականին «Բենֆիկայից» տեղափոխվելով «Պորտու»: Անվճար տեղափոխված ֆուտբոլիստը տարիներ անց դարձավ ամենաթանկարժեքներից մեկը, որին երբևէ վաճառել էր «Պորտուն» այդ տարիներին:

Մինչև Մոուրինյոյի գալը, Մանիշեն աչքի էր ընկնում միայն իր երկար ազգանունով, սակայն «Յուրահատուկի» գլխավորած 2 մրցաշրջանների ընթացքում Մանիշեն աճեց ու վերածվեց արդյունավետ կիսապաշտպանի: Նրա տպավորիչ խաղը գրավեց նաև հավաքականի գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարիի ուշադրությունը: Մանիշեն չեմպիոնական մրցաշրջանում խփեց 6 գնդակ ներքին առաջնությունում, ևս 3-ը Չեմպիոնների լիգայում: Դրանցից երկուսը «բաժին» հասան «Լիոնին», որոնց շնորհիվ էլ «Պորտուն» դուրս եկավ կիսաեզրափակիչ, մնացածը՝ արդեն գիտեք:

Դեկու – հարձակվողական ոճի կիսապաշտպան

Անդերսոն Լուիս դե Սոուզան ծնունդով Բրազիլիայից է, սակայն երիտասարդ տարիքում ընդունեց Պորտուգալիայի քաղաքացիություն և դարձավ հավաքականի առանցքային տղաներից մեկը: Սակայն մինչև «Պորտուի» գլխավոր աստղ դառնալը, Դեկուն անցավ բավական երկար ճանապարհ՝ լի բազում վարձավճարներով: Ի վերջո 1999-ին «Բենֆիկան» վաճառեց Դեկուին 8 միլիոն եվրոյով…

4 տարում Դեկուն դարձավ «Պորտուի» խորհրդանիշը: Չեմպիոնական մրցաշրջանը փառահեղ ստացվեց: Ներքին առաջնությունում Դեկուն համեստ էր. 2 գոլ ու 4 փոխանցում, իսկ ահա ՉԼ-ում պարզապես բոմբեց. 13 խաղում 2 գոլ ու 10 գոլային փոխանցում: Գործնականում Դեկուն գոլային փոխանցում չկատարեց միայն 4 խաղում, այդ թվում՝ «Մոնակոյի» հետ եզրափակիչում: Սակայն ո՞ւմ է պետք փոխանցումը, եթե դու գոլ ես խփում: Այդ տարի Դեկուն հասավ նաև անհատական փայլուն ցուցանիշի. նա հայտնվեց «Ոսկե գնդակի» եռյակում՝ զիջելով միայն Անդրեյ Շևչենկոյին:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

«Գորբաչովյան «պերեստրոյկա» «Բարսելոնայում». Բարտոմեուի և կատալոնյան գրանդի անխուսափելի ֆեյլի 3 կետ

Հայտնի են Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստների թեկնածուներն՝ ըստ դիրքերի

«Արարատ-Արմենիային» պայքարից դուրս թողած «Օմոնիան» հաղթեց նաև «Ցրվենա Զվեզդային»

Հայտնի են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին 2 զամբյուղները

Մոուրինյո. «Ես նրան դեռ այն ժամանակ էի ցանկանում գնել, երբ «Ռեալում» էի»

«Նա միզեց ոչ միայն ակումբի աշխատակցի, այլ իր կարիերայի վրա». Ինչու և ինչպես կործանվեց Ռիկարդու Կուարեժման

Չեմպիոնների լիգա․ 3 թիմերի արդեն մեկ քայլ է բաժանում խմբային փուլից (տեսանյութ)

Մոուրինյոն «Ռեալի» ֆուտբոլիստին համոզում է տեղափոխվել «Տոտենհեմ»

«Մոնակոն» նոր ցուցանիշով գրեց իր անունը ֆրանսիական ֆուտբոլի պատմագրքում

«Մոնակոն» Ֆրանսիայի առաջնության 3 առաջատարներից մեկն է (տեսանյութ)

Տոնեց «Բենֆիկայի» չեմպիոնությունն ու հեռացվեց մարզչական աշխատանքից (ֆոտո)

Մոուրինյոն նշել է միակ բանը, որն ատում է

Պաշտոնական․ «Արսենալի» նախկին դարպասապահը հանդես կգա «Մոնակոյում»

Մոուրինյոն կրկին «խայթում» է. «Մեսիին կարող է գնել միայն այն ակումբը, որ չի հարգում ֆեյր-փլեյի կանոնները»

Կորոնավիրուսը փոխել է ՈւԵՖԱ-ի ծրագրերը. Հայտնի է ՉԼ վիճակահանության անցկացման վայրն ու օրը

Կիլիան Մբապեն կոչ է արել ՊՍԺ-ին նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել