fbpx
Բաժիններ

#Ոսկե_թիմ_5. «Ռեալի» չեմպիոնական կազմը 2011/2012 մրցաշրջանում. «Ռեկորդաց ռեկորդ»

Համաշխարհին ֆուտբոլում հիշարժան են ոչ միայն օրացույցային գոլերն ու մարդկանց սրտում տեղ գտած լուսանկարները, այլև այս կամ այն երկրի այս կամ այն առաջնության այս կամ այն թիմը: Երկրպագուների զրույցներում շատ ենք լսում «Հիշու՞մ ես «Միլանի» 2004 թվականի կազմն ինչ լավն էր» կամ «Իտալիայի հավաքականի 2006 թվականի կազմին ոչ մի թիմ չի հասնի» ու խոսքեր:

VNews.am-ը շարունակում է ձեզ ներկայացնել նոր շարքեր: Այս անգամ՝ 2019-ից սկսած մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել կազմերին, որոնք դուք միանշանակ հիշում եք:Անդրադարձ է կատարվելու այն թիմերին, որոնք ներքին առաջնությունում կամ աշխարհի/Եվրոպայի առաջնությունում դարձել են չեմպիոն/ ոսկե մեդալակիր. ասել է թե՝ #Ոսկե_թիմ:

«Ռեալ Մադրիդ» 2011/2012

Ժոզե Մոուրինյոն 2010 թվականին գլխավորելով «Ռեալը»՝ իր առջև նպատակ դրեց դառնալու չեմպիոն, սակայն հենց առաջին տարում թիմը բախվեց գերֆանտաստիկ ուժեղ «Բարսելոնային» Լա լիգայում ու «անկապ» «Լիոնին» Չեմպիոնների լիգայում: Շտկելով իր բոլոր թերությունները՝ Մոուրինյոն պատրաստվեց հաջորդ՝ 2011/2012 մրցաշրջանին, որտեղ կարողացավ իսկական հակահարված տալ մրցակիցներին:

Թեպետ «Ռեալը» Չեմպիոնների լիգայում դարձյալ ձախողվեց (այս անգամ «Բավարիային» կիսաեզրափակիչում), բայց ներքին ասպարեզում գրանցեց լուրջ արդյունքներ ու հռչակվեց չեմպիոն: Թիմի ցուցանիշները պարզապես ապշեցնող էին, ընդ որում, ինչպես անհատական, այնպես թիմային: Բայց ամեն ինչի մասին, ինչպես դասականը կասեր՝ «հերթով, կարգով, շարքով»:

Իկեր Կասիլյաս – դարպասապահ

Իսպանիայի հավաքականի անփոփոխ դարպասապահի համար մրցաշրջանը շարքային էր: Ինչպես ասում են՝ ամեն օր՝ նույն բանը: Սակայն տարեցտարի Իկերը դառնում էր ավելի կատարյալ դարպասապահ, նրա սեյվերը ամեն անգամ ավելի էին զարմացնում երկրպագուներին ու մասնագետներին:

Լա լիգայի հերթական մրցաշրջանում Իկերն անգերազանցելի էր: Թեպետ նա ավելի շատ գնդակ է բաց թողել (32), քան Վիկտոր Վալդեսը (29), սակայն դա նրան չի խանգարել ճանաչվելու մրցաշրջանի լավագույն դարպասապահ: Բացի դրանից, Կասիլյասը հասցրեց նաև 2 ռեկորդ սահմանել: Հոկտեմբերին «Ռեալը» տարավ 4 անընդմեջ արտագնա հաղթանակ, Իկերը երկարացրեց դեռևս նախորդ մրցաշրջանից ձգվող գավաթային «չոր» ռեկորդը: «Ռեալը» գոլ չէր ընդունում այդ մրցաշարում 616 րոպե, մինչև Պոնֆերադիան մեկ գնդակ «չսրսկեց»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

Ռամոսը մկանային վնասվածք ունի

Պերես. «Երբ ես վերադարձա, «Ռեալն» ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 13-րդն էր, իսկ հիմա ամեն ինչ փոխվել է»

Էդեն Ազար․ «Գոհ եմ աշխարհի լավագույն ստադիոնում իմ նորամուտից»

Կուրտուա. «Ես բարկացա Ազարի վրա»

Բորխա Մայորալ. «Գոլս չտոնեցի, որովհետև «Ռեալն» իմ կյանքն է»

Զիդան. «Ռեալը» պետք է ավելի լավ խաղա»

«Ռեալը» ծանր հաղթանակ տարավ Ազարի նորամուտի խաղում (տեսանյութ)

«Ռեալն» առաջին խաղակեսից հետո ջախջախում է «Լևանտեին» (տեսանյութ)

Էրիկսենը մինչև վերջ կսպասի «Ռեալին»

«Ռեալի» մեկնարկային կազմը՝ «Լևանտեի» դեմ խաղում

Ակումբային ֆուտբոլի շռնդալից վերադարձը. ինչ խաղեր դիտել այսօր

«Ռեալի»՝ «Լևանտեի» դեմ խաղի հայտացուցակում 3 կիսապաշտպան կա

BBC-ն ներկայացրել է ուրբաթ օրվա տրանսֆերային խոսակցությունները

«Ռեալի» ֆուտբոլիստները դժգոհ են ֆիզպատրաստության մարզչից

Ռեշֆորդ. «Սուլշերը ավելի լավ է հասկանում խաղացողներին, քան Մոուրինյոն»

Զիդանը զայրացել է. «Դադարե՛ք ասել, որ Վինիսիուսին չեմ վստահում»