fbpx
Բաժիններ

#Ոսկե_թիմ_4. «Արսենալի» չեմպիոնական կազմը 2003/2004 մրցաշրջանում. «Անմահները» (տեսանյութ, լուսանկար)

Համաշխարհին ֆուտբոլում հիշարժան են ոչ միայն օրացույցային գոլերն ու մարդկանց սրտում տեղ գտած լուսանկարները, այլև այս կամ այն երկրի այս կամ այն առաջնության այս կամ այն թիմը: Երկրպագուների զրույցներում շատ ենք լսում «Հիշու՞մ ես «Միլանի» 2004 թվականի կազմն ինչ լավն էր» կամ «Իտալիայի հավաքականի 2006 թվականի կազմին ոչ մի թիմ չի հասնի» ու խոսքեր:

VNews.am-ը շարունակում է ձեզ ներկայացնել նոր շարքեր: Այս անգամ՝ 2019-ից սկսած մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել կազմերին, որոնք դուք միանշանակ հիշում եք:Անդրադարձ է կատարվելու այն թիմերին, որոնք ներքին առաջնությունում կամ աշխարհի/Եվրոպայի առաջնությունում դարձել են չեմպիոն/ ոսկե մեդալակիր. ասել է թե՝ #Ոսկե_թիմ:

«Արսենալ» 2003/2004

Անգլիայի 2000-ականների մրցաշրջանները դասական են: Շեյխերը դեռևս չէին իմանում «Մանչեսթեր Սիթիի» մասին, «Տոտենհեմն» էլ շարքային լոնդոնյան ակումբ էր՝ առանց չեմպիոնական հավակնությունների: Դրա համար Անգլիայում այդ ժամանակ դեռևս գործում էր «մեծ քառյակ» երևույթը՝ «Մանչեսթեր Յունայթեդ», «Լիվերպուլ», «Չելսի», «Արսենալ» (Վենգերի թիմին չորրորդը նշելը զուտ պատահականություն էր): Հենց այս թիմերն էին պայքարում ոսկե մեդալների համար:

Այդ տարիներին բարդ էր ոտք գցել Ֆերգիի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Սակայն այդ տարի շոտլանդացի մասնագետի գլխավորած թիմը չեմպիոնական պայքարին հետևում էր միայն դիտորդի կարգավիճակում: Աբրամովիչի միլիոններով հզորացող «Չելսին» անսպասելիորեն դարձավ հաղթողի ֆավորիտներից մեկը, իսկ նրա հիմնական մրցակիցը վերջապես կայունացած «Արսենալն» էր:

«Զինակիրները» վերջապես հավաքեցին ամուր կոլեկտիվ, որը գրեթե թերություն չուներ: Բոլոր դիրքերում խաղացող ֆուտբոլիստները լավագույնն էին/լավագույններից էին այդ մրցաշրջանում: Չեմպիոնական այդ կազմը այլ կերպ կոչվում է «անմահներ»: Դրա մասին վերջում, իսկ հիմա՝ կազմը:

Յենս Լեման – դարպասապահ

Յենս Լեմանը 2003 թվականին ընդունեց բավական լուրջ մարտահրավեր՝ որոշելով հեռանալ հարազատ Գերմանիայից: «Բորուսիայում» «Շալկեում» հաջողությամբ հանդես գալուց հետո Լեմանը համալրեց «Արսենալի» կազմը, որին անհրաժեշտ էր դարպասապահի փոփոխություն: Ծերացող Դևիդ Սիմենն այլևս «չէր ձգում» բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ: Առհասարակ, նա չէր սկսել էր չձգել 2002-ին Ռոնալդինյոյից «կերած» գոլից հետո: Դրա մասին անգամ առանձին պատմություն կա:

Գոլային_օրացույց_#22. Ո՞վ է հունիսի 21-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Լեմանը դարձավ Սիմենի իդեալական փոխարինողը: Աչք փակելով գերմանացի դարպասապահի բացթողումների վրա՝ պետք է նշենք, որ նախորդ մրցաշրջաններում «Արսենալին» պակասում էր հենց այսպիսի դարպասապահ, որը դիմում էր ռիսկի ու կատարում էր գեղեցիկ սեյվեր: Մրցաշրջանի արդյունքում նա բաց թողեց ընդամենը 26 գնդակ, ինչը լավագույն արդյունքն էր:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

Օզիլը վաճառքի է հանել լոնդոնյան իր շքեղ առանձնատունը

Վենգեր. «Ազարը կդառնա «Ռեալի» առաջատարը, բայց…»

Սեբալյոս. «Ուզում եմ հաջողությունների հասնել «Ռեալում»

Թիմեր, որոնց մրցաշրջանը տապալվել է միջազգային դադարի պատճառով

Օզիլը վախենում է, որ վերջին հանդիպումն է անցկացրել «Արսենալի» կազմում

Պետր Չեխը պաշտոնապես դարձել է հոկեյի թիմի խաղացող

Ֆուտբոլի պատմության թոփ-10 «ամենաառատաձեռն» մարզիչները

Մուստաֆի. «Ես աշխարհում երկրորդ վատագույն պաշտպանը չեմ»

Սեբալյոսը խոստովանել է, որ «Ռեալում» հաճույք չէր ստանում ֆուտբոլից

Վենգերը ասել է, թե ինչու է մերժել Անգլիայից ունեցած առաջարկները

5 խաղ, որոնցում Մխիթարյանը փայլել է եվրոպական գրանդ ակումբների դեմ

«Սիթին» տնային խաղում պարտվեց «գայլերին», «Արսենալն» ու «Չելսին» հաղթանակներ տարան (տեսանյութ)

Կոսիելնին նշել է «Արսենալից» հեռանալու գլխավոր պատճառը

«Բորուսիայի» մարզական տնօրենը՝ Օբամեյանգի սկանդալային խոսքերի մասին

Թիմակիցներ, որոնք ատելով ատել են միմյանց

Էմերին ասում է, որ Օզիլն արժանի չէ խաղալ «Արսենալում»